Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Մեր ճամբարային առաջին շաբաթն անցավ հագեցած ու հետաքրքիր։ Ճամբարային ամեն օրը սկսվում էր ուրախ ու հունվարյան ճամբարին հատուկ ընդհանուր պարապմունքներով։

Հենց առաջին օրը ունեցանք մարզական ստուգատես։ «Ձմեռային ընթերցանություն» նախագծի շրջանակներում ընթերցեցինք Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինիային, սովորողները տպավորված էին, մի փոքր էլ տխրեցին։ Ճամբարային ամեն մի օր ընթերցում ու քննարկում էինք տարբեր ստեղծագործություններ՝ Պաուլո Կոելիո «Սուրբ Ծննդյան պատմություն», Հանս Քրիստիան Անդերսեն «Ձյունե թագուհին»։ Այնուհետև մեզ էին սպասում ազգային խաղերը՝ «Հոլպտտոցի», «Աղջիկփախցնոցի», «Մուկն ու կատու»։ Ազգային փառատոնի շրջանակում բացի ազգային խաղերից, սովորեցինք նաև նոր երգ ու պար՝ Մարինե Ոսկանյանի և Լաերտ Գրիգորյանի հետ։ Ձմեռային մարզական խաղերի ստուգատեսի շրջանակում էլ այցելեցինք Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Ճամբարականներից մի քանիսը շատ լավ էին տիրապետում չմշկասահքին, մի մասն էլ ընթացքում սովորեց, կային նաև ճամբարականներ, որ հաշվում էին, թե քանի անգամ ընկան ու բարձրացան սառույցի վրա՝ (իրենց համար այդ ամենը զվարճալի էր)։ Հասցրեցինք Դիջիթեք 2023-ի շրջանակում էլ համագործակցային նախագիծ ունենալ Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանդող Գրետա Բակունցի և առաջին ջոկատի ճամբարականների հետ, որի ընթացքում սովորեցինք Quizizz համակարգչային ծրագիրը, ինչպես նաև՝ ծրագիրը օգտագործելով խաղեր ստեղծել։ Խաղացինք Գրետա Բակունցի և Արմինե Գոգինյանի կողմից արդեն իսկ ստեղծված մշակված հարցերով խաղը։ Հաջորդ համագործակցության արդյունքում սովորողներն՝ իրենք կմշակեն հարցերը։ «Մեղու» ջոկատի ճամբարականները իրականացրեցին «Տիեզերքը և ես» նախագիծը:

Ճամբարականները ամփոփում են շաբաթը օրապատումներով՝

Շաբաթվա գործունեությունները տեսանյութերում՝

Ձմեռային մարզական խաղերի ստուգատես

Մարզական ստուգատես

Ազգագրության փառատոնի պարուսուցում՝

Տեսանյութը՝ Արմինե Թոփչյանի ֆեյսբուքյան էջից։