Posted in «Օր օրի» ռադիո

«Օր օրի» ռադիո

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 4-2 դասարանի սովորողներ

Նպատակը՝  տեղեկատվական նյութերի փոխանցում

Խնդիրները՝ սովորողների գրագետ, անկաշկանդ, ազատ խոսքի զարգացում

Բովանդակությունը՝ ռադիոյի նյութերը տարբեր են՝ տեղեկատվական, ճամփորդական, հարցազրույցներ և այլն: Ռադիոլուրի պատրաստմանը մասնակցում են բոլոր սովորողները: Ռադիոն ներառում է նաև ընտանեկան նախագծեր: Սովորողները պատմում են կարդացած գրքերի, ամառային և ձմեռային ճամփորդությունների և հետաքրքիր միջադեպերի մասին:

Ամփոփումը՝ ամենամսյա ռադիոեթերներով՝ բլոգում, ենթակայքում։