Posted in Հաշվետվություն

«Վահագն Դավթյան 100»

Արևելյան դպրոցի սովորողների հետ սկսել ենք ուսումնասիրել Վահագն Դավթյան գրողին, մարդուն, բերանացի ընթերցել Դավթյանի բանաստեղծությունները, վերլուծել, քննարկել, ծանոթանալ բառապաշարին։ Մենք պատրաստվում են ուրբաթ-համերգին, ինչպես նաև շնորհավորում Վահագն Դավթյանի հարյուրամյակը։

Continue reading “«Վահագն Դավթյան 100»”
Posted in Հաշվետվություն

Ստեղծագործական աշխատանքների ամփոփում

Աշնանային բնապատկերն ու ուսումնական նախագծերը սովորողներին ստիպում են ստեղծագործել տարբեր թեմաներով։ Բայց ստեղծագործական աշխատանքների հիմնական թեման աշունն ու աշնանային հեքիաթն է։ Սովորողների ստեղծագործական աշխատանքներում հաճախ է երևում սահյանական և կոմիտասյան բառապաշարի առկայությունը։

4-րդ դասարան՝

5-րդ դասարան՝

Posted in Նախագծեր 2022-2023

«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» նոյեմբեր ամսվա նախագծեր

Posted in Հաշվետվություն

«Կարդում ենք Սահյան» նախագծի ամփոփում

Նախագիծը՝ Կարդում ենք Սահյան

4-5-րդ դասարանների սովորողների հետ ուսումնասիրել ենք Համո Սահյանի կյանքը, ստեղծագործությունները, ուսումնասիրել ու քննարկել ենք աշնանային բանաստեղծությունները, ստեղծագործել բանաստեղծական թեմաների շրջանակներում։ Ծանոթացել ենք սահյանական բառապաշարին, կազմել Համո սահյանի ստեղծագործությունների բառարան։

Նախագծի ամփոփումը սովորողների բլոգներում

  1. Մայք Սահակյան 
  2. Մարի Մարտիրոսյան  
  3. Միլենա Գուրուրյան
  4. Նատալի Գրիգորյան 
  5. Նարե Հայրապետյան
  6. Նարե Նահապետյան 
  7. Նարե Կարապետյան 
  8. Նինա Ղասաբօղլյան 
  9. Ռոզի Անանյան 
  10. Քնարիկ Առուստամյան 
  11. Ալեքս Հովսեփյան 
  12. Ալեքսանդր Հովսեփյան 
  13. Աշոտ Հայրապետյան 
  14. Արեգ Ալիխանյան
  15. Արթուր Հարությունյան
  16. Գևորգ Խուդոյան 
  17. Գևորգ Սարգսյան
  18. Էդգար Ստեփանյան

Posted in Հաշվետվություն

«Կարդում ենք Սահյան» նախագծի ամփոփում

Նախագիծը՝ Կարդում ենք Սահյան

4-5-րդ դասարանների սովորողների հետ ուսումնասիրել ենք Համո Սահյանի կյանքը, ստեղծագործությունները, ուսումնասիրել ու քննարկել ենք աշնանային բանաստեղծությունները, ստեղծագործել բանաստեղծական թեմաների շրջանակներում։ Ծանոթացել ենք սահյանական բառապաշարին, կազմել Համո սահյանի ստեղծագործությունների բառարան։

Նախագծի ամփոփումը սովորողների բլոգներում

4-րդ դասարան՝

5-րդ դասարան՝

Posted in Նախագծեր 2022-2023

Ուսումնական աշուն 2022

Հոկտեբերի 24-30

Նախագծի մասնակիցներ՝  4-5-րդ դասարաններ

  1. Աշնանային ընթերցանություն 

Ընթերցարանից, քո ընտանեկան գրադարանից կամ կրթահամալիրի «Տիգրան հայրապետյան» գրադարանից (կարող ես այցելել ու վերցնել քո ուզած գիրքը) ընտրածդ գիրքը կարդա՛ աշնանային արձակուրդների ընթացքում: 

Առաջարկում եմ նաև կարդալ «Հազարան հավք» հեքիաթը (Արթուր Շահնազարյանի մշակմամբ):

Եթե տանը ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ աշնանային արձակուրդների ընթացքում, կարող ես շարունակել կարդալ այն:

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

 2. Լրացուցիչ առաջադրանք — Աշնանային տեսանյութի ստեղծում

Գունե՜ղ, գեղեցի՜կ, խո՜ր աշուն է… Ինչպես Սահյանն է ասում, «…ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»: Պատրաստի՛ր աշնանային ընտանեկան տեսանյութ՝ ներկայացնելով աշնանային բանաստեղծություններ (քո ընտրությամբ):Տեսանյութդ նկարելու համար ընտրի՛ր ձեր բակի կամ մոտակա այգու աշնանային ամենասիրուն հատվածը, տեսարանը: Նկարելուց հետո տեղադրի՛ր  youtube-ում, ապա հղումը տեղադրի՛ր բլոգումդ:

Posted in Հաշվետվություն

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում

Նախագիծը՝ Կոմիտասյան օրեր

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, 4-5-րդ դասարանների սովորողների հետ սկսեցինք իրականացնել «Կոմիտասյան օրեր» նախագիծը։ Ընթերցեցինք և բերանացի ասացինք Կոմիտասի աշնանային բանաստեղծությունները։ Սովորողները ունկնդրեցին կոմիտասյան երաժշտություն, ստեղծագործեցին երաժշտության ելևէջների ներքո։ Իրականացրեցինք Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ։

Նախագծի ամփոփումը սովորողների բլոգներում

4-րդ դասարան՝

5-րդ դասարան՝