Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
Գրի՛ր հաշվետվություն ըստ այս կետերի՝
Յուրաքանչյուր սովորող իր բլոգում ներկայացնում է առաջին շրջանի մայրենիի հաշվետվությունը: Հաշվետվությունը դրվում է բլոգի «մայրենի լեզու» և «հաշվետվություն» բաժիններում: Աշխատանքը կատարել մինչև դեկտեմբերի 20-ը։
Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝
- Ուսուոցման ի՞նչ ձև ես ընտրել՝ հեռավար ընտանեկան, հեռավար, առկա կամ ֆիզիկական միջավայրում։
- Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր մայրենի լեզվից քանի՞ նյութ ես հրապարակել բլոգում։
- Ո՞րն է ամենահետաքրքիր նախագիծը, աշխատանքը որ կատարել ես մայրենի լեզվից՝ հղումով դիր։
- Քանի առաջադրանք ես կատարել «Գործնական քերականություն» ձեռնարկից։ Թվիր առաջին ուսումնական շրջանում ի՞նչ ես սովորել, չմոռանաս բլոգիդ «Գործնական քերականություն» բաժնի հղումը։
- Ո՞ր ամիսների ֆլեշմոբներին ես մասնակցել։ Կա՞ առաջադրանք, որ ամենաշատն է տպավորվել։
- Մայրենիի դասընթացի տարբեր գործունեություններից՝ ընթերցանություն, լեզվական աշխատանք, բանաստեղծությունների ուսուցում․․․․, ամենից շատ ո՞րն է քեզ համար օգտակար ու հետաքրքիր եղել, ինչո՞ւ։
- Գրիր այս ուսումնական շրջանում կարդացածդ գրքերի մասին։ Նշիր հեղինակին, վերագիրը, մի քանի նախադասությամբ էլ գրիր գրքի մասին։
- Մայրենիի առաջադրանքները կատարելիս տան անդամներից քեզ ո՞վ է օգնում և ի՞նչ հարցում։
- Մայրենիի դասընթացի աշխատանքներից ո՞րն ես ավելի սիրով, ինքնուրույն ու հեշտությամբ կատարում, ո՞ր աշխատանքները կատարելիս ես դժվարանում կամ քեզ համար հետաքրքիր չեն:
- Աշնանային և ձմեռային ի՞նչ ստեղծագործական աշխատանքներ ունես, գրի՛ր վերնագրերը, դի՛ր հղումները: