Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Երկարացված օրվա նախագծեր. նոյեմբերի 8-12

Նոյեմբերի 8

Անվանումը` «Նկարագրի’ր մեկ բառով»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` զարգացնել սովորողների պատկերացումները, երևակայական և նկարագրական հմտությունները;

Ընթացքը՝ Սովորողները շարք են կազմում. յուրաքանչյուրի ճակատին փակցվում է մեկ պատկեր: Առջևի կանգնածը շրջվում է, իսկ նրա ետևում կանգնածը փորձում է մեկ բառով նկարագրել պատկերը (օրինակ` առջևի կանգնածի ճակատին փակցված է սարի պատկեր, նրա ետևում կանգնածը մեկ բառով կարող է ասել` բարձր, ձյունապատ, Արարատ, Արագած, բարձունք և այլն: Ըստ հնչած բառերի էլ սովորողը գուշակում է, թե ինչ պատկեր է իր ճակատին փակցված):

Անհրաժեշտ նյութեր՝  ինքնակպչուն ժապավեն, նախապես նկարված պատկերներ, վառ երևակայություն:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:

Նոյեմբերի 9

Անվանումը` «Փոքրիկ մասնագետները»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` նախասիրությունների բացահայտում, յուրաքանչյուր մասնագիտության կարևորությունը սովորողի ընկալմամբ:

Ընթացքը` սովորողը ստանալով որևէ մասնագետի կերպար, բացահայտում է տվյալ մասնագիտության կարևորությունը (օրինակ` բժշկի, ուսուցչի, շինարարի, խոհարարի և այլ մասնագետների կարևորությունը մեզ համար):

Անհրաժեշտ նյութեր՝ սովորողների ընտրած մասնագիտություններին համապատասխան հագուստ և պարագաներ. նախապես կընտրենք և կպատրաստվենք նախագծի իրականացմանը:

Արդյունք՝

Հրաշագործ Ալեքսանդրը
Ոստիկան Բաբաջանյան Հայկը
Ուսուցչուհի Նատալին
Խոհարար Լյուսին
Հետախույզ Հախվերդյան Հայկը
Վարսահարդար Նարեն
Շինարար Արան
Դատավոր Արենը
Ոստիկան Լևոնը
Ծրագրավորող Լիլիան

Նոյեմբերի 10

Անվանումը` «Աշուն տատիկը»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` սովորողների վառ երևակայության դրսևորում, անհատական մոտեցմում պատկերներին, իրերին, ստեղծագործական աշխատանքների հանրայնացում, տարածում:

Ընթացքը` ամուր կաղապարներից պատրաստում ենք ծառեր, որոնց վրա էլ կախելու ենք աշնանային բերք ու բարիք(փոքրիկ մրգեր, կոնֆետներ` գունավոր թղթերից պատրաստված):

Անհրաժեշտ նյութեր` ամուր կաղապարներ` հյութի ձողիկներ, փայտիկներ, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, գունավոր մատիտներ:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:

Նոյեմբերի 11

Անվանումը` «Նկարապատում»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` պատկերների ստեղծում, իրենց ստեղծած պատկերների լուսաբանում, պատմողական կարողությունների զարգացում:

Ընթացքը` սովորողները նկարում են կրթահամալիրի իրենց դուր եկած հատվածը, փորձում են լուսաբանել, պատմել նկարը:

Անհրաժեշտ նյութեր` գունավոր մատիտներ, գծամատիտ, թղթեր, վառ երևակայություն:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:

Նոյեմբերի 12

Անվանումը` «Շնորհավոր տոնդ, սեբաստացի’»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

 Նպատակը, խնդիրները` ընկալել տոները` որպես առօրյայի անբաժան բաղադրիչներ, և առանձնահատուկ դարձնել դրանք:

Ընթացքը՝ սովորողները նկարում են, հավաքում են կոմպոզիցիաներ, երգում են, արտասանում, պատրաստում նվերներ` մեկը մյուսի համար:

Անհրաժեշտ նյութեր՝  սպիտակ ու գունավոր թղթեր, գունավոր մատիտներ, ջրաներկ, գունավոր փուչիկներ, սոսինձ, մկրատ և իհարկե` լավ տրամադրություն:

Արդյունքը՝

Երգով շնորհավորում են սեբաստացիներին