Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ, Uncategorized

Երկարացված օրվա նախագծեր. նոյեմբերի 15-19

Նոյեմբերի 15

Անվանումը` «Գույնզգույն աշունը»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` զարգացնել սովորողների պատկերացումները, երևակայական և նկարագրական հմտությունները:

Ընթացքը՝ սովորողները գունավոր թղթերից պատրաստում են աշնանային պատկերներ, ապա պատմում պատկերը:

Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, վառ ու գունագեղ պատկերացումներ:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:

Նոյեմբերի 16

Անվանումը՝  «Գտիր թաքնված բառերը»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները՝ զարգացնել երեխայի տեսողական, երևակայական պատկերացումները, բառընկալման հմտությունները:

Ընթացքը՝ սովորողին ծանոթ բառերի տառերը խառնված են, սովորողը պետք է շատ արագ դասավորի տառերը և վերականգնի բառերը:

Անհրաժեշտ նյութեր՝ խաղաքարտեր, որոնց վրա գրված են տառեր, ուշադրություն, բարձր տրամադրություն:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:

Նոյեմբերի 17

Անվանումը՝ «Թվերի տնակում»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները՝ զարգացնել սովորողների հիշողությունը, ճանաչողական հմտությունները:

Ընթացքը՝ սովորողները նկարում են տնակ, տնակը բաժանում երկու հավասար մասերի, մի հատվածում նկարում են որոշ քանակությամբ տերևներ, մրգեր, բանջարեղեն, գնդակներ (ըստ ցանկության), փոխանցում դասընկերոջը: Դասընկերը, ըստ պատկերպած իրերի քանակի, լրացնում է տնակի մյուս հատվածը:

Անհրաժեշտ նյութեր՝ թղթեր, գունավոր մատիտներ, գծամատիտ, վառ երևակայություն:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:

Նոյեմբերի 18

Անվանումը՝ «Նկարագրի՛ր ընկերոջդ»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները՝ զարգացնել սովորողի պատմուղական, բնութագրական, տեսողական հմտությունները:

Ընթացքը՝ սովորողը իր ցանկությամբ ընտրում է դասընկերներից մեկին, սակայն չի բարձրաձայնում նրա անունը, սկսում է բնութագրել արտաքինը, հմտությունները, վարքը, մյուսները փորձում են գուշակել:

Անհրաժեշտ նյութեր՝ ուշադրություն, համագործակցություն, լավ տրամադրություն:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:

Նոյեմբերի 19

Անվանումը՝ «Հորինուկներ»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը,խնդիրները՝ սովորողի անհատական մտահորիզոնի բացահայտում, երևակայության ընդլայնում, խոսքի զարգացում:

Ընթացքը՝ սովորողները փոքրիկ պատմություններ՝ հորինուկներ են ներկայացնում՝ ինչպես է ստեղծվել աշունը, որտեղից է գալիս այն, ով է աշնան տիրուհին և ուր է տանում այդքան տերևները:

Անհրաժեշտ նյութեր՝ վառ երևակայություն, ուշադրություն, լավ տրամադրություն:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:

Posted in Աշխատակարգ

Մայրենի. նոյեմբերի 15-19

Նախագծեր՝ «Կարդում ենք Իսահակյան»,

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Ածխատաժամանակ՝

Երկուշաբթի. նոյեմբերի 15

4-3 դասարանի սովորողները դերերով պատմում են Ավ. Իսահակյանի « Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը, նկարում են հեքիաթից իրենց դուր եկած հատվածը, կատարում ենք դերաբաշխում բեմականացման համար:

Երեքշաբթի. նոյեմբերի 16

Բեմադրության փորձ. բեմադրում ենք Ավ. Իսահակյանի « Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը, կարդում ենք հեքիաթից այն հատվածները, որտեղ հանելուկներով են խոսում:

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն » նախագծի շրջանակներում հորինում ենք հանելուկներ՝ կրթահամալիրի խորհրդանիշների, ծեսերի, մասնաճյուղերի մասին:

Չորեքշաբթի. նոյեմբերի 17

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծ. ընթերցում ենք և սովորում արևմտահայերեն:

Հինգշաբթի. նոյեմբերի 18

Ավ. Իսահակյանի « Նուկիմ քաղաքի խելոքները» բեմադրության դիտում:

4-3 դասարանի սովորողները հեքիաթից Հյուսիսային դպրոց են տեղափոխում շուկան և «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն » նախագծի շրջանակներում հյուրասիրում շուկայի բերքուբարիքը ներկաներին:

Ուրբաթ. նոյեմբերի 19

Աշխատանք մենթորիս՝ Քրիստինե Շահբազյանի հետ:

Շաբաթվա ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում: