Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Համագործակցություն «Բարբառներ» ակուբի հետ

Ազգագրական փառատոնի շրջանակներում ունեցանք համագործակցային նախագիծ՝ Վարդան Կարապետյանի և «Բարբառներ» ակուբի հետ։ Սկզբում խոսեցինք տարբեր բարբառների, խոսվածքների մասին, պարզեցինք՝ ով ինչ բարբառի է տիրապետում, ծանոթացանք որոշ բարբառային բառերի բացատրությանը։ «Մեղու» ջոկատի ճամբարականները տարբեր բարբառներով ընթերցեցին Հ․ Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթը, իսկ «Բարբառներ» ակուբի անդամները՝ «Անխելք մարդը»։ Իրար հրաժեշտ տվեցինք նորից հանդիպելու ակնկալիքով։

Մանրամասները տեսանյութում՝