Posted in Աշխատակարգ

Մայրենի․ նոյեմբերի 29-դեկտեմբերի 3

Նախագծեր՝ «Կարդում ենք Իսահակյան»,

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծ

Ածխատաժամանակ՝

Երկուշաբթի. նոյեմբերի 29

4-3 դասարանի սովորողները կարդում են Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը, կատարում դրա վերաբերյալ առաջադրանքները:

Երեքշաբթի. նոյեմբերի 30

4-3 դասարանի սովորողները կատարում են աշխատանք գիրք-տետրով. 15-րդ և 16-րդ էջերի առաջադրանքները:

Չորեքշաբթի. դեկտեմբերի 1

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծ. ընթերցում ենք, լսում և սովորում արևմտահայերեն:

Հինգշաբթի.դեկտեմբերի 2

4-3 դասարանի սովորողները նոր պատմություն են հորինում ըստ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքի, նկարազարդում իրենց ստեղծագործական աշխատանքները Point ծրագրով։

Ուրբաթ. դեկտեմբերի 3

Աշխատանք մենթորիս՝ Քրիստինե Շահբազյանի հետ:

Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Երկարացված օրվա նախագծեր․ նոյեմբերի 29-դեկտեմբերի 3

Նոյեմբերի 29

Անվանումը` « Անվանդ տառով անվանիր նշված մարդկանց, իրերը, երևույթները»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` տրամաբանության զարգացում, տառընկալում, հիշողության բարելավում, նոր բառերի ուսանում

Ընթացքը` սովորողները իրենց անվան առաջին տառով փորձում են անվանել դպրոցի անունը, ուսուցչի անունը, մայրիկի անունը, հայրիկի անունը, մեկ կենդանի, մեկ միրգ, հեքիաթի հերոս, գույն, տեղանուն: Օրինակ` եթե սովորողի անունը սկսվում է Ա տառով.

դպրոցի անունը-Արևելյան դպրոց, ուսուցչի անունը-Աննա, մայրիկի անունը-Աստղիկ, հայրիկի անունը-Արմեն, մեկ կենդանի-առյուծ, մեկ միրգ-արքայախնձոր, հեքիաթի հերոս-աղվես, գույն-արծաթագույն, տեղանուն-Արարատ:

Անհրաժեշտ նյութեր` ուշադրություն, կենտրոնացում, լավ տրամադրություն:

Արդյունքը՝

Հրաժեշտ Աշոեւն տատիկին

Նոյեմբերի 30

Անվանումը` «Նկարի՛ր, ասեմ»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` պատկերակերտում, պատկերացումների ընդլայնում, տրամաբանության զարգացում:

Ընթացքը` սովորողները հերթով նկարում են գրատախտակին, իսկ նստածները սկսում են արդեն ընթացքից կռահել, թե ինչ է նկարում իրենց դասընկերը:

Անհրաժեշտ նյութեր` գրատախտակ, գրատախտակի մատիտ/մարկեռ, վառ երևակայություն, լավ տրամադրություն:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում։

Դեկտեմբերի 1

Անվանումը` «Բարև ձմեռ»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` պատկերակերտում, պատկերացումների ընդլայնում, խոսքի զարգացում:

Ընթացքը` սովորողները ձմեռային նկարների և բանավոր պատումների միջոցով ողջունում են ձմռան գալուստը։

Անհրաժեշտ նյութեր` թղթեր, գունավոր մատիտներ, իրենց նկարած պատկերները ներկայացնելու հմտություններ,վառ երևակայություն, լավ տրամադրություն:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում։

Դեկտեմբերի 2

Անվանումը` «Փոքրիկ փաթիլը»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` պատկերակերտում, պատկերացումների ընդլայնում, տրամաբանության զարգացում, ստեղծագործական մտքի զարգացում:

Ընթացքը` սովորողները պատրաստում են ձյան փաթիլ, անուն են տալիս նրան, պատմում, թե ինչպես փաթիլը հայտնվեց մեզ մոտ։

Անհրաժեշտ նյութեր` ըստ սովորողների պատկերացումների գունավոր թղթեր, սոսինձ, մատիտներ, բարձր տրամադրություն։

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում։

Դեկտեմբերի 3

Անվանումը` «Հեքիաթային հերոսները հատիկեղենից»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` պատկերակերտում, պատկերացումների ընդլայնում, տեխնոլոգիական հմտությունների զարգացում, պատկերները ճիշտ և հերթականությամբ հավաքելու կարողությունների զարգացում:

Ընթացքը` սովորողներին արդեն ծանոթ հեքիաթի հերոսներին պատկերում ենք հատիկեղենով։

Անհրաժեշտ նյութեր` հատիկեղեն, սոսինձ, վառ երևակայություն, բարձր տրամադրություն, հեքիաթի հերոսներին նոր շունչ տալու ցանկություն։

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում։

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն․ նոյեմբեր 2021

Երկարացված օրվա նոյեմբերյան նախագծերն ու արդյունքները

«Թվերի գունագեղ տնակը»

«Բնագիտական փորձեր» համագործակցային նախագիծ Անահիտ Ավագյանի հետ

«Փոքրիկ մասնագետները»

«Շնորհավոր տոնդ, սեբաստացի’»

Posted in Հաշվետվություն, Uncategorized

Հաշվետվություն․ նոյեմբեր 2021

Նոյռմբեր ամսվա մայրենիի նախագծերն ու արդյունքները

Հյուսիսային դպրոց, 4-3 դասարան
Դասավանդող՝ Սոֆյա Մամյան

Ուսումնական ամիսը մեկնարկեց նոյեմբերի 1- ին։ Նոյեմբերի 1-5 առցանց հանդիպումների ընթացքում ամփոփել ենք «Ուսումնական աշուն» և «Կարդում ենք Սահյան» նախագծերը։ Այնուհետև սկսել ենք իրականացնել «Կարդում ենք Իսահակյան» նախագիծը, որի ընթացքում ուսումնասիրել, բեմադրել, պատկերել, նկարագրել ենք «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը․ Բեմականացում. Նուկիմ քաղաքի խելոքները և  «Եղնիկը» պատմվածքը։ Զուգահեռ իրականացրել ենք « Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծը, Արևմտահայերենը կրտսեր դպրոցում. համագործակցային նախագծի մեկնարկ։ Վերջինս շուրջտարյա նախագիծ է, և յուրաքանչյուր ամիս կամփոփվեն նախագծի արդյունքները։ Բացի վերը թվարկված նախագծերը իրականացնելը, սովորողները նաև ստեղծագործել են․Ստեղծագործում են 4-րդ դասարանի սովորողները:

Նոյեմբերի 23-ից Միջին դպրոցում փոխարինում եմ Կարինե Պետրոսյանին։