Posted in Uncategorized

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ․ Թումանյան

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

1894


Posted in Uncategorized

Աշխատաժամանակ․ դեկտեմբերի 27-30

Դեկտեմբերի 27-30 մանկավարժական ճամբար

Մանկավարժության լաբորատորիայի ուղեցույցը

Աշխատանք ֆիզիկական միջավայրում, հեռավար-առցանց

Բովանդակությունը՝

  1. Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
  2. «Ուսումնական ձմեռ 2022»
  3. Ամփոփումներ էլեկտրոնային մատյաններում
  4. Ձմեռային ճամբար 2022 նախագծերի լրամշակում, հրապարակում
  5. Միջավայրի խնամք, բույսերի տեղափոխում, դասասենյակի մաքրություն

Դեկտեմբերի 27

ֆիզիկական միջավայրում

Ժամը՝ 10:00-ից`

  1. Միջավայրի խնամք
  2. դասասենյակի մաքրություն
  3. սենյակային բույսերի խմբավորում
  4. Ուսումնական առաջին շրջանի ամփոփում


Դեկտեմբերի 28

ֆիզիկական միջավայրում

Մանկավարժական ճամբար

  1. Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
  2. «Ուսումնական ձմեռ 2022»
  3. Ամփոփումներ էլեկտրոնային մատյաններում
  4. Ձմեռային ճամբար 2022 նախագծերի լրամշակում, հրապարակում
  5. 14։00՝ Դասավանդողների Ամանորյա համերգ-հանդիպում Մարմարյա սրահում
  6. 15։30՝ Մանկավարժական խորհուրդ-հավաք․ Հարթակ ակումբում

Դեկտեմբերի 29
Մանկավարժական
 առցանց ճամբար
Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
«Ուսումնական ձմեռ 2022»
Ամփոփումներ էլեկտրոնային մատյաններում
Ձմեռային ճամբար 2022 նախագծերի լրամշակում, հրապարակում


Դեկտեմբերի 30
Մանկավարժական ճամբարի ամփոփում
Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
«Ուսումնական ձմեռ 2022»
Ամփոփումներ էլեկտրոնային մատյաններում
Ձմեռային ճամբար 2022 նախագծերի լրամշակում, հրապարակում

Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Երկարացված օրվա նախագծեր․ դեկտեմբերի 20-24

Դեկտեմբերի 20

Անվանումը՝ «Տոնածառի փոքրիկ եղևնի խաղալիքները»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները՝  ձեռակերտ խաղալիքների ստեղծում, տոնի ընկալում։

Ընթացքը` սովորողները իրենց ձեռքերով են պատրաստում թղթից եղևնիներ, որոնցով պետք է զարդարեն իրենց տոնածառը։

Անհրաժեշտ նյութեր` թղթեր, գունավոր մատիտներ, ժապավեններ, լավ տրամադրություն։

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում։

Դեկտեմբերի 21

Անվանումը` «Ձմեռ պապիկ․ կոմպոզիցիա»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` պատկերակերտում, պատկերացումների ընդլայնում, տեխնոլոգիական հմտությունների զարգացում։

Ընթացքը` սովորողները տարբեր կաղապարներից, իրերից պատրաստում են Ձմեռ պապիկ։

Անհրաժեշտ նյութեր` թղթեր, գունավոր մատիտներ, ստվարաթուղթ, ջրաներկ, գուաշ, ուլունքներ և լավ տրամադրություն։

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում։

Դեկտեմբերի 22

Անվանումը` «Ձմեռ պապիկն ու ես»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` պատկերացումների ընդլայնում, բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Ընթացքը` սովորողները նախ նկարում են Ձմեռ պապիկ, ապա հորինում են պատմություն նրա մասին։

Անհրաժեշտ նյութեր` վառ երևակայություն, լավ տրամադրություն, գունագեղ ու հեքիաթային պատումներ, գունավոր մատիտներ, սպիտակ ու գունավոր թղթեր:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում։

Դեկտեմբերի 23

Անվանումը` «Ամանորյա բացիկներ»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` պատրաստվել տոնին ու ընկալել դրա կարևորությունը

Ընթացքը` սովորողները պատրաստում են բացիկներ տարբեր պատկերներով ու կաղապարներով, ապա իրենց ցանկությունները հայտնում են տեսաուղերձի միջոցով։

Անհրաժեշտ նյութեր` ստվարաթուղթ, սոսինձ, ջրաներկ, գուաշ, մկրատ, գունագեղ ու բարի ցանկություններ, տեսանկարահանող սարք։

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում։

Դեկտեմբերի 24

Անվանումը` «Ամանորյա կերպարներ»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` պատկերակերտում, պատկերացումների ընդլայնում, բանավոր խոսքի զարգացում։

Ընթացքը` սովորողները ամանորյա կերպարներ են նկարում, պատրաստում և տալիս են անուններ իրենց պատրաստած հերոսներին, բանավոր պատումների միջոցով ողջունում են նրանց։

Անհրաժեշտ նյութեր` թղթեր, գունավոր մատիտներ, իրենց նկարած պատկերները ներկայացնելու հմտություններ,վառ երևակայություն, լավ տրամադրություն:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում։

Posted in Նախագծեր

Ուսումնական ձմեռ 2022

Ժամկետը՝ դեկտեմբերի 27-ից  հունվարի  9

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ

Համակարգող՝ Քրիստինե Շահբազյան

  1. Անհատական TV-ով կամ էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրո՛ւ Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություններ: Տեղադրի՛ր բլոգումդ:
  2. «Ձմեռային ընթերցարան«-ից ընտրի՛ր ստեղծագործություններ, կարդա՛, բլոգումդ ներկայացրո՛ւ՝
  • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:
  • Ի՞նչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից:

3. Ամանորյա, Սուրբծննդյան ֆիլմեր, մուլտֆիլմեր

Ընտրի՛ր ֆիլմերից մեկ-երկուսը, դիտի՛ր, բլոգումդ ներկայացրո՛ւ, թե ինչ իմացար, սովորեցիր:

Առաջին Սուրբ Ծնունդը. Գիրք Գրոց

Սուրբ ծննդյան կարմիր ճտքավոր կոշիկները

Բևեռային ճեպընթաց

Տանը մենակ 1

Տանը մենակ 2

Նախագծի հիմքում՝ Մարինե Ամիևջանյանի հրապարակած «Ուսումնական ձմեռ» նախագիծը:

Posted in Նախագծեր

Հունվարյան նախագծեր

«Ձմեռային ընթերցանություն»

«Ուսումնական ձմեռ»

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծ

Մասնակցություն ձմեռային ազգագրական փառատոն 2022-ին

Ձմեռային ճամբարն Արատեսում

Համագործակցություն․ Սեդա Վիրաբյան և Արևելյան դպրոցի 1-ին դասարանի սովորողներ՝ Զար զընգը ջոկատ

Համագործակցություն Լիլիթ Յախինյանի և Ավագ դպրոցի սովորողների հետ

Ծիսական խոհանոց․ պատրաստվում ենք Ղափամայի ծեսին

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն․ դեկտեմբեր 2021

Դեկտեմբեր ամսվա մայրենիի նախագծերն ու արդյունքները

Հյուսիսային դպրոց, 4-3 դասարան
Դասավանդող՝ Սոֆյա Մամյան

Սովորողների հետ ամփոփել ենք «Կարդում ենք Իսահակյան» նախագիծը։ Դրան զուդահեռ շարունակում ենք իրականացնել «Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծը։ Սկսել ենք իրականացնել «Ձմեռային ընթերցանություն» նախագիծը։ Բացի թվարկված նախագծերից սովորողները հանդես են եկել Ձմեռային պատումներով։

Նոյեմբերի 23-դեկտեմբերի10․ 12 աշխատանքային օր՝ 32 դասաժամ Միջին դպրոցում փոխարինել եմ Կարինե Պետրոսյանին։ 6-1, 6-2 և 6-3 դասարանների հետ ընթերցանության համար նախատեսված ստեղծագործություններից կարդացել, ուսումնասիրել, քննարկել ենք, կատարել թվարկված ստեղծագործությունների առաջադրանքները Վ․ Սարոյանի «Հայ մուկը», Վրթանես Փափազյանի «Առյուծի մահը», «Սպիտակ  ջրաշուշանը» (ամերիկյան  հնդիկների  հեքիաթներից։ Քերականությունից ուսումնասիրել, քննարկել, բացատրել, կատարել ենք թվարկված նյութերի առաջադրանքները՝ գոյականի հոլովները, գոյական․ գործնական աշխատանք, գոյականի թիվը։

Posted in Հաշվետվություն, Նախագծային աշխատանքների ամփոփում

Ձմեռային պատումներ

Հորինում են Հյուսիսային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանի սովորողները․

Այվազյան Ռաֆայել– Ձմեռն ու տղան

Բարսեղյան Աննա– Աղջիկն ու ձմռան առաջին օրը

Գալստյան Անրի– Ձմռան մի օրը

Հակոբյան Եվա- Աղջիկն ու շունը

Մարտիրոսյան Լիա

Մարտիրոսյան Միլենա– Իմ ձմեռային հեքիաթը

Մելքոնյան Ինես– Ընկերներն ու ձնեմարդը

Մելքոնյան Նիկոլ– Իմ սպիտակ փաթիլը

Մկրտչյան Հայկ– Ձմռան առաջին օրը

Մնացականյան Դավիթ– Դեկտեմբերի 31-ը

Ներսիսյան Արամ– Ձմռան առաջին օրը

Սուքիասյան Մոնիկա– Իմ ձմեռային հեքիաթը

Վարդանյան արմեն– Իմ ձմեռային հեքիաթը

Տեր-Ստեփանյան Մարիա– Մեր հարազատ փաթիլները

Պետրոսյան Լուսիանա – Առաջին ձմեռը

Posted in Աշխատակարգ

Մայրենի․ դեկտեմբերի 13-17

Նախագծեր՝

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծ

«Ձմեռային ընթերցանություն» նախագիծ

Երկուշաբթի․ դեկտեմբերի 13

4-3 դասարանի սովորողների հետ ամփոփում ենք  ինքնաստուգումն ու մայրենիի ֆլեշմոբը։

Ուսումասիրում ենք ու սովորում Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը։

Երեքշաբթի․ դեկտեմբերի 14

4-3 դասարանի սովորողների հետ ընթերցում ենք ու քննարկում «Հեքիաթ փշատերև ծառի մասին» հեքիաթը, հորինում նոր հեքիաթ կամ պատում եղևնու մասին։

Չորեքշաբթի․ դեկտեմբերի 15

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծ․ ընթերցում ենք, լսում և սովորում արևմտահայերեն:

Աշխատանք գիրք-տետրով․ էջ 18-19։

Հինգշաբթի․ դեկտեմբերի 16

4-3 դասարանի սովորողները գրում են նամակ Ձմեռ պապին կամ Կաղանդ պապային, ուղարկում իրենց մաղթանք-ուղերձները աշխարհում ապրող բոլոր մանուկներին։

Ուրբաթ. դեկտեմբերի 17

Աշխատանք մենթորիս՝ Քրիստինե Շահբազյանի հետ: