Posted in Նախագծեր

Կոմիտասյան օրեր

Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :

4.Paint-ով  նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

5. Բանաստեսծությունը փորձիր անգիր սովորել:

Posted in Նախագծեր, Երկարացված օրվա կազմակերպիչ

Երկարօրյայի կազմակերպում

Նախատեսված է 1-ին դասարանցիների համար:

Տևողությունը` սեպտեմբերի 13-17:

Իրականացման ընթացքը` հնարավորինս հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպել սովորողների առօրյան:

Ժամը 13:35` ճաշ,

ժամը 14:45` ուսուցողական նյութերի ընթերցում, դիտում,

ժամը 15:30` քննարկում սովորողների հետ,

ժամը 16:10` իմպրովիզ խաղեր,

ժամը 16:30-17:00  դասարանի կարգի բերում և տուն ճանապարհում: