Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Երկարացված օրվա նախագծեր. նոյեմբերի 22-26

Նոյեմբերի 22

Անվանումը` «Թվերի գունագեղ տնակը»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` զարգացնել սովորողների հիշողությունը, հաշվողական և տեխնոլոգիական հմտությունները:

Ընթացքը՝ սովորողները գունավոր թղթերից պատրաստում են տնակներ, որոնց կտուրներին պատկերում են երեքից բարձր թիվ, տնակի ներսում պատկերում են այն թվերը, որոնց գումարման դեպքում կստացվի կտուրին պատկերված թիվը:

Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, գունավոր մատիտներ, քանոն:

Արդյունք՝

Նոյեմբերի 23

Անվանումը՝  «Գտիր թաքնված բառերը»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները՝ զարգացնել երեխայի տեսողական, երևակայական պատկերացումները, բառընկալման հմտությունները:

Ընթացքը՝ սովորողին ծանոթ բառերի տառերը խառնված են, սովորողը պետք է շատ արագ դասավորի տառերը և վերականգնի բառերը:

Անհրաժեշտ նյութեր՝ խաղաքարտեր, որոնց վրա գրված են տառեր, ուշադրություն, բարձր տրամադրություն:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:

Նոյեմբերի 24

Անվանումը՝ «Բնագիտական փորձեր» համագործակցային նախագիծ Անահիտ Ավագյանի հետ

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը՝ համագործակցային հմտությունների զարգացում, նյութերի ճանաչում, տեսածը յուրացնելու, ընկալելու կարողություններ:

Ընթացքը՝ սովորողները ականատես են լինում տարբեր բնագիտական փորձերի, կիսվում տպավորությունների մասին

Արդյունքը՝

Այսօր՝ նոյեմբերի 24-ին համագործակցում էին Արևելյան դպրոցի 1-1 և 1-2 դասարանի սովորողները: Անահիտ Ավագյանը՝ իր երկարօրյայի սովորողներով, կազմակերպել էր բնագիտական փորձեր և հրավիրել էր Սոֆյա Մամյանին իր երկարօրյայի սովորողների հետ ականատես ու մասնակից լինելու այդ փորձերին:Երկու խմբերի սովորողներն էլ ոգևորված էին ու զարմացած: Կատարվեց երկու փորձ, որի մանրամասները ներկայացված են տեսանյութում: Սովորողները որոշեցին, որ տանը այդ փորձերը կկրկնեն մայրիկների հետ: 

https://mskh-my.sharepoint.com/personal/anahitavagyan_mskh_am/_layouts/15/onedrive.aspx?id=%2Fpersonal%2Fanahitavagyan_mskh_am%2FDocuments%2FAttachments%2F45698%2Emp4&parent=%2Fpersonal%2Fanahitavagyan_mskh_am%2FDocuments%2FAttachments

Նոյեմբերի 25

Անվանումը՝ «Նկարագրի՛ր ընկերոջդ»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները՝ զարգացնել սովորողի պատմողական, բնութագրական, տեսողական հմտությունները:

Ընթացքը՝ սովորողը իր ցանկությամբ ընտրում է դասընկերներից մեկին, սակայն չի բարձրաձայնում նրա անունը, սկսում է բնութագրել արտաքինը, հմտությունները, վարքը, մյուսները փորձում են գուշակել:

Անհրաժեշտ նյութեր՝ ուշադրություն, համագործակցություն, լավ տրամադրություն:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:

Նոյեմբերի 26

Անվանումը՝ «Հրաժեշտ աշնանը»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը,խնդիրները՝ տարվա եղանակների հերթականության ընկալումը, առօրյան տոնի վերածելը, հրաժեշտը՝ որպես նոր սկիզբ ընկալելը:

Ընթացքը՝ նախապես բերված բերքուբարիքով, պատրաստված աշնանային խաղալիքներով զարդարում ենք աշունածառը;

Անհրաժեշտ նյութեր՝ ամուր կաղապարներ, գունավոր թղթեր ու մատիտներ, սոսինձ, մկրատ, գունավոր թելեր, լավ տրամադրություն:

Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում: