Posted in Նախագծեր

Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ

Ֆլեշմոբի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Ֆլեշմոբի իրականացման ժամկետներ՝ սեպտեմբերի 26-հոկհետբերի 5

Ֆլեշմոբի իրականացման ընթացքը, նկարագրությունը

Պատրաստի՛ր   աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:

Ֆլեշմոբի արդյունքները՝

Posted in Uncategorized

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ․ Թումանյան

Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար,
                           Զարկվա՜ծ հայրենիք,
                           Զրկվա՜ծ հայրենիք։

Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,
Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձրին քեզ մշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժպիտ,
                           Ողբի՜ հայրենիք,
                           Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
                           Հույսի՜ հայրենիք,
                           Լույսի՜ հայրենիք։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
                           Իմ նո՜ր հայրենիք,
                           Հըզո՜ր հայրենիք․․․1915


ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ

Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար,
                           Զարկվա՜ծ հայրենիք,
                           Զրկվա՜ծ հայրենիք։

Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,
Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձրին քեզ մշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժպիտ,
                           Ողբի՜ հայրենիք,
                           Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
                           Հույսի՜ հայրենիք,
                           Լույսի՜ հայրենիք։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
                           Իմ նո՜ր հայրենիք,
                           Հըզո՜ր հայրենիք․․․

1915


Posted in Uncategorized

Փիլոսը: Ստեփան Զորյան

 І մաս

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

a42aa811-51b4-43dd-9542-881f63c5e761-7

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

Continue reading
Posted in Ընթերցարան

Աշուն։ Կոմիտաս

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-

սնավ-

քնավ-

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Posted in Նախագծեր, Երկարացված օրվա կազմակերպիչ

Երկարօրյայի նախագիծ

Նախատեսված է 1-ին դասարանի սովորողների համար:

Իրականացման տևողությունը` Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1:

Սեպտեմբեր 27`

ժամը 13:35` Ճաշ,

ժամը 14:00` սովորողները պատմում են շաբաթ օրվա ճամփորդության մասին,

Ճամփորդապատում

Խաչատրյան Դավիթ

Ղազարյան Արեն

Հախվերդյան Հայկ

Անդրիասյան Լյուսի

Մնացականյան Սևակ

Ներսեսյան Արա

Ռուխիկյան Ալեքսանդր

Թամազյան Նատալի

Ջաղացպանյան Արտյոմ

ժամը 16:00` սովորողները նկարում են աշունն իր գույներով

Աշունապատումաշունանկար

Մանուչարյան Դավիթ

Մնացականյան Սևակ

Չախալյան Լևոն

Ղազարյան Արեն

Հախվերդյան Հայկ

Միքայելյան Մարկ

Խաչիկյան Եվա

Թամազյան Նատալի

Ներսեսյան Արա

ժամը 16:30-17:00 դասարանի կարգի բերում, տուն ճանապարհում:

Սեպտեմբերի 28`

ժամը 13:35` Ճաշ,

ժամը 14:00` սովորողները վերհիշում են հետաքրքրաշարժ մաթեմատիկան խաղի միջոցով,

ժամը 16:00` իմպրովիզ խաղ,

ժամը 16:30-17:00 դասարանի կարգի բերում, տուն ճանապարհում:

Սեպտեմբերի 29`

ժամը 13:35` Ճաշ,

ժամը 14:00` սովորողների հետ նկարում ենք «Պատկերացրու՛, որ ապրում ես անհայտ մոլորակում, նկարագրի՛ր՝ ովքե՞ր են ապրում այնտեղ» թեմայով,

ժամը 16:00` իմպրովիզ խաղ,

ժամը 16:30-17:00 դասարանի կարգի բերում, տուն ճանապարհում:

Սեպտեմբերի 30`

ժամը 13:35` Ճաշ,

ժամը 14:00` սովորողների հետ սովորում ենք շուտասելուկներ,

ժամը 16:00` իմպրովիզ խաղ,

ժամը 16:30-17:00 դասարանի կարգի բերում, տուն ճանապարհում:

Հոկտեմբերի 1`

ժամը 13:35` Ճաշ,

ժամը 14:00` սովորողների հետ բեմադրում ենք տարվա եղանակների մասին հեքիաթը,

ժամը 16:00` իմպրովիզ խաղ,

ժամը 16:30-17:00 դասարանի կարգի բերում, տուն ճանապարհում:

Posted in Նախագծեր

Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ

Ֆլեշմոբի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Ֆլեշմոբի իրականացման ժամկետներ՝ սեպտեմբերի 26-հոտեմբերի 3

Ֆլեշմոբի իրականացման ընթացքը, նկարագրությունը

Պատրաստի՛ր   աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:

Ֆլեշմոբի արդյունքները

Վաչե Կարոյան

Գևորգ Կարապետյան

Մանան Ավագյան

Հովհաննես Տեր Անդրիասյան

Երվանդ Մակոչյան

Աննա Բարսեղյան

Մանե Եղիազարյան

Լիա Մարտիրոսյան

Մարկ Հովեյան

Դավիթ Մնացականյան

Մարիա Տեր Ստեփանյան

Posted in Ընթերցարան

Սպասում։ Մուշեղ Գալշոյան

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:


1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Աղբյուրը՝ Տաթև Աբրահամյանի բլոգ

Posted in Ընթերցարան

Աշուն գիշեր։ Կոմիտաս

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ
ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան—երան
Թռչելով
Օդի վրան:

  1.  Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:
  2. Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:
  3. Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր  բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր  բլոգումդ։
Posted in Ընթերցարան

Ծիրանի ծառը։ Վիլյամ Սարոյան

Մաս առաջին

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Մաս երկրորդ

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամուտի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

Մաս երրորդ

Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։

— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։

— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։

— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։

— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։

— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։

— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։

— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։

— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։

— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։

— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։

— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։

— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։

— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։

— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։

— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։

— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։

Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։

— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։

— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։

— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։

— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։

— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։

— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։

Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.

— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։

Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):
  3. Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:
  4. Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:
  5. Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին:
  6. Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝ ամբար,առաջնորդ, վճռական, հնազանդ, հռչակավոր :
  7. Գրի՛ր նշված բառերի հականիշները՝ վեհանձն, վճռական, հնազանդ, մատղաշ, խակ :
Posted in Նախագծեր, Երկարացված օրվա կազմակերպիչ

Երկարօրյայի նախագիծ

Նախատեսված է 1-ին դասարանի սովորողների համար:

Իրականացման տևողությունը` Սեպտեմբերի 22-25:

Սեպտեմբեր 22`

ժամը 13:30` Ճաշ,

ժամը 14:00` սովորողները պատմում են նախորդ օրվա ճամփորդության մասին,

ժամը 16:00` ուսուցողական խաղ,

ժամը 16:30-17:00 դասարանի կարգի բերում, տուն ճանապարհում:

Սեպտեմբերի 23`

ժամը 13:30` Ճաշ,

ժամը 14:00` սովորողները պատմում են իրենց ընտանի կենդանիների մասին,

ժամը 15:00` անցած դասերի կրկնություն,

ժամը 16:00` իմպրովիզ խաղ,

ժամը 16:30-17:00 դասարանի կարգի բերում, տուն ճանապարհում:

Սեպտեմբերի 24`

ժամը 13:30` Ճաշ,

ժամը 14:00` սովորողները պատմում են իրենց ամենահետաքրքիր ծննդյան օրվա մասին,

ժամը 16:00` իմպրովիզ խաղ,

ժամը 16:30-17:00 դասարանի կարգի բերում, տուն ճանապարհում:

Սեպտեմբերի 25`

ժամը 13:30` Ճաշ,

ժամը 14:00` սովորողների հետ ամփոփում ենք շաբաթը,

ժամը 16:00` իմպրովիզ խաղ,

ժամը 16:30-17:00 դասարանի կարգի բերում, տուն ճանապարհում: