Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփումը Ընթերցասերների ջոկատում

Ձմեռային ճամբարի աշխատակարգն ու մասնակիցները՝ այստեղ

Ձմեռային ճամբարի առաջին օրը սկսեցինք ճամբարային նախագծերն ու աշխատակարգը ներկայացնելուց, իսկ հետո «Ընթերցասերների» ջոկատի անդամները հանդես եկան առաջարկներով, թե էլ ինչ կարող ենք անել՝ հետաքրքիր համագործակցություններ, նախագծեր, ճամփորդություններ։ «Ձմեռային հավես ճամբար» ջակատի հետ խաղացինք ազգային «Աքլորակռիվ» խաղը, ունեցանք նաև սեղանի ինտելեկտուալ խաղեր։ Էլ ի՞նչ «Ընթերցասերների» ջոկատ, որը չի ընթերցում, ունեցանք ընթերցանություն՝ կարդալով և քննարկելով Պաուլո Կոելիոյի «Սուրբ Ծննդյան պատմությունը»։

Առաջին օրվա ամփոփումները ճամբարականների պատումներով՝

Ճամբարային երկրորդ օրվա մեկնարկը տրված էր՝ ընդհանուր պարապմունք, ճամբարականների հաշվառում, իսկ հետո մեր ճամբարային գործունեությունը սկսված էր։ Նախ ունեցանք նոր պարի ուսուցում Լաերտ Գրիգորյանի հետ, սովորեցինք Մուսա լեռան շրջանի Կարմիր ֆստան պարը։ Հաջորդիվ ունեցանք մարզական պարապմունք՝ մարզվեցինք, խաղացինք ճամբարականների կողմից առաջարկված Դրոշակ խաղը։

Երկրորդ օրվա ամփոփումները ճամբարականների բլոգներում՝

Ձմեռային ճամբարի երրորդ օրը ավելի հագեցած ընթացք ունեցավ, քանի որ ամբողջ օրը նվիրեցինք Հանրակրթական դիջիթեք 2024 ստուգատեսին՝ ստեղծելով խաղ-վիկտորինա Անուշ Բարխուդարյանի «Լուսատուներ» ջոկատի համար, համագործակցությունը հաջորդ շաբաթ։

Երրորդ օրվա պատումները ճամբարականների բլոգներում՝

Ճամբարային չորրորդ և հինգերորդ օրերը համագործակցային էին ամբողջությամբ ընկեր Գոհարի և ընկեր Ալինայի «Պրպտողներ» ջոկատի հետ։ Ջոկատականների հետ ունեցանք ֆիլմադիտում՝ նայելով «Չարլին և շոկոլադի գործարանը» ֆիլմը։

Օրվա մանրամասներն ու ֆիլմի մասին տպավորությունները ճամբարականների բլոգներում՝

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ այն ավելի շատ առաջարկների գրանցման, ճամբարային նախագծերի ներկայացման ու պատրաստության, համագործակցությունների շաբաթ էր, իսկ հաջորդ երկու շաբաթները հագեցած կլինեն ճամփորդություններով, խոհանոցային գործունեություններով ու համագործակցություններով։

Leave a comment