Posted in Հունվարյան ճամբար

«Ազգագրության փառատոն» հայկական ազգային խոհանոց

Ձմեռային ազգագրության փառատոնի շրջանակներում ուսումասիրում ենք ազգային խոհանոցը և ուտեստները

Մասնակիցներ՝ «Մեղու» ջոկատի ճամբարականններ

Օրը՝ հունվարի 19, ժամը՝ 10:00

Նպատակը՝ Սովորողներին փոխանցել ազգային խոհանոցի ճաշատեսակները, ծանոթացնել մեր մշակույթին, որպեսզի պահպանենք ազգայինը

Խնդիրները՝

  1. Ուսումնասիրել ազգային խոհանոցի ճաշատեսակները, պատմությունը
  2. Պատրաստել տոլմա/դոլմա՝ պղպեղով, թփով

«Թփով դոլմա/տոլմա» պատրաստման եղանակը

Հարկավոր է վերցնել տավարի փափկամիս, ցանկալի է միսը մի փոքր յուղոտ լինի, որպեսզի համեղ ստացվի տոլման։ Միսը աղալուց հետո հարկավոր է նաև սոխը աղալ և ավելացնել մսին։
Լվանալ և ավելացնել  բրինձը։
Խառը կանաչին ենք ավելացնում։
Աղ և սև պղպեղ ենք անում:
Մի փոքր գոլ ջուր ենք ավելացնում, մի լավ խառնում և դնում կողքի։
Այժմ նախապատրաստենք խախողի տերևները՝ թուփը։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

Խաղողի տերևներ՝ ըստ մսի քանակի․ ցանկալի է թարմ, կարելի է նաև սառցախցիկից հանել
Տավարի փափկամիս —2 կգ
Բրինձ — 200 գր․
Սոխ — 3 գլուխ
Խառը կանաչի — 1 փունջ
Դափնու տերև
Սև հատիկավոր պղպեղ