Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Երկարօրյայի կազմակերպում

Անվանումը` Հետաքրքիր առօրյա:

Նախատեսված է 1-ին դասարանի սովորողների համար:

Իրականացման տևողությունը` սեպտեմբերի 6-10:

Սեպտեմբերի 6` «Պույ-Պույ մկնիկը» մուլտֆիլմի դիտում, քննարկում սովորողների հետ, խորհուրդը:

Սեպտեմբերի 7` այցելություն բույսերի լաբորատորիա, ծանոթացում բուսերին, խնամք, բույսերի տեսակների բացահայտում:

Սեպտեմբերի 8` նկարչություն. մուլտֆիլմի հերոսներ, բույսեր:

Սեպտեմբերի 9` սովորողները պատմում են` ինչպես են անցկացրել ամառային արձակուրդները, որտեղ են եղել, ինչ նոր բացահայտումներ են արել:

Սեպտեմբերի 10` շաբաթվա ամփոփում. ինչ նոր բան սովորեցինք, պատումների միջոցով ներկայացնում են սովորողները:

Posted in Նախագծեր

Ուսումնական ամառ 2021

  1. Առաջարկում եմ կարդալ «Աստրիդ Լինդգրենի Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գիրքը:

Երբ կարդաս վերջացնես.

  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին:
  • Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել:
  • Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:
  • Այս ամենը…, իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

2. Պատմի՛ր քո ամառային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր, ձայնագրի՛ր, տեսաֆի՛լմ պատրաստիր: Կիսվի՛ր տպավորություններովդ: Անպայման տեղադրի՛ր բլոգումդ:

Հ.Գ. Եթե կլինեն անհասկանալի հարցեր, անպայման գրի՛ր, սիրով կպատասխանեմ: Առաջադրանքներն  ուղարկի՛ր ինձ մինչև սեպտեմբերի 10-12-ը: Սիրով և անհամբերությամբ սպասում եմ…

Բլոգումդ տեղադրելուց հետո հղումն ուղարկի՛ր ինձ:

Սիրով ընկեր Սոֆյա` m-sofya@mskh.am

Արդյունքներ`

Մնացականյան Դավիթ

Պետրոսյան Եգոր

Վարդանյան Արմեն

Տեր-Ստեփանյան Մարիա

Մանե Եղիազարյան