Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Հունվարյան ստուգատեսյին ճամբարի երկրորդ շաբաթը հագեցած էր բազմաթիվ համագործակցային ու ազգային փառատոնային նախագծերով։ «Մեղու» ջոկատը այս շաբաթ բավականին ակտիվ մասնակից դարջավ ազգագրական փառատոնին՝ ունենալով խոհանոցային գործունեություններ․

Համագործակցեցինք Վարդան Կարապետյանի և «Բարբառներ» ակումբի հետ։ Ճամբարականները սկզբում կարծում էին, որ իրենք ոչ մի բարբառի չեն տիրապետում, բայց ընթացքում բոլորն էլ բարբառակիր դարձան․

Նոր պար սովորեցինք Լաերտ Գրիգորյանի և Ավագ դպրոցի սովորող Մերիի հետ։ Դե, պարն այդքան էլ նոր չէր, ճամբարականները շատ էին լսել պարի մասին, շատ անգամներ տեսել պարող ընկերներին, բայց իրենք պարը, կամ պարաքայլերը նոր էին սովորում․

Դե, էլ ինչ ազգագրական փառատոն, առանց ազգային խաղերի, այդքան սիրելի «Աղջիկփախցնոցի», «Հոլ», «Ճոպան, ճոպան»․

Շաբաթը հագեցած էր և արդյունավետ նախագծային գործունեություններով։ Հասցրեցինք լինել քանդակի և ոսկեգործության դպրոցներում․

Դիջիթեք 2023-ի շրջանակներում համագործակցեցինք Սաթենիկ Սիմոնյանի և առաջին դասարացիների հետ․

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Ազգային խաղեր

Ազգագրական փառատոնի շրջանակներում գրեթե ամեն օր ազգային խաղեր ենք խաղում, այսօրն էլ անմասն չմնաց նմանատիպ խաղերից։ Ճամբարականները մեծ ոգեվորությամբ են մասնակցում ազգագրական փառատոնին՝ մանավանդ, որ այն հագեցած է հետաքրքիր նախագծերով։

Խաղերը տեսանյութում՝

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Ազգային խոհանոց․ պղպեղով, թփով դոլմա/տոլմա

Նախագիծը՝ Հայկական ազգային խոհանոց

Ազգագրական փառատոնի շրջանակներում պատրաստեցինք թփով և պղպեղով դոլմա։ Ճամբարակնները ծանոթացան ճաշատեսակի բաղադրատոմսւն, անհրաժեշտ բաղադրիչներին, ապա նախապատրաստական աշխատանքներ կատարելուց հետո, պատրաստեցինք այդքան սպասված դոլման։

Մանրամասները տեսանյութում՝

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Պարուսուցում․ Տալտալա

Ազգագրական փառատոնի շրջանակներում «Մեղու» ջոկատի ջամբարականները սովորեցին «Տալտալա» պարը։ Սկզբում Ավագ դպրոցի սովորող Մերին բացատրեց «Տալտալա» բառի երկու իմաստները՝ թաց, անձրևախառն ձյուն՝ խոշոր փաթիլներով, իսկ հետո Լաերտ Գրիգորյանի հետ սովորեցին պարաքայլերը։ Երբ ծանոթ էին պարաքայլերին,արդեն բոլորով միասին պարաեցին։

Մանրամասները տեսանյութում՝