Posted in Նախագծեր

Կարդում ենք Էքզյուպերի

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Իրականացման ժամկետը՝ ապրիլ

Նպատակը՝ «Փոքրիկ իշխանը»  գրքից առանձնացված հատվածների ընթերցում-ուսումնասիրում, հատվածների հիման վրա կազմած թեստային առաջադրանքների կատարում

Հատվածներ՝

Հատված 1

Հատված 2

Հատված 3

Posted in Ընթերցարան

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
_____________________________

_____________________________

_____________________________

_____________________________

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր   ____________

բ/ չարություն  ______________

գ/ թույլ  ________________

դ/  տգեղ _______________

 

    4. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ   ____________

բ/ իշխան   ____________

գ/ քամի   _____________

դ/ փուշ   ______________

   5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

6. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

___________________                     ________________________

___________________                     ________________________

___________________                     ________________________

____________________                    ________________________

7. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
    —————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  8. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

9. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

    10. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

      11.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

_______________________________________________________________________

Posted in Ընթերցարան

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    _______________________________

_______________________________

_______________________________

_______________________________

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

  1. Դու՛րս գրիր թավ (հաստ գծերով գրված) և ընդգծված բառերի հականիշները.
    ____________________________

____________________________

____________________________

____________________________

  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց

բ/ նկար

գ/ գառ

դ/ մոլորակ

  1. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը (գործողություն ցույց տվող բառերը) և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

____________________                               _______________________

____________________                               _______________________

____________________                              _________________________

____________________                              _________________________

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    ____________________ ___________________

_____________________                ___________________

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

10. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

11. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

12. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Posted in Ընթերցարան

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

______________________________

______________________________

______________________________

______________________________

  1. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
           ա/ գեղեցիկ               ___________________
    բ/ շատ                      ___________________
    գ/կախարդական    ____________________

դ/ մեծ                     _____________________

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/ խաղեր

բ/ պատուհաններ

գ/ թվեր

դ/ իշխան

5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը(գործողություն ցույց տվող բառերը) համապատասխանեցրո՛ւ տեքստին:

_________________                    __________________

_________________                    __________________

_________________                     __________________

_________________                    __________________
7. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
__________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

8. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

9. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

10. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

11. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:
____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

_________________________________

Posted in Նախագծեր

Կարդում ենք Ռոդարի

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ ապրիլ ամիս

Նպատակը՝ զարգացնել սովորողների երևակայությունն ու ստեղծականությունը

Բովանդակությունը՝

«Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

«Թե ինչպես կապիկները ճամփորդեցին»

«Անտեսանելի Տոնինոյի արկածները»

«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»

«Երկնագույն նետի ճանապարհորդությունը»

Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար

Ամփոփում՝

Այվազյան Ռաֆայել

Աշուղյան Սուրեն

Բարսեղյան Աննա

Դաղլյան Արամ

Եղիազարյան Մանե

Խալաթյան Մարկ

Հակոբյան Եվա

Հարությունյան Մաքսիմ

Հովեյան Մարկ

Մարտիրոսյան Լիա

Մելքոնյան Նիկոլ

Մկրտչյան Հայկ

Մնացականյան Դավիթ

Պետրոսյան Եգոր

Սուքիասյան Մոնիկա

Վարդանյան Արմեն

Տեր-Ստեփանյան Մարիա

Մկրտչյան Գևորգ

Պետրոսյան Լուսիանա

Posted in Ընթերցարան

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․ Ջաննի Ռոդարի

Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
  2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
  3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
  4.  Գրի՛ր գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:
  5. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:
  6.  Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
Posted in Ընթերցարան

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա․ Ջաննի Ռոդարի

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—————————————————

—————————————————
—————————————————

—————————————————

2. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

3. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար——————————:
բ/Խաչն իմն է ———————— ես գիտեմ:
գ/Փողոցում ———————— փողոցում էլ կկորցնես:
դ/—————— գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

4. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
————————————

5. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

6.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

7. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

8. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Posted in Հաշվետվություն, Երկարացված օրվա նախագծերի փաթեթ

Մարտ ամսվա հաշվետվություն․ Երկարացված օրվա նախագծերն ու արդյունքները

Աշխատակարգ՝

Երկարացված օրվա աշխատակարգ․ փետրվարի 28-մարտի 4

Երկարացված օրվա աշխատակարգ․ մարտի 7-11

Երկարացված օրվա աշխատակարգ․ մարտի 14-18

Նախագծերն ու արդյունքները՝

«Խենթ մարտ ամիսը»

«Ամենասիրելի ծաղիկը»

«Տավուշի բարբառով հեքիաթի ընթերցում»

Ծեփամածիկից կերտում ենք մեր սիրելի մուլտֆիլմի սիրելի հերոսներին և մեզ

(Ենթակա է լրամշակման)

Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Ծեփամածիկից կերտում ենք մեր սիրելի մուլտֆիլմի սիրելի հերոսներին և մեզ

Առաջին դասարանի երկարացված օրվա սովորողները ծեփամածիկից կերտում են իրենց սիրելի մուլտֆիլմի սիրելի հերոսներին և իրենց, իսկ վերջում նաև ծեփեցին նաև իմ պատկերը։

Արդյունքը՝