Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր

«Ուսումնական ձմեռ»

Նախագծի մասնակիցներ՝  4-5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի ժամկետներ՝  դեկտեմբերի 25-հունվարի 8

Նպատակը՝ նյութերի ընթերցում, դիտում, քննարկում, վերլուծում

Խնդիրները՝

  • Սովորողի գրավոր և բանավոր խոսքի ձևակերպման, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  • Ինքնարտահայտման կարողության զարգացում
  • Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  • Ժամանակակաից տեխնոլոգիական հմտությունները կիրառելու և զարգացնելու կարողություն

Ահա իմ առաջարկած գրքերի ցանկը` (կարդալուց հետո պատասխանի’ր ցանկի վերջում տրված հարցերին)

Եթե ունես նախընտրած գիրք, ապա կարող ես կարդալ քո ընտրած գիրքը։

Օգտվի՛ր, ընտրի՛ր ու կարդա՛ նաև այս «Ձմեռային ընթերցանություն» փաթեթից։

  1. Կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր «Իմ գրադարանը» և «Մայրենի»  բաժինները:

2․Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա: Դու նմա՞ ես այդ հերոսին, թե՞ ոչ։ Եթե նման ես, ապա ինչո՞վ, պատմի՛ր։
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Այս հարցերին կարող ես պատասխանել ոչ միայն պատումների, այլ նաև ռադիոնյութի կամ տեսանյութի միջոցով։

Ընտրի՛ր ֆիլմերից մեկ-երկուսը, դիտի՛ր, բլոգումդ ներկայացրո՛ւ, թե ինչ իմացար, սովորեցիր:

Ֆիլմերի, մուլտֆիլմերի շարք են առաջարկում սովորողները՝

Leave a comment