Posted in Աշխատակարգ

Մայրենի. նոյեմբերի 22-26

Նախագծեր՝ «Կարդում ենք Իսահակյան»,

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծ,

 «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»

Ածխատաժամանակ՝

Երկուշաբթի. նոյեմբերի 22

4-3 դասարանի սովորողները կարդում են Ավ. Իսահակյանի « Եղնիկը» պատմվածքը, կատարում դրա վերաբերյալ առաջադրանքները:

Աշխատանք գիրք-տետրով. կատարում ենք 11-րդ և 12-րդ էջերի առաջադրանքները:

Երեքշաբթի. նոյեմբերի 23

4-3 դասարանի սովորողները պատմում են Ավ. Իսահակյանի « Եղնիկը» պատմվածքը, բլոգներում նկարում ենք և նկարագրում եղնիկին:

 «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակներում հորինում ենք հանելուկներ՝ կրթահամալիրի դպրոցների, խորհրդանիշների, Մխիթար Սեբաստացու վերաբերյալ:

Չորեքշաբթի. նոյեմբերի 24

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծ. ընթերցում ենք, լսում և սովորում արևմտահայերեն:

Հինգշաբթի. նոյեմբերի 25

4-3 դասարանի սովորողները նոր վերջաբան են հորինում Ավ. Իսահակյանի « Եղնիկը» պատմվածքի համար:

 «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծից իրակամացնում ենք հետևյալ կետերը.

  • «Ես եմ կրթահամալիրը»՝ սովորողը պատումների, տեսանյութերի, ձայնագրությունների միջոցով պատմում է կրթահամալիրի մասին:
  • Ինչո՞ւ է կրթահամալիրը կրում Մխիթար Սեբաստացու անունը. պատմում են սովորողները:

Ուրբաթ. նոյեմբերի 26

Աշխատանք մենթորիս՝ Քրիստինե Շահբազյանի հետ:

Posted in Հաշվետվություն, Նախագծային աշխատանքների ամփոփում, Uncategorized

Արևմտահայերենը կրտսեր դպրոցում. համագործակցային նախագծի մեկնարկ

Նոյեմբերի 17-ին Հյուսիսի Artասահմանում տեղի ունեցավ «Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագծի մեկնարկը:

Արևմտահայերենի դասավանդող Հուրի Աթթարեանը ծանոթացավ սովորողների հետ, խոսեց արևմտահայերենի մասին, հեքիաթ ընթերցեց: Պայմանավորվեցինք հանդիպել յուրաքանչյուր չորեքշաբթի: