Posted in Նախագծեր 2022-2023

Ուսումնական ձմեռ 2022-2023

Դեկտեմբերի 26-ից  հունվարի 8

4-5-րդ դասարաններ

  1. Անհատական TV-ով կամ էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրո՛ւ Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություններ: Տեղադրի՛ր բլոգումդ:
  2. «Ձմեռային ընթերցարան»-ից ընտրի՛ր ստեղծագործություններ, կարդա՛, բլոգումդ ներկայացրո՛ւ՝
  • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:
  • Ի՞նչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից:

3. Ամանորյա, Սուրբծննդյան ֆիլմեր, մուլտֆիլմեր

Ընտրի՛ր ֆիլմերից մեկ-երկուսը, դիտի՛ր, բլոգումդ ներկայացրո՛ւ, թե ինչ իմացար, սովորեցիր:

Առաջին Սուրբ Ծնունդը. Գիրք Գրոց

Սուրբ ծննդյան կարմիր ճտքավոր կոշիկները

Բևեռային ճեպընթաց

Տանը մենակ 1

Տանը մենակ 2

էլֆ

Ֆիլմերի, մուլտֆիլմերի շարք են առաջարկում սովորողները՝

Գտնված երազ

Պինգվինաշեն

Սանտայի գաղտնի առաքելությունը

Նոր տարվա հեքիաթ

Leave a comment