Posted in Uncategorized

Ձմեռվա իրիկունը․ Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ


Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան.
Մին` վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին` ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում:
Մեր խրճիթը, աղքատ ու հին,
Ե՛վ մթին է, և՛ տըխուր.
— Ի՞նչ ես նստել պատի տակին,
Իմ պառավըս, էդպես լուռ:
Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,
Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բըզզոցի տակ միալար:

Արի խըմե՛նք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
Սիրտներս բաց կըլինի:
Երգի՛ր, ո՞նց էր ապրում խաղաղ
Հավքը ծովի էն ափին,
Երգի՛ր, ո՞նց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին:

Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան:
Արի խըմե՛նք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
Սիրտներս բաց կըլինի:

Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Երկարօրյայի նախագիծ. նոյեմբերի 1-5

Անվանումը` Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն
Վայրը
՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը` տոնի ընկալումը սովորողների մոտ, ինչպես պատրաստվել տոնին, ինչո՞վ է կրթահամալիրի տոնը տարբերվում մյուս տոներից:

Նոյեմբերի 1, երկուշաբթի

Սովորողները պատկերում են կրթահամալիրի խորհրդանիշները:

Արդյունքը բլոգի ենթակայքում, ենթաբաժնում:

Նոյեմբերի 2, երեքշաբթի

Սովորողները պատմում են կրթահամալիրի մասին, կիսվում իրենց տպավորությունների մասին:

Արդյունքը բլոգի ենթակայքում, ենթաբաժնում:

Նոյեմբերի 3, չորեքշաբթի

Սովորողները պատրաստում են կոմպոզիցիաներ` կրթահամալիրի տոնի առթիվ:

Արդյունքը բլոգի ենթակայքում, ենթաբաժնում:

Նոյեմբերի 4, հինգշաբթի

Սովորողները ընտրում են յուրահատուկ ձև` շնորհավորելու բոլոր սեբաստացիներին/ ասմունք, երգ, պար, նկար/:

Արդյունքը բլոգի ենթակայքում, ենթաբաժնում:

Նոյեմբերի 5, ուրբաթ

Սովորողները պատմում են Արևելյան դպրոց-պարտեզի` Արևելքի հրաշքների մասին:

Արդյունքը բլոգի ենթակայքում, ենթաբաժնում:

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն. հոկտեմբեր 2021

Հոկտեմբեր ամսվա երկարօրյայի նախագծերն ու արդյունքները

Արևելյան դպրոց, 1-ին դասարան — 20 սովորող
Կազմակերպիչ՝ Սոֆյա Մամյան

Երկարացված օրվա նախագիծ. հոկտեմբերի 4-8

«Վարպետաց վարպետները»

«Ո՞ր թվի հարևան թվերն են»

«Իմ ընկեր … անունով տիկնիկը»

«Ո ՞ր տառով է սկսվում, ո ՞ր տառով է ավարտվում»

Երկարացված օրվա նախագիծ. հոկտեմբերի 11-15

«Շնորհավոր ծնունդդ, Երևան»

«Հատիկեղենից կոմպոզիցիա»

Երկարացված օրվա նախագիծ. հոկտեմբերի 18-22

«Հմուտ ձեռքեր»

Posted in Աշխատակարգ

Նոյեմբերի 1-5 աշխատակարգ

«Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը» նախագիծ

Իմ աշնանային հեքիաթը. ստեղծագործում են սովորողները, յուրաքանչյուրը վերնագրում է իր հեքիաթը

Նոյեմբերի 1, երկուշաբթի

Հեռավար աշխատանք` սովորողների բլոգների խմբագրում

Նոյեմբերի 2, երեքշաբթի

Տեսադաս՝ 4-3 դասարան – «Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում:

Նոյեմբերի 3, չորեքշաբթի

Հեռավար աշխատանք` սովորողների բլոգների խմբագրում:

Նոյեմբերի 4, հինգշաբթի

Աշխատանք ֆիզիկական միջավայրում:

Նոյեմբերի 5, ուրբաթ

Տեսադաս՝ 4-3 դասարան – «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը» նախագիծ /պատմում են, ստեղծագործում են սովորողները/:

Posted in Նախագծեր

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Տևողությունը՝ նոյեմբեր

Հիմքում՝ Մանկավարժության լաբորատորիայի ուղեցույցը

Նպատակը՝

ստեղծագործական մտքի զարգացում,

տեսքտային աշխատանք կատարելու հմտությունների ձեռքբերում,

տոնի ընկալումը շրջապատի և հենց իր` սեբաստացի սովորողի համար:

Ընթացքը՝

Ավ. Իսահակյանի « Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի բեմականացում: Բեմականացման վերջում հեքիաթի շուկան տեղափոխում ենք Հյուսիսի Artասահման:

«Ես եմ կրթահամալիրը»` սովորողը պատումների, տեսանյութերի, ձայնագրությունների միջոցով պատմում է կրթահամալիրի մասին:

Ինչո՞ւ է կրթահամալիրը կրում Մխիթար Սեբաստացու անունը. պատմում են սովորողները:

Հորինում ենք ու գուշակում հանելուկները: Սովորողները հորինում են հանելուկներ կրթահամալիրի խորհրդանիշների, ծեսերի, մասնաճյուղերի մասին:

Արդյունքը` տեսանյութեր, ռադիոնյութեր, պատումներ, այլ գիտահանրամատչելի նյութեր:

Ամփոփում՝

Բեմականացում. Նուկիմ քաղաքի խելոքները

«Ես եմ կրթահամալիրը» և Ինչո՞ւ է կրթահամալիրը կրում Մխիթար Սեբաստացու անունը. պատմում են սովորողները՝

Բարսեղյան Աննա

Գալստյան Անրի

Խալաթյան Մարկ

Հակոբյան Եվա

Հարությունյան Մաքսիմ / տեսանյութ

Մարտիրոսյան Միլենա

Մնացականյան Դավիթ

Տեր-Ստեփանյան Մարիա

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն. Հոկտեմբեր 2021

Հոկտեմբեր ամսվա մայրենիի նախագծերն ու արդյունքները

Հյուսիսային դպրոց, 4-3 դասարան
Դասավանդող՝ Սոֆյա Մամյան

Նախագծային ուսումնական շաբաթվա ընթացքում սովորողները բլոգներում ամփոփեցին «Կոմիտասյան օրեր» նախագիծը:

Հաջորդ նախագիծը, որը իրականացրել ենք սովորողների հետ « Սարոյանական օրեր» նախագիծն է, ինչի ընթացքում անցել, ուսումնասիրել, քննարկել, ստեղծագործել ենք «Վիրավոր առյուծն ու կրիան», «Նապաստակն ու առյուծը» առակները: Սովորողները իրենք են առակներ ընթերցել, փորձել համեմատության եզրեր գտնել սարոյանական առակների հետ: Արդյունքները նախագծի ենթաբաժնում:

Այնուհետև անցում ենք կատարել «Կարդում ենք Սահյան» նախագծին: Նախագծի ընթացքում ուսումնասիրել, սովորել, պատկերել ենք «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է», «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունները:

Արձակուրդների ընթացքում սովորողները իրականացնելու են « Ուսումնական աշուն 2021» նախագիծը: Արդյունքները կամփոփենք և կտեղադրենք նախագծի ենթաբաժնում:

Մենթորիս` Քրիստնե Շահբազյանին փոխարինել եմ հոկտեմբերի 7-18-ը. 8 աշխատանքային օր` 30 դասաժամ: Քրիստինե Շահբազյանի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողների հետ իրականացրել ենք «Կարդում ենք Սահյան» նախագիծը, ինչի արդյունքում ունենք աշնանային պատումներ, տեսանյութեր, աշնանային պատկերներ` սովորողների կողմից նկարված:

Posted in Նախագծեր, Uncategorized

Կարդում ենք Իսահակյան

Միջավայրը` Հյուսիսային դպրոց

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ դասարան
Նախագծի ժամկետներ՝  նոյեմբեր
Նպատակը՝  Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների ընթերցում


Խնդիրները՝  

  •  բանավոր-գրավոր և վերլուծական խոսքի զարգացում
  •  Տեքստի գլխավոր մտքերը առանձնացնելու, համառոտ պատմելու կարողությունների զարգացում
  •  բառապաշարի հարստացում (նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ, հոմանիշ-հականիշ)
  • Պատկերավորման միջոցների ուսուցում  (փոխաբերություններ, անձնավորում, համեմատություններ, դարձվածքներ)

Արդյունքում՝ 

Ստեղծագործությունների վերլուծություններ, ռադիոնյութեր, տեսանյութեր:

Ուսումնական փաթեթ. 4-րդ դասարան

Նուկիմ քաղաքի խելոքները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Հեքիաթը մասերի բաժանիր և վերնագրիր յուրաքանչյուր մասը:
  3. Համառոտ պատմի՛ր նուկիմցիների ուղևորության մասին:
  4. Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
  5. Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
  6. Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ:
  7. Շարունակի՛ր հեքիաթը:
  8. Նկարի՛ր հեքիաթից քեզ դուր եկած հատվածը:

Երջանիկ խրճիթը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կանաչով նշված բառերը բառարանի գնությամբ բացատրի՛ր:
  2. Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
  3. Կարդա՛ այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  4. Գտի՛ր պատմվածքում կրկնվող տողերը և բացատրի՛ր դրանց նշանակությունը:
  5. Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:
  6. Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
  7. Վերնագրի՛ր առանձնացված մասերը:
  8. Գտի՛ր նոր վերնագիր այս պատմվածքի համար:

Եղնիկը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Նկարագրի՛ր եղնիկին:
  3. Պատմվածքը համառոտ պատմի՛ր:
  4. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
  5. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
  6. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Արդյունքներ՝

«Նուկիմ քաղաքի խելոքները» Artասահմանում

Posted in Uncategorized

Եղնիկը: Ավ. Իսահակյան

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Posted in Uncategorized

Երջանիկ խրճիթը: Ավ. Իսահակյան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…