Posted in Մանկավարժական ակումբ, Uncategorized

Գուրգեն Խանջյան. վերլուծական անդրադարձ

Գուրգեն Խանջյանը ժամանակակից հայ արձակի համարձակ ու ինքնատիպ հեղինակներից է: Նրա ստեղծագործություններում երևում է մարդու գոյաբանական՝ էքզիստենցիալ խնդիրները: Ընթերցողի առաջ կերպավորվում են իրարից անկախ, իրար հակասող պատկերներ, ստեղծում իրականի և անիրականի զուգադրում: Հաճախ հեղինակը հեգնում է ընթերցողին, հիշեցնում, որ «ինքը ընդամենը գործիք է». մարդ իր սեփական ես-ի բեռից կքած, ինքն իրենից փախչելով հաճախ հոգու թեթևություն է գտնում հասարակության մեջ՝ ամբոխում, միախառնվում ու ձուլում իր ես-ը ամբոխի աղմուկին: Խանջյանի գործերում անհատի օտարվածության պատճառները փնտրում ու գտնում ենք մանկության տարիներում: Հեղինակը երկերի համար ընտրում է այնպիսի հերոսներ, որոնք մանկության, դեռահասության տարիներին հոգեկան տրավմաներ են տարել: Գրեթե բոլոր հերոսները տառապում են անձի երկվությամբ: Հերոսների մեջ ապրում են տարբեր ես-եր, որոնք փորձում են աղմուկով, ճիչով մոռացնել տալ հոգու դատարկությունը, մանկական տրավմաները, կյանքի անհեթեթությունը, փորձում արդարացնել իրենց անասնական բնազդները, նյութապաշտական մոլուցքները, ի վերջո, արդարացնել իրենց դեպի մահը գնալու որոշումները: Խանջյանի գործերից մի քանիսը ներկայացնում են կյանքի անհեթեթությունը և անխուսափելի ավարտը՝ մահը: Մարդը սոսկումով ճչում է շարժասանդուղքի ետընթացի ժամանակ, փորձում ամեն կերպ կառչած մնալ այդքան «նողկալի» կյանքին, բայց միևնույն ժամանակ մեկ վայրկյան հետո կարող է հայտնվել կամրջին: Նույն հակադրամիասնության պատկերն է երևում «Ներսուդուրս» վեպում, որտեղ ներսը անցյալն է պատկերում, դուրսը՝ ներկան: Սակայն մարդը որքան էլ ձգտում է ապրել դրսի՝ ներկայի մտքերով, միևնույնն է կառչած է մնում իր անցյալին, : Այսինքն՝ մարդը որքան էլ փախչում է ինքն իրենից, իր մտքերից, միևնույնն է հոգեհարազատ է մնում ինքն իրեն:

«Մունկի կամրջին» ստեղծագործության հերոսին, Հեսսեի տափաստանային գայլին, Պոյի ագռավին, Կաֆկայի դղյակի պարոն Կ.-ին, միավորում է մեկ գաղափար՝ գնալ մահվանն ընդառաջ: Կան կարծիքներ, որտեղ ասվում են՝ Մունկի կտավը դժբախտություն է բերում այն տուն, որտեղ հայտնվում է: Կտավը տեսած մարդիկ պատմում են, որ կտավի առաջ կանգնած չես էլ նկատում ինչպես ես հայտնվում կտավի մարդու հոգեվիճակում, այդ սարսափած դեմքը կարող է հիպնոսի ենթարկել ցանկացած մարդու, ով փոքր-ինչ հուսալքված է: Կարծես թե հուսալքություն չկա Հուդայի մոտ, սակայն հուսալքությունն է նրան հասցնում մատնության, բավարար հավատ չունենալով ուսուցչի նկատմամբ մատնում է և ուսուցչին, և ինքն իրեն: Խանջյանը հակադրում է մի քանի գործերի հերոսներին, եթե որոշ գործերում հերոսները կարող են գնալ կործանման, շարժասանդուղքից գլորվել, կամրջից հիմա-հիմա ցած ընկնել, կասկածի տակ դնել սեփական գոյության փաստն ու նպատակը, ապա «Գերիրապաշտական օրորոցային` դստրիկի համար» գործի մեջ հեղինակը հերոսի գոյությունը արդարացնում է դստրիկի գոյությամբ: Իզուր չէ, որ հերոսը անընդհատ կրկնում է,- դստրիկը ձեռքս թողնի կընկնեմ ձորը: Կարծում եմ՝ մարդը ինչքան էլ խրված լինի ճահիճը, երեխան այն լուսավոր կետն է, որը ոչ միայն դուրս է քաշում ճահճից, այլ նաև օգնում է մյուսների ուղղորդել՝ ճահճի ճանապարհից հետ բերելու:

Խանջյանի գործերում մեծ է երգի, մեղեդու դերը, ինչը նպաստում է ասելիքի բազմաձայնությանը, հուզականության ավելացմանը: Գործերում հիմնականում կիրառված են հետևյալ երաժշտական ուղղությունները՝ ջազ, ռոք, բլյուզ, ոչ հաճախ, բայց նաև կիրառվել է ազգային-ժողովրդականը:

Խանջյանը կարողանում է տարաբնույթ երևույթների միավորում ստեղծել, ինչը հիմնված է կերպարի ձևի, գույնի, երաժշտության, չափի, տեսակի, իմաստի ու տեսակի համադրության վրա:

Posted in Նախագծեր, Uncategorized

Դեկտեմբերյան նախագծեր

«Կարդում ենք Իսահակյան» նախագծի ամփոփում

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծ

«Ձմեռային ընթերցանություն»

«Ուսումնական ձմեռ»

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» ամանորյա նախագիծ-միջոցառում

Posted in Նախագծեր

Ուսումնական ձմեռ

Դեկտեմբերի 27-ից  հունվարի  9

Առցանց ուսուցում

4-7-րդ դասարաններ

  1. Ֆիլմի, ռադիոլուրի կամ էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրո՛ւ Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություն: Տեղադրի՛ր բլոգումդ:
  2. Վերցրո՛ւ հեքիաթների կամ պատմվածքների ժողովածու. կարող ես վերցնել բելոռուսական, չինական, հայկական,  աշխարհի իմաստուն և այլ հեքիաթներ կամ  որևէ հեղինակի հեքիաթների կամ պատմվածքների ժողովածու` Օսկար Ուայլդ, Հ. Ք. Անդերսեն, Գրիմ Եղբայրներ, Ղ. Աղայան, Հ. Թումանյան, Վ. Սարոյան,  Ավ. Իսահակյան, Ակսել Բակունց այլն: Ընտրածդ գրքից ընտրի՛ր 5 հեքիաթ կամ պատմվածք: Յուրաքանչյուր ստեղծագործություն  կարդալուց հետո բլոգումդ ներկայացրո՛ւ՝
  • Ի՞նչ հեքիաթներ կամ պատմվածքներ ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Ի՞նչ սովորեցիր կարդացածդ հեքիաթներից, պատմվածքներից:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Արդյունքը՝ «Ուսումնական ձմեռ» նախագիծը սովորողների բլոգներում։

Posted in Նախագծեր

Ձմեռային ընթերցանություն

  Մասնակիցներ`  4-5-րդ դասարանների սովորողներ

Նախագծի տևողությունը՝  դեկտեմբերից-հունվար

Նպատակը՝ նյութերի ընթերցում, քննարկում, վերլուծում

Ստեղծագործություններ` 

Ամանորյա մեդիափաթեթ-Մեդիագրադարան

Արդյունքները բլոգի ենթաբաժնում, ենթակայքում: