Posted in Մանկավարժական ակումբ

Թվաբանության ուսուցում։ Մի գիտափորձի պատմություն: Լուիս Փոլ Բենեզեթ

Սովորելը մարդուն կրթված չի դարձնում: Կան նրանք, ովքեր ունեն իմացություն և նրանք, ովքեր ունեն հասկացողություն:Առաջինի համար անհրաժեշտ է հիշողություն, երկրորդի համար՝ փիլիսոփայություն:
Ալեքսանդր Դյումա
Շատ կարևոր է ուշադրություն դարձնել սովորողի ստեղծագործական մտքին, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է թվաբանությանը: Պետք է առաջնահերթություն տալ այն գիտափորձերին ու մեթոդներին, որի արդյունքում ունենում ենք կրթված հասարակություն, ոչ թե առաջնորդվել տարիներ շարունակ պտտվող ծրագրերով, որոնք միայն նախատեսված են անգիր սովորելու համար, և երեխան գործնականում չի տիրապետում իր սովորոծին: Գուցե լինեն գիտափորձեր, որոնք չաշխատեն, բայց ձախողումները մեզ չպետք է ընկճեն, ի վերջո նույն երևույթը չի կարող միևնույն արդյունքը ունենալ տարբեր մարդկանց համար: Պետք է անընդհատ կատարելագործվել, ինքնակրթվել, որպեսզի կաղողանաս դիմացինին տալ որակյալ կրթություն, կազմակերպել արդյունավետ գիտափորձեր: Հեղինակը իզուր չէ խոսում ընթերցանության կարևորության մասին: Ընթերցանությունը՝ կարդալը և կարդացածը հասկանալը, բարձրացնում է վերլուծական կարողությունները, այնինչ, ես միշտ հակառակ կարծիքն եմ լսել, որ թվերը, հաշվարկները, անգիրներն են բարձրացնում սովորողի տրամաբանության, վերլուծական մտքի, հետազոտելու կարողությունները:Ոչ միայն հոդվածից, այլ նաև իստ իս ենթադրվում է, որ յուրաքանչյուր առարկայի, գիտության հիմքում գրականությունն է. ոչ այն գրականությունը, որը ամեն օր սերտում են շատ սովորողներ, այլ գրականություն, որը թույլ է տալիս մտածել, քննել, սեփական կարծիքը ձևավորել ու արտահայտել: