Posted in Անհատական աշխատանքներ

ԽՈՍՔԱՅԻՆ ԷԹԻԿԵՏ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

        Ինչպես ասում էր Կոկո Շանելը. «Դու չես ունենա առաջին տպավորություն թողնելու երկրորդ հնարավորություն»: Հնարավոր է լեգենդար դիզայները այս խոսքերը ասել է հագուստի մասին, բայց մարդկանց հետ շփվելու համար միայն հագուստը բավական չէ: Առանց վարվեցողության կանոնները իմանալու գեղեցիկ հագուստի թողած առաջին տպավորությունը կհավասարվի զրոյի:  Առհասարակ, եթե փորձենք համակարգել էթիկայի կանոնները, ապա դրանք կարելի է բաժանել մի քանի խմբի՝ խոսքի կուլտուրա, վարվեցողության տարրական կանոններ, պատշաճ արտաքին տեսք և էմոցիաները կառավարելու կարողություն:

Continue reading “ԽՈՍՔԱՅԻՆ ԷԹԻԿԵՏ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ”
Posted in Անհատական աշխատանքներ

Խոսքիմասային փոխանցումները ժամանակակից հայերենում

                              ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

    Հայ ժողովրդի պատմության ներկա փուլում տեղի ունեցած և դեռևս շարունակվող արմատական փոփոխություններն իրենց կնիքն են թողնում նաև հայոց բառագանձի շատ բառամիավորների իմաստային կողմի զարգացման վրա, ներմուծում հասարակական ու քաղաքական նոր երանգներ ու երանգավորումներ, փոփոխում նրանց արտահայտած հասկացությունների սահմանները, գործառական շրջանակները, ոճական-գեղարվեստական արժեքը: Լեզուն արտացոլում է կյանքի հարափոփոխ ընթացքը, և ապրող-զարգացող յուրաքանչյուր ժողովրդի լեզվում շարունակաբար ծնվող նոր բառերի, նոր ոճերի ու դարձվածքների կողքին մեծ խումբ են կազմում իմաստափոխված բառերը: Հնագույն ու հնագիր  հայերենի զարգացման ընթացքում բառային կազմի զգալի բառամիավորներ և բառաձևամիավորներ  ենթարկվում են նաև քերականական-իմաստաարժեքային տեղաշարժերի: Քերականական իմաստաարժեքային տեղաշարժը լեզվաշինության գործուն միջոցներից է, ցանկացած լեզվի բառային կազմի համալրման դրսևորումներից է` պայմանավորված սերիչ կաղապարների և հարաբերակից խոսքիմասային արժեքների բառաքերականական հատկանիշների մերձավորության աստիճանով[1]:

Continue reading “Խոսքիմասային փոխանցումները ժամանակակից հայերենում”