Posted in Ընթերցարան

Մովսես Խորենացի Խորհուրդ մեծ և սքանչելի

Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:

Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:

Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ:

Կարդա այսպես՝

յայսմ-հայսմ
աւուր-ավուր
յայտնեցաւ-հայտնեցավ

***

Մովսես Խորենացի Խորհուրդ մեծ և սքանչելի (աշխարհաբար)

Մեծ և սքանչելի խորհուրդը,
Որ այս օրերին հայտնվեց
Հովիվները երգեն հրեշտակների հետ
Աշխարհին տան ավետիս (բարի լուր):

Նոր արքա ծնվեց
Բեթղեհեմ քաղաքում,
Մարդկանց որդիներ, օրհնեցեք,
Քանի որ նա մարմնացավ:

Երկնքում և երկրում անբավելին (անընդգրկելի)
Խանձարարուրի մեջ տեղավորվեց,
Իր հորից չլինելով
Սուրբ այրում բազմեց: