Posted in Uncategorized

4-րդ դասարանցիների առաջադրանքների փաթեթ

2021-2022 ուսումնական տարի

Հունիսի 6

Մայրենիի ստուգատես 2022-ի առաջին փուլի 4-րդ կետի առաջադրանքն  իրականացրո՛ւ դասարանում։

Ահա առաջադրանքը՝

 Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Հունիսի 3

Մայրենիի ստուգատես 2022-ի առաջին փուլի 3-րդ կետի առաջադրանքն  իրականացրո՛ւ մինչև կիրակի օրը՝ երեկոյան ժամը 19:00-ն:

Ահա առաջադրանքը՝

 Պատմի՛ր քո սիրած խաղի մասին /նաև էլեկտրոնային/:
Պատումդ տեսագրե՛ք, և տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում։

Մայիսի 31

Մայրենիի ստուգատես 2022-ի առաջին փուլի 2-րդ կետի առաջադրանքն  իրականացրո՛ւ մինչև հինգշաբթի օրը՝ երեկոյան ժամը 10:00-ն:

Ահա առաջադրանքը՝

Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ  «Մայրենիի ստուգատես» էջում։

Մայիսի 27

Ծանոթացի՛ր Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվար-մայիս) ամփոփիչ նախագծին: Մինչև  մայիսի 29-ը բլոգումդ  ամփոփի՛ր-ներկայացրո՛ւ  3-րդ ուսումնական շրջանը:

Կարգի բե՛ր բլոգդ։

Մայիսի 26

Հորինի՛ր փոքրիկ հեքիաթ «Եթե ես հրաշագործ լինեի» վերնագրով։

Մայիսի 25

Դասարանում- Կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները․ Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)։

Մայիսի 24

Ծանոթացի՛ր Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվար-մայիս) ամփոփիչ նախագծին: Մինչև  մայիսի 29-ը բլոգումդ  ամփոփի՛ր-ներկայացրո՛ւ  3-րդ ուսումնական շրջանը:

Մայիսի 23

Գրի՛ր փոքրիկ ստեղծագործական աշխատանք «Իմ լավագույն ընկերը» վերնագրով։ Բնութագրի՛ր ընկերոջդ արտաքինը, բնավորության գծերը և պատմի՛ր, թե ինչու ես նրա հետ ընկերություն անում։

Մայիսի 19

Տանը-Ավարտի՛ր դասարանում կիսատ մնացած աշխատանքդ, կարգի բե՛ր բլոգդ։

Դասարանում-Կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները․ Կամակոր թագավորը

Մայիսի 18

Տանը-Բլոգումդ պատմի՛ր այսօրվա քո իրականացրած ճամփորդության մասին․ Թափառումներ Կոնդ թաղամասում։ Պատումիդ կցի՛ր նկարներ:

Դասարանում- Կատարի՛ր առաջադրանքները։

Մայիսի 17

Հարցազրույց վարի՛ր ում հետ ուզում ես։ Այդ հարցազրույցը կա՛մ գրի՛ր բլոգում, կա՛մ տեսաձայնագրի՛ր և տեղադրի՛ր բլոգում։

Մայիսի 16

Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար» շարքից ընտրի՛ր մեկը, տեղադրի՛ր բլոգումդ, սովորի՛ր շատ լավ կարդալ, ապա մտածի՛ր հարցեր ընտրածդ պատմության վերաբերյալ, հարցերը գրի՛ր պատմության ներքևի հատվածում, դասարանում կուղղես ընկերներդ։ Ըստ ցանկության կարող ես ընտրածդ պատմությունը նկարել և նկարածդ դարձյալ կցել պատմությանը։

Մայիսի 12

Մասնակցի՛ր մայրենիի մայիսյան ֆլեշմոբին․4-5-րդ դասարաններ։

Մայիսի 11

  1. Տանը ավարտի՛ր դասարանում կիսատ մնացած աշխատանքդ․ Բարոն Մյունխհաուզենի արկածները պատմվածքի առաջադրանքները։
  2. Չմոռանա՛ս մասնակցել մայրենիի մայիսյան ֆլեշմոբին։ Երեկոյան՝ ժամը 19:00-19:30 սահմաններում ֆլեշմոբի հղումը կտեղադրեմ բլոգիս այս բաժնում։

Դասարանում-Կարդա՛ Էրիխ Ռասպեի Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված), կատարի՛ր առաջադրանքները։

Մայիսի 5

Կարգի բե՛ր բլոգդ՝ լրացնելով բացթողումներդ։

Մայիսի 4

Դասարանում՝

Կարդա՛ և կատարի՛ր Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»  գրքից հատված 3-ի առաջադրանքները։

Մայիսի 2

Սովորի՛ր շատ լավ կարդալ Հ․ Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի առանձնացված հատվածներից այն հատվածը, որը համապատասխանում է քո կերպարին։

Ապրիլի 28

  1. Ավարտի՛ր Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»  գրքից  հատված 2-ի առաջադրանքները։
  2. Գրի՛ր երեք հարց հատված 1-ի և հատված 2-ի վերաբերյալ, որոնք  դասարանում կուղղես դասընկերներիդ:
  3. Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:

Ապրիլի 27

  1. Կարդա՛ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»  գրքից  հատված 2-ը։
  2. Գրի՛ր երեք հարց հատված 1-ի և հատված 2-ի վերաբերյալ, որոնք  դասարանում կուղղես դասընկերներիդ:
  3. Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:

Հատված 2-ի առաջադրանքները կկատարենք դասարանում։

Ապրիլի 26

Ավարտի՛ր դասարանում կիսատ մնացած աշխատանքդ՝ «Փոքրիկ իշխանը»  գրքից  հատված 1-ի առաջադրանքները։

Ապրիլի 25

Կարդա՛ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»  գրքից հատված 1-ը։

Առաջադրանքները կկատարենք դասարանում։

Ապրիլի 20

Տանը ավարտի՛ր դասարանում կիսատ մնացած թեստային աշխատանքը։

Դասարանում . Թեստային առաջադրանքներ

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանի՛ր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև …

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև…

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Ուղտը մոտիկ է արածում,

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

4. Տեքստից դուրս գրի՛ր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

․․․․ բուրդ

․․․․․ կենդանի

․․․ ուղտ

․․․ եղանակ

6․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ։

Ապրիլի 19

  1. Ավարտի՛ր Ջաննի Ռոդարիի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա» պատմվածքի վերաբերյալ տրված առաջադրանքները։
  2. Նմանատիպ մի պատմություն էլ դու հորինի՛ր «Երկիր, որտեղ ոչ մի ․․․․» մտածի՛ր ինքդ։

Ապրիլի 18

1.Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա» պատմվածքը։ 2.Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Առաջադրանքները կկատարենք դասարանում։

Ապրիլի 14

  1. Վերընթերցի՛ր (նորից կարդա ) Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, կատարի՛ր առաջադրանքները՝
  • Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:
  • Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:
  • Հեքիաթի մասերը վերնագրի՛ր:
  • Ուռկան,  ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական (առարկա ցույց տվող բառ) չէ, մնացածը գոյականներ(առարկա ցույց տվող բառեր) են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:

2.Մասնակցի՛ր մայրենիի ապրիլյան ֆլեշմոբին։

3. Լրացուցիչ առաջադրանք ( ոչ պարտադիր՝ ըստ ցանկության)

Ծանոթացի՛ր «Զատկածեսն ընտանիքում» նախագծին։ Մինչև ապրիլի 17-ն իրականացրո՛ւ այն։

Ապրիլի 13

Տանը1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի հինգերորդ մասը։
2.Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

ԴասարանումԻնքնաստուգում

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կեն-անիներն են, որ երբև- գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առա- դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձա-երը: Հազար ինը հարյուր քսան-րեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այս-րվա թռ-ունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կեն-անիները միշտ հետաքրքրել են մար-կությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: 

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ, սաղարթ, ճամփա, մտածել

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ, ամենամեծ, բարի, արևելք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել, ասֆալտապատ, վայրէջք, սաղարթախիտ

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ, օր, ոսկի, եղբայր

Ապրիլի 12

Մեկ անգամ ևս կարդա՛ Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի չորրորդ մասը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ Եթե 1-3 մասերի անծանոթ բառերը չես բացատրել, լրացրո՛ւ բացթողումներդ։

Ապրիլի 11

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի երրորդ մասը։
  2. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Ապրիլի 7

  1. Շարունակի՛ր, կարդա՛ Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի երկրորդ մասը։
  2. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Ապրիլի 6

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի առաջին մասը։
  2. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Ապրիլի 5

Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Թե ինչպես կապիկները ճամփորդեցին» պատմվածքը, կատարի՛ր տեքստի վերաբերյալ տրված առաջադրանքները։

Ապրիլի 4

Հորինի՛ր մի սուտ պատմություն կամ հեքիաթ այս վերնագրերից  մեկով՝

  • Ով այնպիսի սուտ ասի…
  • Ստերի աշխարհում
  • Ստի վերջը
  • Այլ վերնագիր…

Պատմությունդ կամ հեքիաթդ նկարի՛ր:

Մարտի 30

Տանը ավարտի՛ր դասարանում կիսատ մնացած թեստային աշխատանքը։

Դասարանում

Թեստային աշխատանք

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:
        _____________________________

         _____________________________

        _____________________________

        _____________________________

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

      _____________________                      _____________________

      _____________________                      _____________________

      _____________________                      _____________________

      _____________________                      _____________________

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/ անզգույշ-ածանցավոր

  գ/ փոքրիկ-պարզ

  դ/ այնտեղ-բարդ

5. Տեքստից դո՛ւրս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ  հոգնակի:

      _____________________                      _____________________

      _____________________                      _____________________

      _____________________                      _____________________

      _____________________                      _____________________

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

   ___________________                     ________________________

   ___________________                     ________________________

 8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

    ___________________________________________________________________________________

    ___________________________________________________________________________________

Մարտի 29

Մարտի 28

Բլոգումդ ամփոփի՛ր «Ուսումնական գարուն» նախագիծը։

Մարտի 18

Գարնանային մեկշաբաթյա հանգստիդ ընթացքում ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագիծին, իրականացրո՛ւ այն՝ անպայման տեղադրելով բլոգումդ։

Կարգի բե՛ր բլոգդ՝ լրացնելով բաց թողածդ առաջադրանքները։

Մարտի 16

Տանը՝

Ավարտի՛ր դասարանում կիսատ մնացած աշխատանքդ։

Չմոռանա՛ս վաղը բերել գիրք-տետրերդ։

Դասարանում՝

Թեսթ 3

Ջանի Ռոդարի

Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

–             Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

–             Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

–             Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

1.           Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

_____________________

_____________________

_____________________

_____________________

2.           Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

______________________                             ___________________

______________________                             ___________________

______________________                             ___________________

______________________                             ____________________

3.           Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         ______________      

բ/ սիրուն                ______________

գ/ բղավել               ______________

դ/ դաշտ                 ______________

4.           Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ – պարզ

5.           Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով. 

ա/հարևաններ

բ/ ճյուղեր

գ/ ծառեր

դ/ամուսին

6.           Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ առավոտյան -գոյական        

դ/  միտք – գոյական

7.Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

________________________________________________________________________

________________________________________________________________________

8.Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.  

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9.Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում: 

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

10.Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

________________________________________________________________________

________________________________________________________________________

11.Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Մարտի 15

Նորից կարդա՛ Հ․ Թումանյանի «Մայրը» պատմվածքը։ Եթե չես կատարել տեքստի վերաբերյալ առաջադրանքները, կատարի՛ր։ Բլոգումդ պատմի՛ր, թե ինչ սովորեցիր պատմվածքից։ Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին, պատմի՛ր բլոգումդ։

Վաղը բերել գիրք-տետրերը։

Մարտի 14

Կարդա՛ Հ․ Թումանյանի «Մայրը» պատմվածքը։ Կատարի՛ր տեքստի վերաբերյալ տրված առաջադրանքները։

Մարտի 10

Տանը՝

Ավարտի՛ր դասարանում կիսատ մնացած աշխատանքդ։ Սովորի՛ր անգիր Հ․ Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը։ Կատարի՛ր բանաստեղծության վերաբերյալ տրված առաջադրանքները։

Դասարանում՝

Լրագրող ես, հրաշքով հայտնվել ես Հեքիաթների աշխարհում։ Հարցազրույց վարի՛ր հեքիաթների հերոսներից ում հետ ուզում ես։

Մարտի 7

  1. Սովորի՛ր պատմել Հ․ Թումանյանի մշակմամբ  «Սասունցի Դավիթը» պոեմը (1-րդ, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ մասերը)։
  2. Նկարի՛ր Սասունցի Դավիթին՝ ըստ կարդացածդ մասերի և քո պատկերացման։

Մարտի 3

  1. Կարդա՛ Հ․ Թումանյանի մշակմամբ  «Սասունցի Դավիթը» պոեմը (6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ մասերը)։
  2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը, բլոգումդ ստեղծի՛ր  «Սասունցի Դավիթը» պոեմի բառարանը։

Մարտի 2

Հորինի՛ր փոքրիկ պատմություն գարնան մասին, վերնագիրը ինքդ մտածի՛ր։ Պատմությունդ նկարազարդի՛ր։

Մարտի 1

  1. Վ․ Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը սովորի՛ր անգիր։
  2. Բերանացի ընթերցի՛ր բանաստեղծությունը, տեսաձայնագրի՛ր, հղումը դի՛ր բլոգումդ։
  3. Ավարտի՛ր առաջադրանքները։

Փետրվարի 28

  1. Կարդա՛ Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը։
  2. Կատարի՛ր առաջադրանքները։

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Ինչպե՞ս ես հասկանում՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Իմ բացված սրտում հնչում է մի երգ… պատկերները:
  3. Կանաչ գույնով ներկի՛ր բնության պատկերները, իսկ կարմիր գույնով՝ քնարական հերոսի զգացումներն ու տրամադրությունն արտահայտող պատկերները:
  4. Բացատրի՛ր վերնագիրը, իսկ դո՞ւ ինչպես կվերնագրես:
  5. Գրի՛ր՝ ի՞նչ նկարով կձևավորես «Գարուն» բանաստեղծությունը:

Փետրվարի 25

  1. Կարդա՛ Հ․ Թումանյանի մշակմամբ  «Սասունցի Դավիթը» պոեմը (1-րդ, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերը)։
  2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը, բլոգումդ ստեղծի՛ր  «Սասունցի Դավիթը» պոեմի բառարանը։

Փետրվարի 23

Տանը ավարտի՛ր թեստը։

Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    —————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     ————————————————
բ/լուռ          ————————————————
գ/ակնդետ ————————————————
դ/ընտանի ————————————————

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ ————————————————
բ/խելքը գլխին            ————————————————
գ/կողը հաստ              ————————————————
դ/ճաշը եփել                ————————————————

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

———————————————

——————————————
——————————————

——————————————

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ————————
բ/մալինա ————————

գ/կենգուրու ———————

դ/ստարտ————————

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    ————————————————

————————————————

————————————————

————————————————

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  3. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  4. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

11.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————

12.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

13.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14.Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Փետրվարի 22

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն սովորի՛ր անգիր։
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրի՛ր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրի՛ր և պատճառաբանի՛ր, թե ինչու ես այդպես մտածում:
  • Ի՛նքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:
  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Փետրվարի 21

  1. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը։
  2. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Փետրվարի 17

Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:

Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի երեք տարբերակ՝

1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:

2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը,  երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:

4․Կարող ես առաջարկել և իրականացնել շնորհավորանքի քո տարբերակը։

Նախագծի իրականացման համար ունեք 4 օր ժամանակ (մինչև փետրվարի 21-ը):

Փետրվարի 16

Առաջադարանքներ դասարանում և  տանը  (Տեղադրի՛ր բլոգումդ, լրացրո՛ւ մինչև երեկո։)

Թեսթ 1
Ջանի Ռոդարի

Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    —————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
—————————              ——————————

—————————              ——————————

—————————              ——————————
—————————              ——————————

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————                     

բ/ հարցերին     —————————————                    

գ/ դարակները  —————————————                    

դ/ խրճիթ          —————————————                     

6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

———————————       ————————————
———————————       ————————————

7.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է               ———————————
բ/չէր կարողանում               ———————————
գ/դնեն                                     ————————————
դ/դարձավ                              ————————————

8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա       ————————

ստորոգյալ     ——————————

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                  ————————————

11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
——————————————————————————————————————————————————————————————————————————————————

12.Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

Փետրվարի 15

  1. Նորից կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» բալլադը։
  2. Ինչպե՞ս կվարվեիր դու մոծակի հետ, պատասխանդ հիմնավորի՛ր։

Փետրվարի 14

  1. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» բալլադը։
  2. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Փետրվարի 10

  1. Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը դերերով պատմել սովորի’ր(դասարանում բեմադրելու ենք):
  • Անգիր սովորի’ր Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը դուրս գրի’ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։

Փետրվարի 9

Այսօր մայրենիի ֆլեշմոբն է, երեկոյան մասնակցի՛ր ֆլեշմոբին։ Հղումը կուղարկեմ ժամը 19:00- 19:30 սահմանում։

Փետրվարի 7

Բառարանընթերցման ֆլեշմոբ

Սիրելի՛ սովորողներ, մենք ուսումնասիրեցինք բառարանի տեսակները, այժմ պետք է մեր սկսած աշխատանքը տանը շարունակեք։

  1. Յուրաքանչյուր սովորող ըստ ցանկության ընտրում է մեկ բառարան, ընթերցում և մյուսներին ծանոթացնում իր ընտրած բառարանի առանձնահատկությունները, գովազդում, խորհուրդ տալիս՝ ինչի համար պետք է իր հասակակիցը ծանոթ լինի տվյալ բառարանի բովանդակությանը․ Բառարան

2. «Հայոց ազգանունների բառարան», «Արական անձնանուններ», «Իգական անձնանուններ»․ այս բառարանների օգնությամբ պարզի՛ր քո անվան և ազգանվան նշանակությունը։

Փետրվարի 3

  1. Կարդա՛ Հ․ Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը։
  2. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ, տեղադրի՛ր բլոգումդ և սովորի՛ր։

Փետրվարի 1, 2

Սովորի՛ր անգիր Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը։

Հունվարի 31

  1. Սովորի՛ր կարդալ Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը։
  2. Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Կարգի բե՛ր բլոգդ՝ ավելացնելով պակասող ուսումնական նյութերը։

Դեկտեմբերի 21

Սիրելի՛ սովորողներ, մինչև հունվարի 10 հնարավորություն ունեք կատարելու «Ուսումնական ձմեռ 2022» նախագծի առաջադրանքները։ Առաջադրանքները կատարելուց հետո տեղադրե՛ք բլոգում, ապա հղումն ուղարկե՛ք ինձ։

Ուրախ, գունեղ, հետաքրքիր, գիտելիքների ձեռքբերման հարուստ ու բեղումնավոր տարի թո՛ղ լինի 2022-ը ձեզ համար։

Դեկտեմբերի 17

Գրի՛ր հաշվետվություն այս վերնագրով՝

«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն  մայրենի առարկայից» :

Պատմի՛ր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով  հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են):

Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝

  • Պատումիդ մեջ դիր «Մայրենի» բաժնիդ հղումը:
  • Տեղադրի՛ր «Ուսումնական ամառ 2021» նախագծիդ հղումը:
  • Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր հղումները:
  • Տեղադրի՛ր «Ուսումնական աշուն 2021» նախագծիդ հղումը:
  • Սաhյանական (Համո Սահյան) նախագծերին քո մասնակցությունը:
  • Իսահակյանական (Ավ. Իսահակյան) նախագծերին քո մասնակցությունը:
  • Մայրենիի ֆլեշմոբերին քո մասնակցությունը.նշիր՝ որ ամիսների ֆլեշմոբին ես մասնակցել:
  • «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծին քո մասնակցությունը
  • Առանձնացրո՛ւ սեպտեմբերից դեկտեմբերի այն նախագիծը (նախագծերը), որն ամենաշատն է քեզ դուր եկել:

Դեկտեմբերի 10

  1. Կարգի բե՛ր բլոգդ: Շաբաթվա բացթողումները լրացրո՛ւ:
  2. Եթե ինքնաստուգումը չես ավարտել, մինչև օրվա ավարտը լրացրո՛ւ, ուղարկի՛ր:
  3. Անգիր սովորի՛ր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը:

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  1. Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:
  2. Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

Դեկտեմբերի 8

Մասնակցի՛ր մայրենիի դեկտեմբերյան ֆլեշմոբին․ 4-5-րդ դասարաններ

Դեկտեմբերի 6

 Աշխատանք գիրք-տետրով․ կատարի՛ր 16-րդ և 17-րդ էջերի առաջադրանքները։

Դեկտեմբերի 2

  1. Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը, սովորի՛ր կապույտով և կանաչով նշված բառերի բացատրությունները, հոմանիշները:
  2. Գտի՛ր պատմվածքում կրկնվող տողերը և բացատրի՛ր դրանց նշանակությունը:
  3. Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր  բառերի հականիշները:
  4. Պատմի՛ր, թե ինչով էին իրար նման «Երջանիկ խրճիթը» և « Եղնիկը» պատմվածքները։

Դեկտեմբերի 1

Հորինի՛ր հետաքրքիր հեքիաթ, պատմություն «Իմ ձմեռային հեքիաթը» թեմայով։ Վերնագրի՛ր հեքիաթդ, ապա նկարազարդիր։

Նոյեմբերի 30

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ

Ինչպես եղավ, մի օր այ․ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետ․ից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մե․, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապար․ին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խ․ճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեք․աթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ․սկի

2. Բաժանի՛ բաղադրիչների (մասերի) հետևյալ բառերը․ անուշ, մանուկ, ջրաղաց, խեղճ, դուռ, հեքիաթ, օր, ուռենի, հին, քարավան, զավակ, երտասարդ, շքեղ

Օրինակ՝

պարզ-դաս

ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)

բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)

Նոյեմբերի 29

  1. Կարդա՛ Ավ․ Իսահակյանի  «Երջանիկ խրճիթը» պատմվածքը, կատարի՛ր առաջադրանքները:
  2. Կանաչով նշված բառերը բառարանի oգնությամբ բացատրի՛ր:
  3. Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Նոյեմբերի 24

  1. Ինչո՞ւ է կրթահամալիրը կրում Մխիթար Սեբաստացու անունը. պատմի՛ր բլոգումդ:
  2. «Ես եմ կրթահամալիրը» վերնագրով տեսանյութ պատրաստի՛ր, որտեղ պատմում ես կրթահամալիրի մասին: Տեսանյութը տեղադրի՛ր բլոգումդ:

Նոյեմբերի 23

Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 14-րդ էջի առաջադրանքները:

Նոյեմբերի 22

  • Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի« Եղնիկը»  պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):
  • Նկարագրի՛ր եղնիկին:
  • Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
  • Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:
  • Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:
  • Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Հեք.աթական, վեր.ալույս, պատ.գամբ, բար.րանալ, փաթա.ել, ծա.կվել

Նոյեմբերի 19

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի « Եղնիկը» պատմվածքը:
  2. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
  4. Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 11-րդ և 12-րդ էջերի առաջադրանքները:

Նոյեմբերի 16

Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 10-րդ էջի առաջադրանքները:

Նոյեմբերի 15

1.Բնութագրի՛ր « Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:

2. Համեմատի՛ր  նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:

   Թագավոր                       պատգամավորներ     

  1. խելացի                           անխելք

3. Հորինե՛ք հանելուկներ՝ կրթահամալիրի խորհրդանիշների, ծեսերի, մասնաճյուղերի մասին:

Նոյեմբերի 11

1.Սովորի՛ր դերերով պատմել « Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը:

2. Մասնակցի՛ր մայրենիի նոյեմբերյան ֆլեշմոբին.

4-5-րդ դասարաններ

Նոյեմբերի 10

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի « Նուկիմ քաղաքի խելոքները»  հեքիաթի 2-րդ մասը (3-4 անգամ ):
  • 2-րդ մաս-ից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
  • Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:

Նոյեմբերի 9

  1. Կարդա՛ Ավ. Իսահակյանի« Նուկիմ քաղաքի խելոքները»հեքիաթի 1-ին մասը (3-4 անգամ ):
  2. 1-ին մաս-ից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող բառերը:

Նոյեմբերի 8

Աշխատանք գիրք-տետրով. կատարի՛ր 6-րդ և 7-րդ էջերի առաջադրանքները:

Հոկտեմբերի 22

Ուսումնական աշուն 2021

Հոկտեբերի 25-31

Նախագծի մասնակիցներ՝  4-5-րդ դասարաններ

  1. Աշնանային ընթերցանություն 

Առաջարկում եմ կարդալ «Հազարան հավք» հեքիաթը (Արթուր Շահնազարյանի մշակմամբ):

Եթե տանը ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ աշնանային արձակուրդների ընթացքում, կարող ես շարունակել կարդալ այն:

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

 2. Լրացուցիչ առաջադրանք — Աշնանային տեսանյութի ստեղծում

Գունե՜ղ, գեղեցի՜կ, խո՜ր աշուն է… Ինչպես Սահյանն է ասում, «…ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»: Պատրաստի՛ր աշնանային ընտանեկան տեսանյութ՝ ներկայացնելով աշնանային բանաստեղծություններ (քո ընտրությամբ):Տեսանյութդ նկարելու համար ընտրի՛ր ձեր բակի կամ մոտակա այգու աշնանային ամենասիրուն հատվածը, տեսարանը: Նկարելուց հետո տեղադրի՛ր  youtube-ում, ապա հղումը տեղադրի՛ր բլոգումդ:

Հոկտեմբերի 20

1.Անգի՛ր սովորիր  Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը.

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

2. Ավարտի՛ր ինքնաստուգումը:

Ինքնաստուգման պատասխանների աղյուսակ . աղյուսակում կարող ես տեսնել քո աշխատանքը։
Նայիր ներքևում տրված ճիշտ տարբերակը, համեմատիր քո գրածի հետ և գտիր սխալներդ։ Քո աշխատանքն ամբողջական տեսնելու համար, նշիր քո սյունակը, աշխատանքդ պատճենիր, ապա տեղադրիր word ֆայլում։
1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: 
 Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է: Նա քառագագաթ է: Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով: Արագածի կատարը մշտապես ծածկված է ձյունով: Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում: Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ:
2. Գրի՛ր հոմանիշները՝ իմաստով մոտ բառերը։
 Ճանապարհ-ճամփա, արահետ, կածան, ուղի առավոտ– լուսաբաց, արևածագ, արշալույս, այգ հողմ-մրրիկ, փոթորիկ, ուժեղ քամի թագավոր– արքա, կայսր, տիրակալ

3. Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում:
ելակ-4 տառ, 5 հնչյուն որսորդ-6 տառ, 7 հնչյուն օղակ–4 տառ, 4 հնչյուն տերև–4 տառ, 5 հնչյուն ամենաերկար-10 տառ, 11 հնչյուն
4․  “Մայրամուտ” բառի տառերով կազմի՛ր բառեր, որքան կարող ես։ (3 միավոր)

Հոկտեմբերի 18

1.Կարդա՛ բանաստեղծությունը, պատասխանի՛ր ներքևում տրված հարցերին, կատարի՛ր առաջադրանքները.

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

2.Հարցեր և առաջադրանք

  1. Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

Մշուշների շղարշի տակ

          Ամպը լեզուն կուլ է տվել

          Ցերեկն էլ է ցրտից կծկվել

  1. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
  2. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում,

բ)  ի՞նչ ձայներ ես լսում:

Հոկտեմբերի 15

  1. Հանգստյան օրերին կարդա՛  Լեզվաբանական ամսագրի 21-րդ համարը, առանձնացրո՛ւ հետաքրքիր նյութերը, տեղադրի՛ր բլոգումդ, ապա մի քանի նախադասությամբ պատմի՛ր բլոգումդ, թե ի՞նչ նոր բան սովորեցիր ամսագրի այս համարը կարդալուց հետո։
  2. Շաբաթվա կիսատ թողած աշտատանքներդ ավարտի՛ր:

Հոկտեմբերի 12

Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ  բառերի հոմանիշները:
  2. Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով  բառերի հականիշները:
  3. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Ոսկեզ.ծվել, տեր.,  .սկի, ծ.վ,  բ.ց

Հոկտեմբերի 11

1.Կարդա՛ բանաստեղծությունը, պատասխանի՛ր ներքևում տրված հարցերին, կատարի՛ր առաջադրանքները.

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

2.Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

  1. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  2. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
  3. Պատմի՛ր բանաստեղծությունը:
  4. Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

Հոկտեմբեր 8

Համացանցից կամ ձեր ընտանեկան գրադարանից մեկ-երկու  առակ էլ դո՛ւ գտիր, կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ, դասարանում ներկայացրո՛ւ ընկերներիդ:

Հոկտեմբերի 6

  1. Կարդա՛ Վ. Սարոյանի «Նապաստակն ու առյուծը» առակը:
  2. Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:

Դասարանում`

Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր  բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր  բլոգումդ:

Հոկտեմբերի 4

1.Սովորի՛ ր անգիր Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

2.  Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները, հոմանիշները սովորի՛ ր:

3. Հորինի՛ ր հեքիաթ կամ պատմություն «Աշուն գիշեր» վերնագրով:

Սեպտեմբերի 30

1.Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

      2.  Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դուրս գրի՛ ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:

      3.  Կապույտով գրված բառերը դուրս գրի՛ ր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:

Սեպտեմբերի 29

1.Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթի երկրորդ մասը, սովորի՛ր դերերով պատմել:

2. Խորհուրդ տո՛ւր Փիլոսին:

Սեպտեմբերի 28

1.Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթի առաջին մասը:

2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել,  վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:

Սեպտեմբերի 27

1.Պատումի միջոցով ներկայացրո´ւ շաբաթ օրվա ճամփորդությունդ, տեղադրի´ր բլոգում. կարող ես պատումին կից տեղադրել նկարներ ու տեսանյութեր:

2.(Լրացուցիչ առաջադրանք)

Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ

Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:

Ֆլեշմոբի իրականացման վերջնաժամկետը `հոկտեմբերի 3

Սեպտեմբերի 23

1.Սովորի´ր վարժ կարդալ «Աշուն օր» բանաստեղծությունը (քո ցանկությամբ 1-2 տուն կարող ես անգիր սովորել):

2.Կարմիրով գրված բառերը դուրս գրի´ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի´ր, սովորի´ր:

3.Կանաչով գրված բառերը դուրս գրի´ր, ապա գրի´ր այդ բառերի հոմանիշները, սովորի´ր:

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով, սովորի´ր:

5..Ընտրի´ր բանաստեղծական  6 տներից որևէ մեկը, պատկերացրո´ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի´ր այդ հատվածը, ապա նկարի´ր:

Սեպտեմբերի 22

1.Դասարանում կիսատ մնացած առաջադրանքները վերջացրե´ք:

2.Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը շատ լավ կարդալ  սովորիր։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

3. Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

4. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

5. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

Սեպտեմբերի 22

Դասարանային աշխատանք

Գրի՛ր վարժությունները:

1.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:Առանձնացրո՛ւ ձայնավորները:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:

2.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: 

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

3. Վիլյամ Սարոյանի “Վիրավոր առյուծն ու կրիան”   առակից դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 5 բաղաձայնով սկսվող բառեր:

4.Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են բաղաձայն հնչյուններով։

5.Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են ձայնավոր հնչյուններով։

Սեպտեմբերի 16

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր:

Սեպտեմբերի 15

Հորինի՛ր «Ճանապարհ» վերնագրով հեքիաթ կամ պոքրիկ պատմություն: Պատմությունդ անպայման նկարազարդի՛ր Paint ծրագրով:

Սեպտեմբերի 13

Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :

4.Paint-ով  նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

5. Բանաստեսծությունը փորձիր անգիր սովորել:

Սեպտեմբերի 9

Ուղարկում եմ մայրենիի սեպտմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները՝

4-5-րդ դասարաններ

Սեպտեմբերի 8

Այսօր երեկոյան ժամը 7-ին մասնակցի´ր Մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբին: Երեկոյան ժամը 7:00-7:30 հղումը կուղարկեմ ձեր էլեկտրոնային հասցեներին:

Սեպտեմբերի 7

Կարդա՛  Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գրքից առանձնացված հատվածը(1-4 էջ):

Կարդացածդ հատվածի համար 5  հա՛րց մտածիր, որ դասարանում ընկերներիդ հարցնես:

Սեպտեմբերի 1

«Գիտելիքի ֆլեշմոբ»

Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սիրելի՛ սովորող.

  1. Սեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին կամ 4-ին (երբ քեզ հարմար է) անցկացրո՛ւ ամենաանսովոր ու խենթ օրը (օրերը)՝ ընտրելով նշված կետերից մեկը կամ մի քանիսը ք, ցանկությամբ՝
  • անցկացրո՛ւ հետաքրքիր օր քաղաքի ցուցասրահ-թանգարաններում, հուշարձաններում, տեսարժան վայրերում (որտեղ կնախընտրես).
  • շրջի՛ր գրախանութներում, գրատներում, որևէ գի՛րք ընտրիր քեզ համար կամ ինչ որ մեկի, ում կցանկանաս գիրք նվիրել.
  • մարտահրավե՛ր նետիր դասընկերներիցդ որևէ մեկին (որևէ հետաքրքիր մարտահրավեր մտածիր գիտելիքի օրվան՝ սեպտեմբերի 1-ին նվիրված)։ Պատրաստածդ մարտահրավերը տեսանյութի տեսքով տեղադրի՛ր բլոգումդ, ապա ուղարկի՛ր դասընկերոջդ: Եթե կստանաս մարտահրավեր դասընկերոջիցդ, կատարի՛ր այն, տեղադրի՛ր բլոգումդ, ապա ուղարկի՛ր դասընկերոջդ:
  • Գիտելիքի ֆլեշմոբի մի տարբերակ էլ դո՛ւ մտածիր, առաջարկի՛ր (առաջարկդ տեղադրի՛ր բլոգումդ):

2. Կետերից որևէ մեկը կամ մի քանիսն իրականացնելուց հետո այնպայման պատմի՛ր բլոգումդ օրվա մասին  պատումի, տեսանյութի կամ ռադիոնյութի, նկարաշարի տեսքով:

Posted in Նախագծեր

Փոքրիկ իշխանի հետքերով

Անվանումը` Անհատական ընթերցանություն

Նախատեսված է` 4-րդ դասարանի համար

Իրականացման տևողությունը` սեպտեմբերի 1-10

Նպատակը` բացահայտել սովորողների ընթերցանության մակարդակը, մտքի զարգացումը, անհատական մտածելակերպի դրևորումը

Իրականացման ընթացքը` հանձնարարել յուրաքանչյուր սովորողին որևէ փոքրիկ պատմվածքի ընթերցում, այնուհետև դասարանային պայմաններում քննարկել տվյալ նյութը:

  1. սեպտեմբերի 2` կարդալ «Փոքրիկ իշխանը»,
  2. սեպտեմբերի 3` քննարկել դասարանում, Փոքրիկ իշխանի կերպարի նույնականացումը յուրաքանչյուրն իր հետ,
  3. սեպտեմբերի 6` նոր կերպարի ներմուծում «Փոքրիկ իշխանը» ստեղծագործություն,
  4. սեպտեմբերի 7` համեմատել Փոքրիկ իշխանի կերպարը ձեր կարդացած ստեղծագործություններից հայտնի կերպարների հետ,
  5. սեպտեմբերի 8` յուրաքանչյուր սովորողին դուր եկած հատվածի մեջբերում և դրա խորհուրդը,
  6. սեպտեմբերի 9` բեմադրել «Փոքրիկ իշխանը» սովորողի պատկերացմամբ, կատարել դերաբաշխումը միմյանց մեջ,
  7. սեպտեմբերի 10` ամփոփում. անհատական մոտեցում, ինչ կփոխեր սովորողը Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործության մեջ:

Արդյունքներ` ստեղծագործության վերլուծությունների ավելացում, ընթերցանության նոր մոտեցում, ստեղծագործությանը 4-րդ դասարանցիների տեսանկյունից նայելու հնարավորություն:

Posted in «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար, Ճամփորդություն

Վաղաշենի բնապահպանական, մանկավարժական ճամբար

Կրթահամալիր դիմած և մուտքի ճամբարն անցած մասնակիցները օգոստոսի 28-ին ուղևորվեցին դեպի Վաղաշեն: Այնտեղ մեզ էին սպասում կապուտաչյա, չքնաղագեղ Սևանը, մաքուր օդն ու գույնզգույն վրանները, որտեղ պետք է գիշերեինք: Նախագծի շրջանակներում մաքրեցինք Սևանի ափը, հավատացած եղեք, ամեն մեկը ջանասիրաբար իր գործն էր կատարում` օրինակ ծառայելով մյուսներին: Այնուհետև ունեցանք սեմինար-քննարկում, ինչի արդյունքում Սևանի, և ոչ միայն, մաքրությունը պահպանելու համար առաջարկվեցին լուծումներ, մեթոդներ: Իսկ առջևում հրաշքի վայելքն էր. Սևանի ափին նստած նայել մայրամուտին, ասեք, որ հրաշալի է: Իսկ երբ ափից վերադարձանք մեր վրանների մոտ, պետք էր փայտ հավաքել, որպեսզի խարույկ վառվեր: Խարույկը պատրաստ էր, մենք հավաքվեցինք նրա շուրջը, երգեցինք, պարեցինք, զրուցեցինք տարբեր թեմաներից, բայց նաև քնել էր պետք, կեսգիշերին յուրաքանչյուրս մեր վրանը մտնելով` փորձեցինք քնել: Գիշերն այդքան էլ խաղաղ չանցավ. շները որոշել էին ուտել մեր գիշերվա արած խորովածը, մասնակիցների մի մասը մրսում էր, մյուս մասի մուսան էր եկել, որոշել էին քնելու փոխարեն ինչ-որ հարցեր քննարկել, մի խոսքով, գիշերը անցավ զվարճալի դեպքերով: Առավոտ կանուխ արթնացանք, մարզվեցինք, լողացին նրանք, ովքեր լողալ գիտեին, ես ուղղակի Սևանի ջրով ցողվեցի: Դրանից հետո բարձրացանք Վաղաշենի սրբավայր, այնտեղ իր զրնգուն ու վճիտ ձայնով ևս մեկ անգամ մեզ զարմացրեց ընկեր Սեդան`շարականներ երգելով: Վերջում ճանապարհ ընկանք դեպի Երևան: Բայց ճանապարհին ևս մեկ կանգառ ունեինք` Հայրեվանք: Մինչ Հայրեվանքում երկու պսակադրություն էր, մենք ընդմիջում էինք անում: Հերթը հասավ մեզ մուտք գործելու վանական համալիր, դարձյալ շարականներ, աղոթք և օրն արդեն ստացված էր: Ահա և այս ճամփորդությունն ավարտվեց, մեզ բարձր տրամադրություն և հաճելի հուշեր պարգևելով:

Աշխատանք մենթորի հետ. Մանկավարժական զրույցներ

01.12.2021-18.12.2021

Դեկտեմբեր ամիսը մեկնարկեց «Կարդում ենք Իսահակյան» նախագծի ամփոփմամբ։ Այնուհետև մենթորիս՝ Քրիստինե Շահբազյանի հետ սկսել ենք աշխատել էլեկտրոնային մատենավարության լրացման վրա։ Համատեղ մշակել, լրացրել ենք դեկտեմբերյան նախագծերն, ինչպես նաև քննարկել ենք հունվարյան նախագծերը։ Բացի այդ դեռ շարունակում ենք «Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծը արևմտահայերենի դասավանդող Հուրի Աթթարեանի հետ։ Դեկտեմբերին արդեն սկսել ենք «Ձմեռային ընթերցանություն» նախագիծը։ Նախագիծն ընթացքի մեջ է։ Հունվարյան ճամբարի ընթացքում պատրաստվում ենք հանդես գալ փոքրիկ բեմականացմամբ։ Սովորողներին շատ է ոգևորում այն փաստը, որ իրենք պետք է հանդես գան բեմականացմամբ։ Բացի այդ, արևմտահայերենի յուրացման համար առավել արդյունավետ միջոցներից մեկն էլ բեմականացումն է։

01.11.2021-25.11.2021

Նոյեմբերի 1-5 առցանց տարբերակով պետք է վարեինք դասերը, և քանի որ ես առաջին անգամ պետք է այդ տարբերակով դասը վարեի, բնական է, որ ունեի շատ հարցեր: Մենթորս՝ Քրիստինե Շահբազյանը ուղղորդեց, մանրամասն ներկայացրեց Teams հարթակը, այնուհետև քննարկեցինք դասապրոցեսը: Առցանց հանդիպումներին նա ևս միացել էր, լսում էր, հետևություններ, դիտարկումներ անում: Օրեցօր ավելի լավ էի տիրապետում Teams հարթակին և առավել արդյունավետ կազմակերպում դասերս: Բայց պետք է խոստովանեմ, որ ֆիզիկական միջավայրում, կենդանի շփման դեպքում առավել հագեցած և արդյունավետ դասապրոցես ենք ունենում:

«Կարդում ենք Իսահակյան» նախագծի շրջանակներում բեմադրեցինք «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը. ճիշտ է, բեմադրությանը մասնակցում էին այն դասարանի սովորողները, որոնց ես եմ դասավանդում, սակայն մենթորս՝ Քրիստինե Շահբազյանը մասնակցում էր բեմադրության փորձերին, օգնում և՛ ինձ, և՛ սովորողներին առավել համարձակ, առավել վստահ լինել մեր նախաձեռնություններում: Հեքիաթի բեմադրությունը ավարտվեց հյուրասիրությամբ, ինչը սովորողների հետ քննարկման արդյունքում որոշվեց և արվեց «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակներում և առթիվ:

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծը նախքան մշակելը մենթորիս՝ Քրիստինե Շահբազյանի հետ քննարկեցինք սովորողների հննարավորություններն ու հետաքրքրությունների շրջանակը, թե ինչը առավել արդյունավետ կդարձնի դասընթացը: Բովանդակալից քննարկումների արդյունքում ստեղծեցինք նախագիծը և սկսեցինք մեր համագործակցությունը արևմտահայերենի ուսուցիչ և լեզվակիր Հուրի Աթթարեանի հետ:

Նոյեմբեր ամիսը բավականին հագեցած, արդյունավետ ամիս էր մեր համագործակցությունների, ուսումնական նյութերի մշակման, նոր գաղափարների իրագործման առումով:

04.10.2021-22.10.2021

Հոկտեմբերը մեկնարկեց «Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփմամբ: Սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին «Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբին», սակայն շատ քչերն էին տեսանյութերը տեղադրել բլոգում: «Կոմիտասյան օրեր» նախագծին ամփոփելուց հետո անցում կատարեցինք «Սարոյանական օրեր» նախագծին: Սովորողները իրենց ընտանեկան գրադարաններից, համացանցից օգտվելով առանձնացրել էին առակներ, որոնք ընթերցեցին դաարանում, կիվեցին առակների խորհուրդներով, ովորեցին ու ովորեցրին ընկերներին:

Ահա, հոկտեմբերի յոթից տասնութը պետք է փոխարինեի մենթորիս:Ֆիզիկական միջավայրում դասերը վարում էի ես, սակայն առցանց տարբերակով, հեռախոսազանգի միջոցով քննարկում էինք մեր անելիքները ընկեր Քրիստինեի հետ. ես պատմում էի դասերն ինչպես են անցել, որ դասարանում էին առավել ոգևորված ու պատրաստ դասերին, ընկեր Քրիստինեն ուղղորդում էր, խորհուրդներ էր տալիս, կիսվում իր փորձով:
Ես ուղղակի զարմացած էի հինգերորդ դասարանցիների հասուն մտածելակերպից: Երբ Սահյանի «Անտառում» բանաստեղծությունն էինք քննարկում, նրանք այնպիսի մտքեր էին արտահայտում, որ ինձ մեկ-մեկ թվում էր ես կրտսեր դպրոցի սովորողների հետ չեմ քննարկումն անցկացնում:

Այդ կարճ ժամանակահատվածը օգտակար էր ինձ համար բացահայտելու սովորողների տարբեր տարիքային խմբերի մտածելակերպը:

27.09.2021-01.10.2021

Շաբաթը մեկնարկեց «Կոմիտասյան օրեր» նախագծով: Նախագծի վերաբերյալ երկար քննարկումներ ունեցանք ընկեր Քրիստինեի հետ, տարբեր մտքեր հայտնեցինք, եղան այնպիսիները, որոնք խրախուսվեցին իրագործման համար: Ամենահետաքրքիրը «Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ» նախագիծն էր, և՛ սովորողներին դուր եկավ ֆլեշմոբի միտքը, և՛ դասավանդողներին: Շնորհիվ փորձառու և խելացի մենթորիս, ունենում եմ ստացված և արդյունավետ մայրենիի դասեր:

13.09.2021-17.09.2021

Մենթորս` Քրիստինե Շահբազյանը խորհուրդ տվեց սովորողների հետ քննարկել, թե նրանք ինչ գույներով, ինչ ձայներով են ընկալում Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը: Այդպես անելով հասկացա, որ սովորողները ոգևորվեցին, ավելի լավ ընկալեցին բանաստեղծությունը:

Դասերս ավելի արդյունավետ են դառնում, երբ հետևում եմ ընկեր Քրիստինեի խորհուրդներին:

07.09.2021

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի 4-ի 3 դասարանում դասը սկսվեց նախորդ օրվա ակտիվությամբ: Սովորողները ծանոթացել էին նախագծին, կարդացել  Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գիրքը: Դասերս ստացված ու բովանդակալից են ստացվում իմ շատ սիրելի և հոգատար մենթորի` Քրիստինե Շահբազյանի խորհուրդների շնորհիվ:

06.09.2021

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզում դասը սկսեցի 4-ի 3 դասարանում: Սովորողների մեծ մասը դեռ չէր ծանոթացել այս շաբաթվա նախագծին: Նրանք դեռ շաբաթ օրվա ճամբարային ուղևորության ազդեցության տակ էին. ոգևորված էին, մի մասը արդեն բլոգում կիսվել էր տպավորություններով, մյուս մասը բանավոր ներկայացրեց, կիսվեց իր արկածներով: Նաև խոսեցինք նախագծի իրականացման մասին: Սովորողները հետաքրքիր ու յուրօրինակ մտքերով էին կիսվում, խոսում իրենց կարդացած գրքերի մասին, քննարկում ամենահետաքրքիր հատվածները: Դասն այսօր ևս արագ անցավ ու իր ազդեցությունը ունեցավ բոլորիս վրա:

03.09.2021

Օրս սկսվեց 4-ի 1 դասարանում: Սովորողների մեծ մասը արդեն գիտեր նախագծի որ կետն է իրականացնելու, մի մասն էլ միանգամից մի քանի կետն էր փորձում իրականացնել. ինչ խոսք` ողջունելի է: Նախագծի քննարկումներն ավարտելուց հետո անցանք «Փոքրիկ իշխան»-ի քննարկումներին: Այնպիսի հետաքրքիր մտքերով էին փոխանակվում, որ չնկատեցինք, թե ինչպես դասաժամն մոտեցավ իր ավարտին, բայց մենք դեռ առիթներ շատ կունենանք շարունակելու մեր քննարկում-զրույցը: Ինչպես միշտ օրս հագեցած էր կրթահամալիրում: Իսկ ընկեր Քրիստինեի խորհուրդներն ինձ ավելի ու ավելի են օգնում լավ ու հմուտ ուսուցիչ լինելու հարցում:

02.09.2021

Այսօր հտևում էի ու որպես դիտորդ էի մասնակցում դասերին, բայց առաջիկայում նախատեսում եմ նոր բաժին բացել ու տեղադրել նյութեր` նախատեսված 4-րդ դասարնցիների համար:

Այսօր արդեն ծանոթացա 5-րդ դասարանցիների հետ: Ճիշտ է, ես նրանց չեմ դասավանդելու, բայց հետաքրքիր զրույց ունեցանք: Ինձ հաճելիորեն զարմացրեց այն փաստը, որ աշակերտներից մեկը կարդացել էր Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» գիրքը, և մենք դասամիջոցին փոքրիկ քննարկում-վերլուծություն կատարեցինք: Իմ շատ սիրելի մենթոր և մայրենի դասավանդող Քրիստինե Շահբազյանը ներկայացրեց 5-րդ դասարանցիների համար նախատեսված նախագիծը: Սովորողները ոգևորված էին և արդեն գիտեին` ինչ պետք է անեին: Այս տարի շատ էին նոր աշակերտները, որոնք տեղափոխվել էին այլ դպրոցներից` տարբեր պատճառներով: Չնայած ծրագրային տարբերություններին` սովորողները բավականին տեղեկացված էին. նրանցից շատերը դեռ բլոգներ չունեին, սակայն կրթահմալիրի սովորողները պատրաստակամություն հայտնեցին օգնելու նոր սովորողներին:

Ես այսօր արդեն միայնակ էի դաս վարում 4-րդ դասարանում: Նախագծի հետ կապված սովորողներն իրենց պատկերացումներն ու հետաքրքիր մտքերն արտահայտեցին:

01.09.2021

Այսօր սեպտեմբերի 1-ին` գիտելիքի օրը բոլորը շտապում էին ուսումնական հաստատություններ. քաղաքը հաճելի եռուզեռի մեջ էր: Իսկ ահա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր ես որպես աշխատող մուտք գործեցի, իհարկե մշտական աշխատող դառնալու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնեմ, բայց փաստը, որ արդեն սեբաստացի ես, ուրախացնող է: Այսօր ծանոթացա մենթորիս` Քրիստինե Շահբազյանի հետ, ումից արև էր ճառագում: Առաջին իսկ վայրկյանից իր խորհուրդները, մարդկային մոտեցումը ինձ մինագամից ներգրավեց աշխատանքային պարտականությունների մեջ: Ուսումնական միջավայրը, որտեղ գտնվում էինք, Հյուսիսային դպրոց-պարտեզն էր, իր չքնաղագեղ տնօրենով, սրտացավ մասնագետներով, և դե իհարկե, աշխարհի լավագույն մենթորով: Առաջին դասարանը, ուր մուտք գործեցինք` 4-ի 2 դասարանն էր: Սովորողները ներկայացան. փորձում եմ մտապահել նրանց անունները, ընկեր Քրիստինեն ներկայացրեց նախագիծը, հանգամանալից բացատրեց սովորողների անելիքները, պատասխանեց անհասկանալի հարցերին: Ինձ ևս շատ դուր եկավ նախագիծը ու ես կուզենայի տվյալ պահին լինել 4-րդ դասարանցի: Հաջորդիվ մեզ սպասում էր 4-ի 1 դասարանը, իսկ վերջում` 4-ի 3-ը: Այս երեք դասարաններում նախագիծը տարբեր ընկալումներ ունեցավ, սովորողները տարբեր կերպ արձագանքեցին նախագծի իրականացմանը:

Posted in «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի ամփոփում

Մուտքի ճամբարը սկսվեց Սարալանջում պարտիզապուրակային աշխատանքներով, շարունակվեց «Սեբաստիա» համերգասրահում, այնուհետև մեզ էր սպասում Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը, իսկ տվյալ օրվա վերջում խաղացինք շախմատ: Արդեն հաջորդ օրը պարտիզապուրակային աշխատանքները կատարելուց հետո գնացինք պարի փառատոնային պարապմունքին, զրույց ունեցանք Մարինե Ամիրջանյանի հետ, Գրական ակումբում քննարկեցինք Ումբերտո Էկոյի «Ինչպես խաղաղ պատրաստվել մահվան» գործը, մյուս քայլը մասնակիցների բլոգների խնդիրների քննարկումն էր Հերմինե Անտոնյանի հետ: Երրորդ օրը դարձյալ մեկնարկեց Սարալանջում, շարունակությունը եղավ Կոմիտասյան երգերի վերհիշումն ու Հասմիկ Մաթևոսյանի դիտարկումները երգեցողության վերաբերյալ, իսկ հետո մի մասը հեծանվավարեցին, մյուս մասը մարզվեցին: Չորրորդ օրը կատարեցինք մաքրման ու մշակման հերթական աշխատանքները, շարունակությունը եղավ միասնականության քայլքը Մուտք ճամբարի մասնակիցների և նախաձեռնող խմբի հետ: Մայր դպրոցից շարժվեցինք դեպի Ֆիզիկայի գիտավան` ծանոթանալու  հասարակական հնչեղություն ստացած հարցերին: Իսկ ահա հինգերորդ օրը սկսվեց առավոտյան ժամերգությամբ, այնուհետև դարձյալ հեծանվավարություն և մարզանք, իսկ օրը, ինչպես նաև մուտքի ճամբարը ամփոփեցինք ուրբաթօրյա փառատոնային ելույթով:

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի առաջին օր

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի երկրորդ օր

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի երրորդ օր

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի չորրորդ օր

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի հինգերորդ օր