Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Քանդակի և ոսկեգործության դպրոցներում

Հունվարյան ճամբարի երկրորդ շաբաթվա ընթացքում այցելեցինք ոսկեգործության և քանդակի դպրոցներ։ Ճամբարականները զրուցեցին զարդագործ Դավիթ Պետրոսյանի հետ, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, ծանոթացան զարդագործության գաղտնիքներին, հետաքրքրվեցին արհեստի դժվարությունների ու ընձեռած հնարավորությունների մասին։

Իսկ քանդակի դպրոցում ընկեր Ալիսի հետ կավից պատրաստեցին դիջի գործիքներ։ Ինչպես ճամբարականներն են հաճախ կրկնում՝ հանգստացան կավի հետ աշխատելով։

Մանրամասները նկարաշարում՝

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Ազգային խոհանոց․ Գաթաթխիկ

Ազգագրական փառատոնի շրջանակում՝ Արևելյան դպրոցի «Մեղու» ջոկատի ճամբարականները պատրաստեցին հայկական զարդանախշերով գաթա։ Մինչ գաթաթխիկի պատրաստվելը, ճամբարականները ուսումնասիրեցին հայկական զարդանխշերը, ծանոթացան գաթայի բաղադրատոմսին։ Իսկ երբ արդեն ամեն ինչից տեղեկացված էին, ձեռնամուխ եղան գաթայի պատրաստությանը։ Մեր զարդանախշերով գաթայի մեջ թաքցրել էինք մետաղադրամ։ Ճամբարականները անհամբերությամբ սպասում էին, թե ով կարժանանա տարվա հաջողակի կոչմանը, և ահա, մետաղադրամը ընկավ մեր սիրելի Էլիզային։

Մանրամասները տեսանյութում՝