Posted in Ընթերցարան

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Առաջադրանքներ

  • Տեքստում ընդգծված բառերը դո՛ւրս գրիր և բառակազմական վերլուծության ենթարկիր (բաժանի՛ր բաղադրիչների՝ արմատ, ածանց)։
  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը։

ժպտում էր-

անցել էր-

վերցրեց-

դիտեց-

լցրեց-

որոշեց-

հառեց-

  • Տեքստից առանձնացրո՛ւ հյուրանոցի տիրոջը բնորոշող հատվածները։
  • Վերլուծի՛ր պատմվածքը։
  • Պատմվածքի ասելիքին համապատասխանող առած-ասացվածքներ ընտրի՛ր։
Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր, Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Ուսումնական 2-րդ շրջանի ամփոփում․հունվարյան ճամբար

Հիմքում՝ Ուսումնական 2-րդ շրջան. Մանկավարժության լաբորատորիայի ուղեցույցը

Նախագծերը՝

Աշխատակարգն ըստ շաբաթների՝

Հունվարյան բաց ստուգատեսներ՝

«Ընթերցասերների» ջոկատի ճամբարականները մասնակցել են հետևյալ ստուգատեսերին՝

Արդյունքները՝

Համագործակցային նախագծեր՝

Մասնակցում ենք Ազգագրական փառատոն 2024-ին

Ճամփորդություններ՝

Ճամբարի ամփոփումը ճամբարականների բլոգներում՝

  1. Անանյան Ռոզի
  2. Բարսեղյան Եվա
  3. Գուրուրյան Միլենա
  4. Գրիգորյան Նատալի
  5. Թաթոյան Արևիկ
  6. Հայրապետյան Աշոտ
  7. Հայրապետյան Նարե
  8. Հովսեփյան Ալեքսանդր
  9. Ղասաբօղլյան Նինա
  10. Սարգսյան Գևորգ
  11. Հակոբյան Ստեֆանի
  12. Հայրապետյան Հայկ
  13. Ղազարյան Ադրիել
  14. Մադոյան Լևոն
  15. Մարտիրուսի Գևիկ
  16. Սարգսյան Սարգիս
  17. Սահակյան Էսթեր
Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Ազգային խոհանոց․Թփով տոլմա

Նախագիծը՝ Պատրաստում ենք հայկական ազգային ուտեստ՝ տոլմա/դոլմա

Հունվարի 25-ին Արևելյան դպրոցի «Ընթերցասերների» և «Պրպտողների» ջոկատներները ամփոփեցին ազգագրական փառատոնը՝ պատրաստելով ազգային ուտեստ՝ թփով տոլմա։ Ճամբարակնները ծանոթացան ճաշատեսակի բաղադրատոմսին, անհրաժեշտ բաղադրիչներին, ապա նախապատրաստական աշխատանքներ կատարելուց հետո, պատրաստեցինք այդքան սպասված տոլման։

Մանրամասները տեսանյութում՝

Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր

Փետրվար ամսվա նախագծեր

Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր, Հունվարյան ճամբար

Հանրակրթական դիջիթեք 2024 , սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ՝ «Ընթերցասերների» և Արևելյան դպրոցի տարատարիք ճամբարականներ

Օրը՝ հունվարի16, 18, 24,  ժամը՝ 10:00

Վայրը` Արևելյան դպրոցի«Վերնատուն» հարթակ

Նպատակը՝ մասնակցություն «Հանրակրթական դիջիթեք 2024»-ին

Խնդիրները՝

  • սովորող-սովորեցնող նախագծի ընթացքում փոխանցել մեդիահմտություններ
  • համագործակցություն կրտսեր ճամբարականների ջոկատի հետ
  • խաղ-վիկտորինայի միջոցով գիտելիքների ու հմտությունների փոխանցում
  • թիմային աշխատանք կատարելու հմտություններն ու կանոնները պահպանելու կարողություն

Նախագծի ընթացքը՝

  • «Ընթերցասերներ»-ի ջոկատը կներկայացնեի Kahoot առցանց ծրագիրը
  • կներկայացնի նախապես կազմած խաղ-վիկտորինան
  • Սովորող ջոկատը կբաժանվի երեք խմբի
  • երեք խմբերը խաղին կմիանան «Ընթերցասերներ»-ի ջոկատի կողմից ստեղծված QR կոդի միջոցով՝ իրենց հեռախոսներով
  • խաղի ավարտին կհայտարարվի ամենաշատ միավորներ վաստակած խումբը
  • «Ընթերցասերներ»-ի ջոկատը կրտսեր ճամբարականներին քայլ առ քայլ կսովորեցնի օգտվել Kahoot առցանց ծրագրից և միասին կստեղծեն նոր խաղ-վիկտորինա

Posted in 2023-2024 ուստարվա նախագծեր, Հունվարյան ճամբար, Ճամփորդություն

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժ անտառապարկում

Վայրը՝  Ջրվեժ անտառապարկ
Մեկնում՝ հունվարի 23, Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 10։00-ին
Վերադարձ՝ հունվարի 23, Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 13։30-ին

Մասնակիցներ՝
Արևելյան դպրոցի  «Պրպտողներ» և «Ընթերցասերների» ջոկատի ճամբարականներ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Գոհար Հովհաննիսյան, Սոֆյա Մամյան և Ալինա Մարզումանյան 
Օգնականներ՝ Սյուզանա Սարգսյան

Նպատակ՝

  • Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակում իրականացվող ճամփորդություն։
  • Սովորողների մոտ ձմեռային մարզական խաղերի  հմտությունների ձեռքբերում, զարգացում։
  • Սովորող-սովորեցնող նախագծի իրականացում մարզական, ճամփորդական գործունեության ընթացքում
  • Եղանակային պայմանների, միջավայրի առանձնահատկությունների դիտարկում։

Խնդիրներ՝

  • գործունեության նախագծում և իրականացումգործունեության նախապատրաստում և հմտությունների զարգացում
  • տեղեկությունների փնտրտուք-հավաքում՝ համապատասխան ուսումնասիրման ենթակա վայրերի (տես նախագծում՝ ստորև), դրանք համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների ձեռքբերում
  • անհատական և թիմային աշխատանքի կարողությունների զարգացում
  • շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, խնամք։

Գործունեության ընթացքը՝

  • Քայլարշավ
  • Ձմեռային մարզական խաղեր
  • Ձնանկարչություն
  • Սահնակներով, դահուկներով սահք

Ուսումնական գործունեության ոլորտները

  • Մարզական
  • ՏՀՏ

Ճամփորդական ուղեցույց 

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Նախաճաշի, ճաշի համար նախատեսված միրգ-բանջարեղեն, ճաշի բրդուճներ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել չփչացող մթերքներով)
  • Ջուր 1-2լ` անհատական շշով
  • Տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ (չթրջվող տաբատ, տաք գլխարկ, բլուզ, տաք ձեռնոցներ, շարֆ)
  • Լրացուցիչ  հագուստ (գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ․․․)
  • Թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
  • Հարմար ուսապարկ՝ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Լուսանկարչական սարքեր
  • Բարձր տրամադրություն )

Երթուղի / վարորդ / մեքենա

Սարգիս Ավագյան (հեռ․ 098 53 35 04)
Mercedes Sprinter (60 DQ 077)

Մասնակիցների ցանկ

Posted in Հունվարյան ճամբար, Ճամփորդություն, Uncategorized

Կինոդիտում

Վայրը՝ Կինո Հայաստան
Օրը՝ հունվարի 16
Ժամը՝ 11։10-12։10
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի « Պրպտող» և «Ընթերցասերների» ջոկատներ։

Նպատակ՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • թատրոնի դերի և նշանակության ուսումնասիրում
  • թատրոնը՝ որպես մշակութային համակարգ՝ ճանաչում, ուսումնասիրում, գնահատում
  • թատերական ներկայացումների միջոցով ինքնադրսևորման կարողությունների ձեռքբերում/ամրապնդում

Մասնակիցների ցանկ

լրացվող