Posted in Նախագծեր, Uncategorized

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը՝ սովորողներին հնարավորություն տալ ծանոթանալու արևմտահայերենին, ծանոթացում արևմտահայ գրողին ու գրականությանը, բառապաշարի հարստացում, իրենց ստեղծագործական աշխատանքների հանրայնացում նաև արևմտահայերենով:

Ընթացքը՝

1. Արևմտահայերենի բառարանից օգտվելով, գտի՛ր տրված բառերի արևելահայերեն տարբերակները, գրի՛ր, ապա փորձի՛ր ճիշտ կարդալ.

աղւոր-

առաւօտուն-

խելամտիլ-

աճապարել-

փոսուռա-

էրիկ-

խաբնել-

ձայնասփյուռ-

մամուկ-

2.Փորձի՛ր հորինածդ աշնանային հեքիաթը փոխակերպել արևմտահայերենի:

3. Առակների արևմտահայերենով ընթերցում.Հայկական ժողովրդային առակներ:

4. Արևմտահայերենով ձայնագրվում և տեսանյութ ենք պատրաստում կրթահամալիրի մասին:

5. Տեսաձայնանյութերի դիտում.Կտակարան՝

Երեք թագաւոր

Հովիւները

Մատիկին փուշը

Ախոռին Մսուրը

Մայրն ու տղան

Բարի սամարացին

Մարիամին օրհնուած խաղողը

Հաւկիթ մը միայն…

Ոսկի հաւկիթ

Մարիային աստղածաղիկները

Նոյան Տապան

Արդյունքում՝ ռադիոնյութերի, տեսանյութերի, ուսումնական այլ նյութերի ստեղծում և տարածում:

Համակարգողներ՝ Սոֆյա Մամյան, Քրիստինե Շահբազյան, Հուրի Աթթարեան:

Արդյունքներ՝ Արևմտահայերենը կրտսեր դպրոցում. համագործակցային նախագծի մեկնարկ:

Նախագիծը ընթացքի մեջ է: