Կետադրի՛ր տեքստը:
Հորթը և ոզնին
մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին
երբ չալ հորթը լիզեց ոզնուն փուշը ծակեց հորթի լեզուն
այն ժամանակ ոզնին նրանց ասաց ինչ պատահի` մի տար բերանդ
Անվանի՛ր մեկ բառով։
Թռչունների խումբ
ձիերի խումբ
միասին նույն օրը ծնված
և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող
ցողը ցուրտ ժամանակ
Կարդալու սրահ
երեկոյան ճաշ
հատ-հատ ընտրված
արգելք ոտքի տակ
բարակ ճյուղ, շիվ
Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։
Երփներանգ ուժգին ցանկություն
արփի տարբեր գույների
բորբ շատ տաք, ջերմ
փափագ նեխել, փչանալ
շամփուր շփանալ, երես առնել
հղփանալ խորովածի շիշ
բորբոսնել ցերեկային լուսատու
Լրացրո’ւ բաց թողնված տառերը և վերնագրի՛ր: Տեքստից դուրս գրի՛ր այն բառերը, որոնց կարող ես հոմանիշներ կամ հականիշներ գրել:
Կես___ր էր: Եղնիկը մի քիչ զմրու___տ խոտ անուշ արեց, լողաց սա___նորակ գետակում, ապա մտավ անտառ: Պա___կեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդո___ությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և __գներ փարատելու։
Հանկար___ արևի մի շող թա-փանցեց հովից __ր__րվող ծառերի արանքից: Եղնիկը ___ստեց տեղից և փոր___եց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ ___րսալ նրան:
Եղնիկը թ___կոտում էր արևազ___ծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:
Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ: