Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր, Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Ուսումնական 2-րդ շրջանի ամփոփում․հունվարյան ճամբար

Հիմքում՝ Ուսումնական 2-րդ շրջան. Մանկավարժության լաբորատորիայի ուղեցույցը

Նախագծերը՝

Աշխատակարգն ըստ շաբաթների՝

Հունվարյան բաց ստուգատեսներ՝

«Ընթերցասերների» ջոկատի ճամբարականները մասնակցել են հետևյալ ստուգատեսերին՝

Արդյունքները՝

Համագործակցային նախագծեր՝

Մասնակցում ենք Ազգագրական փառատոն 2024-ին

Ճամփորդություններ՝

Ճամբարի ամփոփումը ճամբարականների բլոգներում՝

  1. Անանյան Ռոզի
  2. Բարսեղյան Եվա
  3. Գուրուրյան Միլենա
  4. Գրիգորյան Նատալի
  5. Թաթոյան Արևիկ
  6. Հայրապետյան Աշոտ
  7. Հայրապետյան Նարե
  8. Հովսեփյան Ալեքսանդր
  9. Ղասաբօղլյան Նինա
  10. Սարգսյան Գևորգ
  11. Հակոբյան Ստեֆանի
  12. Հայրապետյան Հայկ
  13. Ղազարյան Ադրիել
  14. Մադոյան Լևոն
  15. Մարտիրուսի Գևիկ
  16. Սարգսյան Սարգիս
  17. Սահակյան Էսթեր
Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Ազգային խոհանոց․Թփով տոլմա

Նախագիծը՝ Պատրաստում ենք հայկական ազգային ուտեստ՝ տոլմա/դոլմա

Հունվարի 25-ին Արևելյան դպրոցի «Ընթերցասերների» և «Պրպտողների» ջոկատներները ամփոփեցին ազգագրական փառատոնը՝ պատրաստելով ազգային ուտեստ՝ թփով տոլմա։ Ճամբարակնները ծանոթացան ճաշատեսակի բաղադրատոմսին, անհրաժեշտ բաղադրիչներին, ապա նախապատրաստական աշխատանքներ կատարելուց հետո, պատրաստեցինք այդքան սպասված տոլման։

Մանրամասները տեսանյութում՝

Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր, Հունվարյան ճամբար

Հանրակրթական դիջիթեք 2024 , սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ՝ «Ընթերցասերների» և Արևելյան դպրոցի տարատարիք ճամբարականներ

Օրը՝ հունվարի16, 18, 24,  ժամը՝ 10:00

Վայրը` Արևելյան դպրոցի«Վերնատուն» հարթակ

Նպատակը՝ մասնակցություն «Հանրակրթական դիջիթեք 2024»-ին

Խնդիրները՝

  • սովորող-սովորեցնող նախագծի ընթացքում փոխանցել մեդիահմտություններ
  • համագործակցություն կրտսեր ճամբարականների ջոկատի հետ
  • խաղ-վիկտորինայի միջոցով գիտելիքների ու հմտությունների փոխանցում
  • թիմային աշխատանք կատարելու հմտություններն ու կանոնները պահպանելու կարողություն

Նախագծի ընթացքը՝

  • «Ընթերցասերներ»-ի ջոկատը կներկայացնեի Kahoot առցանց ծրագիրը
  • կներկայացնի նախապես կազմած խաղ-վիկտորինան
  • Սովորող ջոկատը կբաժանվի երեք խմբի
  • երեք խմբերը խաղին կմիանան «Ընթերցասերներ»-ի ջոկատի կողմից ստեղծված QR կոդի միջոցով՝ իրենց հեռախոսներով
  • խաղի ավարտին կհայտարարվի ամենաշատ միավորներ վաստակած խումբը
  • «Ընթերցասերներ»-ի ջոկատը կրտսեր ճամբարականներին քայլ առ քայլ կսովորեցնի օգտվել Kahoot առցանց ծրագրից և միասին կստեղծեն նոր խաղ-վիկտորինա

Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր, Հունվարյան ճամբար, Ճամփորդություն

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժ անտառապարկում

Վայրը՝  Ջրվեժ անտառապարկ
Մեկնում՝ հունվարի 23, Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 10։00-ին
Վերադարձ՝ հունվարի 23, Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 13։30-ին

Մասնակիցներ՝
Արևելյան դպրոցի  «Պրպտողներ» և «Ընթերցասերների» ջոկատի ճամբարականներ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Գոհար Հովհաննիսյան, Սոֆյա Մամյան և Ալինա Մարզումանյան 
Օգնականներ՝ Սյուզանա Սարգսյան

Նպատակ՝

  • Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակում իրականացվող ճամփորդություն։
  • Սովորողների մոտ ձմեռային մարզական խաղերի  հմտությունների ձեռքբերում, զարգացում։
  • Սովորող-սովորեցնող նախագծի իրականացում մարզական, ճամփորդական գործունեության ընթացքում
  • Եղանակային պայմանների, միջավայրի առանձնահատկությունների դիտարկում։

Խնդիրներ՝

  • գործունեության նախագծում և իրականացումգործունեության նախապատրաստում և հմտությունների զարգացում
  • տեղեկությունների փնտրտուք-հավաքում՝ համապատասխան ուսումնասիրման ենթակա վայրերի (տես նախագծում՝ ստորև), դրանք համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների ձեռքբերում
  • անհատական և թիմային աշխատանքի կարողությունների զարգացում
  • շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, խնամք։

Գործունեության ընթացքը՝

  • Քայլարշավ
  • Ձմեռային մարզական խաղեր
  • Ձնանկարչություն
  • Սահնակներով, դահուկներով սահք

Ուսումնական գործունեության ոլորտները

  • Մարզական
  • ՏՀՏ

Ճամփորդական ուղեցույց 

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Նախաճաշի, ճաշի համար նախատեսված միրգ-բանջարեղեն, ճաշի բրդուճներ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել չփչացող մթերքներով)
  • Ջուր 1-2լ` անհատական շշով
  • Տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ (չթրջվող տաբատ, տաք գլխարկ, բլուզ, տաք ձեռնոցներ, շարֆ)
  • Լրացուցիչ  հագուստ (գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ․․․)
  • Թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
  • Հարմար ուսապարկ՝ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Լուսանկարչական սարքեր
  • Բարձր տրամադրություն )

Երթուղի / վարորդ / մեքենա

Սարգիս Ավագյան (հեռ․ 098 53 35 04)
Mercedes Sprinter (60 DQ 077)

Մասնակիցների ցանկ

Posted in Հունվարյան ճամբար, Ճամփորդություն, Uncategorized

Կինոդիտում

Վայրը՝ Կինո Հայաստան
Օրը՝ հունվարի 16
Ժամը՝ 11։10-12։10
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի « Պրպտող» և «Ընթերցասերների» ջոկատներ։

Նպատակ՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • թատրոնի դերի և նշանակության ուսումնասիրում
  • թատրոնը՝ որպես մշակութային համակարգ՝ ճանաչում, ուսումնասիրում, գնահատում
  • թատերական ներկայացումների միջոցով ինքնադրսևորման կարողությունների ձեռքբերում/ամրապնդում

Մասնակիցների ցանկ

լրացվող

Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր, Հունվարյան ճամբար

Հայկական գաթանախշով գաթա

Ձմեռային ազգագրության փառատոնի շրջանակներում ուսումասիրում ենք ազգային խոհանոցը և ուտեստները

Մասնակիցներ՝ «Ընթերցասերների» ջոկատի ճամբարականններ

Օրը՝ հունվարի 18, ժամը՝ 10:00

Նպատակը՝

  • Սովորողներին փոխանցել ազգային խոհանոցի ուտեստները, ծանոթացնել մեր մշակույթին, որպեսզի պահպանենք ազգայինը
  • ազգային խոհանոցի շնորհիվ ծանոթանալ նաև հայկական զարդանախշերին
  • հայկական տարեգաթան կպատրաստենք ճամբարականների հետ և մեջը կդնենք նաև մետաղադրամ՝ դովլաթ
  • գաթան կբաժանենք 12-ի մասի, ինչպես ընդունված էր հին Հայաստանում

Խնդիրները՝

  • ճանաչել ազգային արժեքները
  • ճանաչել հայկական զարդանախշերը, հայկական արհեստ-արվեստները՝ փայտի փորագրություն
  • կարդում ենք, ծանոթանում, իմանում՝ ի՞նչ է գաթանախշիչը

Բաղադրիչներ

Խմորի համար՝

  • ալյուր – 400 գր
  • կարագ – 250 գր
  • ձու – 2 հատ
  • սոդա – 1թ/գ
  • վանիլ

Միջուկի համար՝

  • ալյուր – 1 բաժակ
  • կարագ – 150 գր
  • շաքարավազ – 1,5 բաժակ
  • վանիլ 
Posted in Հունվարյան ճամբար, Աշխատակարգ

Ձմեռային ուսումնական ճամբար 2024-ի աշխատակարգն ըստ շաբաթների

Continue reading “Ձմեռային ուսումնական ճամբար 2024-ի աշխատակարգն ըստ շաբաթների”