Posted in Հունիսյան ճամբար, Նախագծեր 2022-2023, Աշխատակարգ

Հունիսյան ստուգատեսային ճամբար. աշխատակարգ ըստ օրերի

Ուսումնական 4-րդ շրջան

Տևողությունը՝ մայիսի 29- hունիսի 9

Մասնակիցներ` 4-5-րդ դասարանների սովորողներ

Ուսումնական 4-րդ շրջանի նախագծեր

Continue reading “Հունիսյան ստուգատեսային ճամբար. աշխատակարգ ըստ օրերի”
Posted in Նախագծեր 2022-2023

Մայիսյան ամենամյա 18-րդ հավաքի նախագծեր

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների բաց հավաք

Հավաքի շրջանակում իրականացվող նախագծեր՝

Posted in Նախագծեր 2022-2023

«Գնում եմ Մայր դպրոց…» նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝  5-րդ դասարանցիներ

Նախագծի  ժամկետներ՝  մայիս

Նպատակը՝  նոր սպասումների, ակնկալիքների, զգացողությունների ներկայացում

Նախագծի ընթացքը՝ 

Սովորողները մինչև մայիսի 25-ը տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի միջոցով բլոգներում ներկայացնում են  իրենց սպասելիքները, ակնկալիքները Մայր դպրոցից՝ անդրադառնալով հետևյալ կետերին՝

  • Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես
  • Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները
  • Մայր դպրոցն ու ես
  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից
  • Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը
  • Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում

Արդյունքում՝ 

Տեսանյութեր, ռադիոնյութեր, պատումներ 5-րդցիների բլոգներում

Posted in Նախագծեր 2022-2023

Օրը Չարենցով

Մաս 1-ին

Վայրը` Հյուսիսային դպրոց, ժամը`9:20-10:05

Արևելյան դպրոց, ժամը`11:50-12:30

Մասնակիցներ` 4-5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ բացահայտում ու ճանաչում ենք մեր մեծերին։

Խնդիրները՝

  • Բանաստեղծությունների ընթերցում, բերանացի ուսուցում
  • Չարենցյան ընթերցում- ֆլեշմոբերի կազմակերպում

Նկարագրություն

Բանաստեղծի ծննդյան օրը՝ մարտի 13-ին, Արևելյան և Հյուսիսային դպրոցների 4-5-րդ դասարանների չարենցասերներով կիրականացնենք չարենցյան ընթերցում-ֆլեշմոբ:

Չարենցյան ընթերցարանի հղումը

Մաս 2-րդ

Ժամը՝ 12:30-Չարենցով՝ Չարենցի քաղաքում․ կրթահամալիրի դպրոցներից քաղաքային թափառումներով երթ դեպի Չարենցի Երևան։

Ժամը՝ 14․30 –ՀԱՄԵՐԳ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Լուսաբանումը՝ ռադիոնյութերով և տեսանյութերով բլոգներում։

Posted in Նախագծեր 2022-2023

«Ձոն» մայրությանը և գեղեցիկին․ տեխնոլոգիական ստուգատես

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ

Ժամանակահատվածը՝ մարտ-ապրիլ ամիսներ

Նպատակը՝ մայրության և գեղեցկության տոնի առիթով՝ շնոհավորանքների, անականկալների պատրաստում։

Խնդիրները՝

Նախագծային ուղղությունները՝

  • շնորհավորական բացիկների ստեղծում
  • «Իմ մայրիկը»-գրավոր շարադրանքների, դիմանկարների ստեղծում
  • անակնկալ մեդիաուղերձների պատրաստում (տեսապատում, ռադիոպատում)
  • գարնանային մեդիաէջերի ստեղծում
  • «Իմ նվեր ընթերցումը»-ֆլեշմոբերի կազմակերպում
  • նվեր ընթերցարանների կազմում
  • բեմադրություններով շնորհավորանքներ

Արդյունքում՝

Վերը թվարկված ուղղություններով իրականացված աշխատանքների հրապարակում։