4-2 Արևելյան դպրոց

Մայիսի 26

Կատարի՛ր Թեստ 3-ը և Թեստ 4-ը։

Մայիսի 25

Կատարի՛ր Թեստը։ 

Մայիսի 23

Կատարի՛ր Թեստը։

Մայիսի 19-22

Բլոգի ուսումնասիրություն

Ուսումնասիրում եմ իմ բլոգը
Աշխատանքի ընթացքը

  • Ներկայացնել բլոգ
  • Գրել բլոգի հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:
  • Գրել, թե բլոգը ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչո՞ւ:
  • Արդյոք բլոգը համապատասխանում է Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին, ի՞նչ առաջարկներ ունես կարգի հետ կապված։
  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչո՞ւ ես հավանում:
  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Մայիսի 17-19

4-րդ դասարանի մայրենիի ելքի ստուգատես 2023

Ստեղծագործական աշխատանք․ Ջ․ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության երկանդամություն»

Ագունավոր, խեցգետին, անձրևանոց, մրջյուն, լուսավոր, պանիր
Բհամակարգիչ, անձրև, ժամացույց, վարդ, ձմերուկականջակալ

1. Ա շարքի բառերը ձևափոխելով, բառեր ավելացներով՝ ստացիր նախադասություն։

2Ա և Բ շարքի բառերով կազմի՛ր բառակապակցություններ` ինչքան հնարավոր է։

3. Ընտրել դրանցից որևէ մեկը և դարձնել վերնագիր:

4. Այդ վերնագրով մի պատմություն հորինել և հրապարակել բլոգում(«Մայրենիի ստուատես 2023» էջում):
5. Հորինած պատմությունը նկարել, նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Մայիսի 12-15

4-րդ դասարանի մայրենիի ելքի ստուգատես 2023

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Նախապատրաստվում եմ հարցազրուցին
Հարցազրույց ընկերոջս հետ
-Ընտրել ընկերոջը։
– Հարցազրույցի թեման։
– Հարցազրույցի վերնագիրը
– Մշակել, կազմել այդ թեմայով հարցեր։
– Գրել հարցազրույցի նախաբանը։

Հարցազրույցը տեղադրել բլոգում։
Ուղեցույց
-Հարցազրույցի համար հարմար, անաղմուկ վայր ընտրել։
-Որոշել ձևավաչափը՝ տեսանյո՞ւթ թե՞ ռադիոնյութ։
-Հարցազրույցը պետք է տևի 3-5 րոպե։
-Հարցազրույցը ունենա սկիզբ(նախաբան) և ավարտ։

Մայիսի 11

Մասնակցի՛ր մայրենիի մայիսյան ֆլեշմոբին․ 4-5-րդ դասարաններ

Մայիսի 2-5

4-րդ դասարանի մայրենիի ելքի ստուգատես 2023

Ապրիլի 27

Կարդա՛ տեքստը, ապա կատարի՛ր առաջադրանքները։

Ապրիլի 25-27

Կարդում ենք Ջանի Ռոդարիի «Հեքիաթներ, որոնք ունեն երեք ավարտ»

Կարդում ենք «ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»
Առաջադրանքներ․
1․ Թվարկիր պատմության հերոսներին։
2․Պատմությունից դուրս գրիր քո հավանած երկխոությունը․ Ովքե՞ր են․․․
3․Այս հղումով կարդա պատմության երեք ավարտը․․․
2․ Ավելացրու 4-րդը՝ քո ավարտը։

Ապրիլի 21

Կարդա՛, ապա կատարի՛ր առաջադրանքները։

Ապրիլի 18-20

Ծանոթացի՛ր նյութին, ապա կատարի՛ր առաջադրանքները․ Ջանի Ռոդարի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ»

Ապրիլի 17

Կարդում ենք Ջանի Ռոդարի․ ընտրիր Ռոդարիի պատմություններից մեկը, կարդա, տեղադրիր բլոգում և կատարիր առաջադրանքները։

Ապրիլի 14

Կարդա՛, ապա սովորի՛ր պատմել Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը ամբողջությամբ։

Ապրիլի 13

Մասնակցի՛ր մայրենիի ապրիլյան ֆլեշմոբին․ 4-5-րդ դասարաններ

Ապրիլի 12

Կարդա՛, ապա սովորի՛ր պատմել Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 3-րդ մասը։ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և սովորի՛ր։

Ապրիլի 11

Կարդա՛, ապա սովորի՛ր պատմել Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 1-ին և 2-րդ մասերը։

Ապրիլի 10

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 1-ին մասը։ Այդ հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և սովորի՛ր։

Ապրիլի 7-9

Իրականացրո՛ւ  Զատկածեսն ընտանիքում նախագիծը։ Արդյունքները տեղադրի՛ր բլոգումդ։

Ապրիլի 6

1.Կարդա՛ և իմացի՛ր․  

2. Ծանթոթացի՛ր Զատկական ժողովրդական ասիկներ ու առածանիներ

Կատարի՛ր առաջադրանքները։

Ապրիլի 5

Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին» պատմվածքը, կատարի՛ր տեքստի վերաբերյալ տրված առաջադրանքները։

Ապրիլի 4

Ապրիլի 4-ը Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: Համացանցից փոքրիկ  ու հետաքրքիր  տեղեկություն դո՛ւրս գրիր Ղ. Աղայանի մասին: Կարդա՛ Հ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերը Ղ․ Աղայանի մասին։

Ապրիլի 3

Բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական գարուն» նախագիծը։

Մարտի 27-ապրիլի 2

Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին։ Գարնանային արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ այն։

Մարտի 21-24՝ շաբաթվա անելիքներ՝ դասարանում և տանը

Մարտի 17-19

Կատարի՛ր առաջադրանքները։

Մարտի 15-16

Կարդա՛ Հ․ Թումանյանի «Մայրը» պատմվածքը։ Կատարի՛ր տեքստի վերաբերյալ տրված առաջադրանքները։

Մարտի 14

  1. Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին՝  4-5-րդ դասարաններ:
  2. Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա։

Մարտի 10-13

Մարտի 13-ին Չարենցի ծննդյան օրն է․
Մարտի 11-12-ն՝ ընթերցումներ ընտանեկան դպրոցներում։
Մարտի 13-ին՝ Չարենցին շնորհավորում ենք Չարենց կարդալով
-Առավոտյան ընդհանուր պարապմունքին
Չարենցով՝ Չարենցի քաղաքում

Մարտի 9

Կատարի՛ր առաջադրանքները։

Մարտի 7-9

  1. Ուրբաթօրյա ժամերգություն․ սովորի՛ր անգիր
    Ներսես Շնորհալի

Ա
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

2․ Կարդա՛ և իմացի՛ր՝ Բառակազմություն։

Մարտի 6

  1. Կարդա և իմացիր՝ Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման։

    2. Կարդա առակը, որոշիր յուրաքանչյուր նախադասության տեսակը ըստ հաղորդակցման։
    ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ
    Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:
    – Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:
    -Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը:
    Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:

3. Առաջադրանք՝ Կազմիր երկուական պատմողական, հրամայական, հարցական, բացականչական նախադասություն, որոնք բնորոշ են գարնանը։

Մարտի 3-5

  1.  Անգիր սովորի՛ր Հ․ Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը։
  2. Կատարի՛ր բանաստեղծության ներքևում տրված առաջադրանքները։

Մարտի 2

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար։

Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    —————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     ————————————————
բ/լուռ          ————————————————
գ/ակնդետ ————————————————
դ/ընտանի ————————————————

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ————————————————
բ/խելքը գլխին            ————————————————
գ/կողը հաստ              ————————————————
դ/ճաշը եփել                ————————————————

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

———————————————

——————————————
——————————————

——————————————

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ————————
բ/մալինա ————————

գ/կենգուրու ———————

դ/ստարտ————————

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    ————————————————

————————————————

————————————————

————————————————

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  3. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  4. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

11.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————

12.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

13.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14.Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Մարտի 1

  1. Բլոգումդ գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով (կարող ես նաև նկարել գարունը և կցել ստեղծագործական աշխատանքիդ)՝
  • Բարև՜, գարո՜ւն
  • Գիտեք, որ գարուն է արդեն
  • Գարնան հեքիաթ
  • Այլ…

Փետրվարի 28

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն սովորի՛ր անգիր։
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրի՛ր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրի՛ր և պատճառաբանի՛ր, թե ինչու ես այդպես մտածում:
  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Փետրվարի 27

Սովորի՛ր անգիր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը։

Փետրվարի 24-26

  1. Կարդա՛ Հ․ Թումանյանի«ՍՈՒՏԱՍԱՆԸ» հեքիաթը։
  2. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները․ դագանակ, դերձակ,  չիբուխ, թագավոր, առավոտ։
  4. Գրի՛ր մի սուտ պատմություն, որ կարդացողը ասի սուտ է։

Փետրվարի 23

Առաջադարանքներ դասարանում և  տանը կատարելու համար (Տեղադրի՛ր բլոգումդ, 1-10 հարցերը կատարի՛ր դասարանում, իսկ 11-15-ը՝ տանը։)

Թեսթ 1
Ջանի Ռոդարի

Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    —————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
—————————              ——————————

—————————              ——————————

—————————              ——————————
—————————              ——————————

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————                     

բ/ հարցերին     —————————————                    

գ/ դարակները  —————————————                    

դ/ խրճիթ          —————————————                     

6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

———————————       ————————————
———————————       ————————————

7.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է               ———————————
բ/չէր կարողանում               ———————————
գ/դնեն                                     ————————————
դ/դարձավ                              ————————————

8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա       ————————

ստորոգյալ     ——————————

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                  ————————————

11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
——————————————————————————————————————————————————————————————————————————————————

12.Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

Փետրվարի 21-22

Թումանյանական ֆլեշմոբ

Սիրելի՛ սովորող, կիրակի օրը՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն էր։  Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:

Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք տարբերակ՝

1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:

2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը,  երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:

Փետրվարի 17-19


Սիրելի՛ սովորող

  • Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, այցելի՛ր մոտակա գրախանութ, ընտրի՛ր այնպիսի գիրք, որը կարդացել ես, կամ ուզում ես կարդալ, գնի՛ր և նվիրի՛ր նրան, ում անունը վիճակահանությամբ ընկել է քեզ։
  • Կարող ես գիրքը ընտրել քո ընտանեկան գրադարանից։
  • Պատրաստի՛ր տեսանյութ, որտեղ կպատմես,թե ընտրածդ գիրքը ում ես նվիրելու, բայց առանց անունը նշելու, նկարագրի՛ր տվյալ մարդուն։
  • Տեսանյութը տեղադրի՛ր բլոգումդ։
  • Փետրվարի 20-ին, դասարանում՝ ըստ ձեր տեսանյութերի կպարզենք, թե ով է նկարագրված ընթերցողը և գրքերը կհանձնենք իրար։

Փետրվարի 15

  1. Կարդա՛ Թումանյանի մասին:
  2. Բլոգումդ պատմի՛ր՝ ինչ իմացար Թումանյանի մասին։

Փետրվարի 14

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը (2-3 անգամ): Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Փետրվարի 13

Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր(դասարանում բեմադրելու ենք):

Փետրվարի 10-12

  • Անգիր սովորիր Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։

Փետրվարի 910

Մասնակցի՛ր մայրենիի փետրվարյան ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ։

Փետրվարի 8-9

Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է։ Ընտանիքիդ անդամների հետ ընտրի՛ր Վ․ Տերյանի  բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛, տեսագրի՛ր, հղումը տեղադրի՛ր բլոգումդ։

Փետրվարի 6-8

  1. Ծանոթացի՛ր «Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը․Բառարանընթերցման ֆլեշմոբ» նախագծին։
  2. Ընտրի՛ր «Իրականացման ընթացքը և ուղղությունները» կետերից մեկը կամ մի քանիսը և իրականացրո՛ւ։

Փետրվարի 3-5

  1. Կարդա՛ Հ․ Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը։
  2. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ, տեղադրի՛ր բլոգումդ և սովորի՛ր։
  3. Կարգի բե՛ր բլոգդ՝ լրացնելով շաբաթվա բացթողումներդ։

Փետրվարի 2-3

  1. Սովորի՛ր անգիր Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը։
  2. Կատարի՛ր բանաստեղծության ներքևում տրված առաջադրանքները։

Փետրվարի 1-2

Գրի՛ր քո ինքնակենսագրությունը, ինչպես Թումանյանն է իր մասին գրել։ Կարող ես տեղադրել նաև քո սիրելի լուսանկարը, կամ ինքդ քեզ նկարել։

Հունվարի 30-31

  • Կարդա՛ Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը:
  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բլոգումդ պատմի’ր, թե ինչ իմացար Թումանյանի մասին՝ կարդալով  ինքնակենսագրությունը:
  • Ստեղծագործության ո՞ր մասն ամենից շատ հավանեցիր(բանավոր):

Հունվարի 12

Մասնակցի՛ր մայրենիի հունվարյան ֆլեշմոբին․ 4-5-րդ դասարաններ։

Դեկտեմբերի 26-հունվարի 8

Ծանոթացի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծին, իրականացրո՛ւ ձմեռային արձակուրդների ընթացքում։ Արդյունքներն անպայման տեղադրի՛ր բլոգումդ։

Դեկտեմբերի 20-21

Ուսումնական առաջին շրջանի ամփոփումը ավարտի՛ր։

Դեկտեմբեր 16-18

Մասնակցի՛ր մայրենիի դեկտեմբերյան ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ

Դեկտեմբերի 14-16

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Գրի՛ր հաշվետվություն ըստ այս կետերի՝

Պատմի՛ր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով  հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են):

Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝

  • Պատումիդ մեջ դիր «Մայրենի» բաժնիդ հղումը:
  • Տեղադրի՛ր «Ուսումնական ամառ 2022» նախագծիդ հղումը:
  • Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր հղումները:
  • Տեղադրի՛ր «Ուսումնական աշուն 2022» նախագծիդ հղումը:
  • Դավթյանական (Վահագն Դավթյան) նախագծերին քո մասնակցությունը:
  • Իսահակյանական (Ավ. Իսահակյան) նախագծերին քո մասնակցությունը:
  • Մայրենիի ֆլեշմոբերին քո մասնակցությունը.նշիր՝ որ ամիսների ֆլեշմոբին ես մասնակցել:
  • «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծին քո մասնակցությունը
  • Առանձնացրո՛ւ սեպտեմբերից դեկտեմբերի այն նախագիծը (նախագծերը), որն ամենաշատն է քեզ դուր եկել:

Դեկտեմբերի 12-13

Անգիր սովորիր Զահրատի (արևմտահայ գրող, ով ծնվել, ապրել և ստեղծագործել է Թուրքիայում«Կաղանդի գիշեր» բանաստեղծությունը:

Կաղանդի գիշեր (կրճատած)

Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…

Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…

Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն- գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…

Կարմիրով նշված բառերը կարդա այսպես.

Լոյսերլույսեր

յոյսեր— հույսեր

բաւեր— բավեր (հերիքել, բավականացնել)

գոյն-գոյն— գույն-գույն

Դեկտեմբերի 8-9

  1. Կարդա՛ «Հեքիաթ փշատերև ծառի մասին» հեքիաթը։
  2. Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:
  3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  4. Բնութագրի՛ր փշատերևին:
  5. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:
  6. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:
  7. Ե՞րբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:

Դեկտեմբերի 7

  1. Անգիր սովորի՛ր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը:

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

Դեկտեմբերի 6

Սովորի՛ր կարդալ Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը:

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  1. Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:
  2. Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

Դեկտեմբերի 5

Գրի՛ր շարադրություն` «Ես՝ ցանկությունների ծառի տակ» վերնագրով:
Գրիր այնպես, որ պատումը՝

  • լինի հետաքրքիր
  • ունենա  նկարագրություններ
  • նկարագրությունները լինեն պատկերավոր
  • լինի անմիջական
  • ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:

Աշխատանքը տեղադրի՛ր բլոգում առանձին էջով։

Դեկտեմբերի 2-4

  1. Կարդա՛ Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը»։
  2. Կատարի՛ր առաջադրանքերը։

Դեկտեմբերի 1

Հորինի՛ր հետաքրքիր հեքիաթ, պատմություն «Իմ ձմեռային հեքիաթը» թեմայով։ Վերնագրի՛ր հեքիաթդ, ապա նկարազարդիր։

Նոյեմբերի 30

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ

Ինչպես եղավ, մի օր այ․ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետ․ից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մե․, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապար․ին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խ․ճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեք․աթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ․սկի

2. Բաժանի՛ բաղադրիչների (մասերի) հետևյալ բառերը․ անուշ, մանուկ, ջրաղաց, խեղճ, դուռ, հեքիաթ, օր, ուռենի, հին, քարավան, զավակ, երտասարդ, շքեղ

Օրինակ՝

պարզ-դաս

ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)

բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)

Նոյեմբերի 29

  1. Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը, սովորի՛ր կապույտով և կանաչով նշված բառերի բացատրությունները, հոմանիշները:
  2. Գտի՛ր պատմվածքում կրկնվող տողերը և բացատրի՛ր դրանց նշանակությունը:
  3. Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր  բառերի հականիշները:
  4. Պատմի՛ր, թե ինչով էին իրար նման «Երջանիկ խրճիթը» և « Եղնիկը» պատմվածքները։

Նոյեմբերի 28

  1. Կարդա՛ Ավ․ Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը։
  2. Կանաչով նշված բառերը բառարանի oգնությամբ բացատրի՛ր:
  3. Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Կատարի՛ր ինքնաստուգումը։

Նոյեմբերի 24

  1. «Ես եմ կրթահամալիրը» վերնագրով տեսանյութ պատրաստի՛ր, որտեղ պատմում ես կրթահամալիրի մասին: Տեսանյութը տեղադրի՛ր բլոգումդ:
  2. Սեբաստացիական նոր հանելուկներ գրի՛ր, կարգի բեր նախորդ գրածներդ, հավաքի՛ր մեկ հղումի տակ։

Նոյեմբերի 23

Կատարի՛ր առաջադրանքները։

Նոյեմբերի 22

  • Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի« Եղնիկը»  պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):
  • Նկարագրի՛ր եղնիկին:
  • Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
  • Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:
  • Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:
  • Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Հեք.աթական, վեր.ալույս, պատ.գամբ, բար.րանալ, փաթա.ել, ծա.կվել

Նոյեմբերի 21

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի « Եղնիկը» պատմվածքը:
  2. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Նոյեմբերի 18-20

Հորինում ենք ու գուշակում հանելուկները: Հորինի՛ր հանելուկներ կրթահամալիրի խորհրդանիշների, ծեսերի, մասնաճյուղերի մասին:

  • Կատարի՛ր առաջադրանքները։
  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ

Մի ան․ամ իմ բարեկամ մի ․րսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, եր․ նստած միասին նրա պատ․գամբում, հիացած նայում էինք հեք․աթական վեր․ալույսով վա․վռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմ․րեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

2. Բաժանի՛ բաղադրիչների (մասերի) հետևյալ բառերը․ անուշ, մանուկ, ջրաղաց, խեղճ, դուռ, հեքիաթ, օր, ուռենի, հին, քարավան, զավակ, երտասարդ, շքեղ

Օրինակ՝

պարզ-դաս

ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)

բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)

3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները: Մեղմ, մտմտալ,շքեղ, չքանալ, խնջույք, վերջալույս, կրակ, շավիղ, շնորհալի, գոհ։

4. Գրի՛ր տրված բառերի հականիշները:     Բաց, գոհ, գեղեցիկ, մեծանալ, ուրախանալ, շնորհալի, տխուր, հեռու, խրճիթ, բարի։

Նոյեմբերի 16-17

  1. Ուրբաթ-համերգի պատրաստություն. իմացիր բերանացի

Դու էն հուրին ես, որ նավեր է զավթում,
Քանզի ինձ զավթեցիր խաբով, նազա՛նի
Արեւելք, արեւմուտք, հարավ ու հյուսիս
Չկա քեզի նման չափով, նազա՛նի:

Շատ մարդ քո սիրուցը կդառնա եզիդ*,
Եկ ողո՛րմած եղիր, լա՛վ վարվիր մեզ հետ,
Կուզեմ թե, շարունակ քեֆ անեմ քեզ հետ`
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի:

2. Կրկնի՛ր Վահագն Դավթյանի բանաստեղծությունները։

Նոյեմբերի 14-15

Կարդա՛, ապա անգի՛ր սովորիր Ավ․ Իսահակյանի «Գետակի վրա» բանաստեղծությունը։ Կատարի՛ր բանաստեղծության առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ։

  1.  Գետակի վրա

Գետակի վրա
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։

… Երազ-աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։

Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ՝
Գալիս են, գնում…

  1. Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտի՛ր և դո՛ւրս գրիր:
  2. Գրի՛ր ուրախ բառի հոմանիշը, ապա հականիշը:
  3. Իմացածդ ծառատեսակները թվարկի՛ր:
  4. Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենին. մտովի պատկերացրո՛ւ և նկարագրի՛ր ուռենին:
  5. Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար։
  6. Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը:

Նոյեմբերի 11-13

  • Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները»  հեքիաթը դերերով պատմել սովորի՛ր (դասարանում հեքիաթը բեմադրելու, դերերով ներկայացնելու ենք): Գտի՛ր և դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ հանելուկներով են խոսում:
  • Հեքիաթի  2-րդ մասից գտի՛ր  և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:
  • Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները»  հեքիաթի պատգամավորներին և թագավորին:
  • Համեմատի՛ր  նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:

   Թագավոր                       պատգամավորներ     

  1. խելացի                           անխելք
  • Լրացրո՛ւ շաբաթվա բացթողումներդ։

Նոյեմբերի 10

Մասնակիցի՛ր մայրենիի նոյեմբերյան ֆլեշմոբին․

4-5-րդ դասարաններ

Նոյեմբերի 9

Կատարի՛ր առաջադրանքները։

Նոյեմբերի 8

Բանաստեղծությունը անգիր սովորի՛ր։

Վահագն Դավթյանի պոեզիայի ընթերցումներ՝ հոբելյանական տարվան ընդառաջ․ Վահագն Դավթյան 100

Երկի՛ր, հրաշքի ցոլքերով լեցուն քարանձավ իմ մութ
Երկի՛ր, գաղտնարան, որ մինչև հիմա դեռ փակ է իմ դեմ,
Երկի՛ր , առեղծված, դեռ պիտի իջնեմ վիհերը ոգուդ, 
Այնտեղից՝ ոսկե աստղերդ դիտեմ…

Նոյեմբերի 7

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի  «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 1-ին մասը (3-4 անգամ ):
  2. 1-ին մասից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող բառերը:

Նոյեմբերի 4-6

Վահագն Դավթյան 100

Ընտրի՛ր Վահագն Դավթյանի բանաստեղծություններից որևէ տող, որը քեզ շատ է դուր եկել, դարձրո՛ւ վերնագիր և գրի՛ր ստեղծագործական աշխատանք (շարադրություն) :

Քո ընտրությամբ Վահագն Դավթյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը ձայնագրիր, տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր:

Նոյեմբերի 3

Թեստային աշխատանք․ կարդա՛, կատարի՛ր առաջադրանքները։

Նոյեմբերի 2

  1. Կատարի՛ր առաջադրանքները։
  2. Կրկնի՛ր մեր սովորած բանստեղծությունները։

Նոյեմբերի 1-2

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

1․Ծանոթանալ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությանը․
կարդացեք Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցը. 
Հարցեր, առաջադրանքներ

Հարցազրույցից առանձնացրու կրթահամալիրի թվագրությունը․ ո՞ր թվականին ի՞նչ է ստեղծվել, եղել։
Գրիր 5 բան, որ մինչև հիմա չգիտեիր ու հարցազրույցից իմացար։
Ո՞վ է Մխիթար Սեբաստացին․ (օգտվիր համացանցից)։

Հոկտեմբերի 31

  1. Բլոգումդ ամփոփի՛ր  «Ուսումնական աշուն» նախագիծը։
  2. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը․

Վահագն Դավթյան 100

Լեռ ու անդունդ, ձոր ու կատար, 
Ապառաժներ պատառ-պատառ, 
Քարե թռիչք, քարե անկում… 
Հայոց երկիր, հայոց իմ հող, 
Դու իմ քարե մոլուցք ու ոխ,
Իմ քնքշություն, իմ քնքշություն։

Որտեղի՞ց եկավ նա այսքան անեղծ, 
Այսքան ոգեղեն, այսքան անմեկին…
Եվ ինչ հրաշքով խաչքարից հանեց 
Նրա մեջ նիրհող մաքուր մեղեդին։

1․Դուրս գրել անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

Հոկտեմբերի 21

Ծանոթացի՛ր  «Ուսումնական աշուն» նախագծին։ Արձակուրդների ընթացքում իրականացրո՛ւ նախագիծը, արդյունքները հրապարակի՛ր բլոգումդ։

Հոկտեմբերի 20

  1. Վահագն Դավթյանի, մեր անցած, չորս բանաստեղծությունները կրկնի՛ր։
  2. Կատարի՛ր բանաստեղծությունների վերաբերյալ տրված առաջադրանքները։
  3. Բանաստեղծություններից որը ամենից շատն ես հավանել, նկարի՛ր տեղադրի՛ր բլոգում։

Հոկտեմբերի 19

Վահագն Դավթյան 100

Քար է ու լույս,
Լույս է ու քար…
Խելակորույս
Ու խելագար՝
Քարը ելնում,
Երկինք սուրում,
Բիրտ շուրթերով
Լույսն համբուրում,
Փշրվում է
Վիհերն ի վար…
Քար է ու լույս,
Լույս է ու քար…

Առաջադրանքներ․
1․ Նշված բառերն բացատրիր՝ օգտվելով բառարանից, սովորիր․․․
Խելակորույս-
Խելագար-
սուրալ-
բիրտ-
Վիհ-
2․ Վերնագրիր բանաստեղծությունը։
3․ Գտիր բանաստեղծության հերոսին․․․Բնութագրիր հերոսին հենց բանաստեղծության բառերով․․․
4․ Բանաստեղծությունը սովորիր անգիր։

Հոկտեմբերի 18

Կատարի՛ր ինքնաստուգումը։

Հոկտեմբերի 17

Բանաստեղծությունը անգիր սովորի՛ր։

Վահագն Դավթյանի պոեզիայի ընթերցումներ՝ հոբելյանական տարվան ընդառաջ․ Վահագն Դավթյան 100

***

Ես ի՞նչ կանեի, եթե չլիներ հողն այս մի պատառ, 
Թե ճամփիս վրա չխշշար բարդին այս բարձրակատար, 
Թե չշնչեի բուրմունքն այս հողի, ուրցի, փշատի,
Թե աշնան քամին թոնրի հոտն առած, դեմս չվազեր,
Ես ի՞նչ կանեի․․․

Հոկտեմբերի 14

  1. Բլոգում գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝
  1. Մի անգամ հեքիաթում
  2. Աշնան քամին
  3. Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է
  4. Ինքդ վերնագիր մտածի՛ր

2. Կարգի բեր բլոգդ` լրացնելով շաբաթվա բացթողումներդ։

Հոկտեմբերի 13

Մասնակցի՛ր մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ:

Հոկտեմբերի 12

Վահագն Դավթյան 100

Հայաստա՛ ն, իմ հող, իմ մամուռ, իմ սեզ, 
Ծերպերից կախված իմ կապույտ թախիծ, 
Քարերից քամվող արտասուք իմ հեզ, 
Քարերում նիրհող կրակե ծաղիկ…

Ախ, իմը սեր չէ, որ խոստովանեմ,
Իմը թախիծ է, մորմոք է արյան, 
Քարերից քամվող արցունք է անեղծ, 
Քարերում նիրհող հուր է սրբազան:

Առաջադրանքներ
1․ Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրիր ու սովորիր։
2․ Նկարիր բանաստեղծության առաջին քառատողն ու տեղադրիր բլոգումդ։
3․ Բանաստեղծությունից ընտրիր քեզ դու եկած տողն ու հիմնավորիր ընտրությունդ։

Հոկտեմբերի 11

  1. Անգիր սովորի՛ր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը։
  2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
  3. Ի՞նչ գիտես Համո Սահյանի մասին, պատմի՛ր բլոգում, կարող ես օգտվել համացանցից։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հոկտեմբերի 10

Վահագն Դավթյանի պոեզիայի ընթերցումներ՝ հոբելյանական տարվան ընդառաջ․ Վահագն Դավթյան 100

***

Դու փոքրիկ ես, իմ աշխարհ, 
Հայաստան իմ, Հայաստան, 
Մի բուռ հող ես, մի բուռ քար, 
Հայաստան իմ, Հայաստան… 
Բայց քո մի բուռ այդ հողում 
Ու քո մի բուռ քարի մեջ 
Քանի բարձունք ու կատար, 
Հայաստան իմ, Հայաստան…

  1. Բանաստեղծությունը սովորի՛ր անգիր։
  2. Համացանցից օգտվելով տեղեկություններ գտի՛ր և գրի՛ր Վահագն Դավթյանի մասին։

Հոկտեմբերի 7-9

  1. Ավարտի՛ր դասարանում կիսատ մնացած «Լեզվական խաղը»։
  2. Կարդա՛, ապա կատարի՛ր առաջադրանքները․ Է-ե-ի ուղղագրությունը

Դասարանում՝ Լեզվական խաղ.

  1.  Ի՞նչ կստացվի, եթե «աղ»-ն ու «մուկ»-ը խառնենք իրար:
  2. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
  3. Կազմիր այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:
  4. Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:
  5. Շարունակեք նախադասությունն այնպես, որ գայլը մեղավոր չլինի։ Գայլը կերել էր փոքրիկ նապաստակին․․․․

Հոկտեմբերի 6

Կատարի՛ր  առաջադրանքները։

Հոկտեմբերի 5

Ձայնադարանից ըտրի՛ր Կոմիտասի ստեղծագործություններից մեկը, որն ամենաշատն ես հավանում ու մեկանաբանիր` ինչո՞ւ ես հե՛նց դա ընտրել, այդ երգում, ստեղծագործության մեջ ի՞նչ է քեզ դուր գալիս, ինչո՞ւ, ի՞նչ ես զգում այն լսելիս ․․․ Աշխատանքը բլոգումդ ներկայացրո՛ւ «Կոմիտաս լսելիս» վերնագրով։

Ձայնադարան

Հոկտեմբերի 4

Սեպտեմբեր ամսվա ամփոփում․ Ինքնաստուգում-ինքնագնահատում

Հոկտեմբերի 3

Կարդա՛ 25 հետաքրքիր փաստ Կոմիտաս Վարդապետի կյանքից։ Բլոգումդ պատմի՛ր քեզ համար ամենահետաքրքիր փաստի (փաստերի) մասին։

Սեպտեմբերի 30- հոկտեմբերի 2

Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ (Ընտանիքիդ անդամների հետ քննարկի՛ր նախագիծը, իրականացման տարբերակները։)

Պատրաստի՛ր  մի սիրուն ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես նաև համացանցից փնտրել, գտնել փոքրիկ ու հետաքրքիր տեղեկություններ, դրվագներ Կոմիտասի մասին և տեսանյութով կամ ռադիոնութով ներկայացնել։ Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ կարող ես մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ: Նախագծի իրականացման վերջնաժամետը հոկտեմբերի 2-ն է։

Սեպտեմբերի 29

  1. Ավարտի՛ր դասարանում կիսատ մնացած առաջադրանքները։
  2. Կարդա՛ Կոմիտասի մասին նյութը։
  3. Բլոգումդ ներկայացրո՛ւ Կոմիտասի կյանքի կարևոր փաստերի թվագրությունը։
  4. Պատումով ներկայացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր ինչու ես ընտրել այդ հատվածը։

Դասարանում՝

Կատարի՛ր առաջադրանքները։

Սեպտեմբերի 27

  1. Կարդա՛ Կոմիտասի  «Աշուն» բանաստեղծությունը։
  2. Կատարի՛ր բանաստեղծության ներքևում տրված առաջադրանքները։

Սեպտեմբերի 26

  1. Կարդա՛ Կոմիտասի  «Աշուն գիշեր» բանաստեղծությունը։
  2. Կատարի՛ր միայն 1-ին և 2-րդ առաջադրանքները։

Սեպտեմբերի 23-25

  1. Հանգստյան օրերին կարդա՛  Լեզվաբանական ամսագրի 21-րդ համարը, առանձնացրո՛ւ հետաքրքիր նյութերը, տեղադրի՛ր բլոգումդ, ապա մի քանի նախադասությամբ պատմի՛ր բլոգումդ, թե ի՞նչ նոր բան սովորեցիր ամսագրի այս համարը կարդալուց հետո։
  2. Շաբաթվա կիսատ թողած աշտատանքներդ ավարտի՛ր:

Սեպտեմբերի 22

Գիրք-տետրից կատարի՛ր 8-րդ, 9-րդ և 10-րդ էջերի առաջադրանքները։

Սեպտեմբերի 20, 21

  1. Կարդա՛ Վ․ Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան» առակը։
  2. Կատարի՛ր առակի ներքևում տրված առաջադրանքները։

Սեպտեմբերի 19

Հորինի՛ր փոքրիկ հեքիաթ կամ պատմություն «Ճանապարհ» վերնագրով ( վերնագիրը կարող ես փոփոխել): Հեքիաթդ նկարի՛ր։

Սեպտեմբերի 16

  1. Անգի՛ր սովորիր Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:
  2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:
  3.  Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :
  4. Paint-ով  նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

Դասարանում՝

 Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 6-րդ և 7-րդ էջերի առաջադրանքները:

Սեպտեմբերի 15

Մասնակցի՛ր մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբին. 4-5-րդ դասարաններ

Սեպտեմբերի 13

Համացանցից կամ ձեր ընտանեկան գրադարանից մեկ-երկու  առակ էլ դո՛ւ գտիր, կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ, դասարանում ներկայացրո՛ւ ընկերներիդ:

Սեպտեմբերի 12

  1. Կարդա՛ Վ․ Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը։
  2. Կատարի՛ր առակի վերջում տրված առաջադրանքները:

Սեպտեմբերի 9

Կատարի՛ր առաջադրանքները․

  1. Մեկ բառով գրի՛ր

օրինակ՝ երկաթից շինված-երկաթյա

  • արծաթից շինված-
  • ոսկուց շինված-
  • պղնձից շինված-
  • փայտից պատրաստված-
  • բրդից պատրաստված-

2. Գրի՛ր տարօրինակ հրամաններ

օրինակ՝ ուտելիս խոսի՛ր, ձեռքերդ մի՛ լվա

3. Գրի՛ր աղջիկների անուններ, որոնք նաև ծաղիկների անուններ են։

Սեպտեմբերի 8

Մինչև երկուշաբթի՝ սեպտեմբերի 12-ը,  Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածն ամբողջությամբ կարդա՛։ Կարդալուց հետո բլոգումդ  կատարի՛ր կետևյալ առաջադրանքները՝

  • դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը․
  • նկարագրի՛ր և բնութագրի՛ր Մանչուկին և Կառլսոնին․
  • պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել․
  • ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին։

Սեպտեմբերի 7

  1. Շարունակիր կարդալ Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը (3-րդ, 4-րդ էջեր):
  2. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Սեպտեմբերի 5, 6

  1. Կարդա՛  Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին»  գրքից առանձնացված հատվածը(1-2 էջ):
  2. Կարդացածդ հատվածի համար 5  հարց մտածի՛ր, որ դասարանում ընկերներիդ հարցնես: