Posted in Հաշվետվություն

Առավոտյան ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Մարտի 11-ի «Ուսումնական ժամերգության» պատասխանատուն էր Հյուսիսային դպրոցը: Ժամերգությանը մասնակցում էին կրթահամալիրի երգեցիկ խմբերը, դասավանդողները, գործընկերները, հյուրերը:

Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Posted in Մանկավարժական ակումբ

Ուսուցչի կամավոր ատեստավորման մասին

Կարդացի, նույնիսկ որոշ հատվածներ մի քանի անգամ, հասկանալու համար՝ արդյոք այս ատեստավորումը մեզ պե՞տք է, թե՞ ոչ։ Չեմ հասկանում՝ ինչ են ուզում անել այս անգիրի ճանապարհով՝ խրախուսե՞լ, թե՞ մեկ այլ բան։ Միթե՞ կարելի է այս եղանակով խրախուսել ուսուցչին, կարծում եմ՝ ոչ։ Իսկ եթե նպատակը ուսուցչի գիտելիքները ստուգելն է, ներեցեք, բայց մեթոդը սխալ է ընտրված։ Իրար հետևից շարված հարցերի վանդակներում թռչնակներ անելով, չի երևալու ուսուցչի գիտելիքները, այդ կերպ կարող եք ստուգել, թե արդյոք մենք՝ ուսուցիչներս անգիր կարող ենք անել, թե ոչ։ Հավատացած եղեք, որ այն մանկավարժները, ովքեր տարիներով հանդես են եկել կրկնուսույցի դերում, շատ հեշտ հաղթահարելու են թեստը և արժանանան «լավագույն ուսուցչի» տիտղոսին։ Բայց արդյո՞ք հայ իրականությանը այդպիսի «լավագույն ուսուցիչ» է պետք, ով շատ լավ անգիր է անում, սովորողներին շատ լավ անգիր անել է տալիս, բայց չի աշխատում իր մասնագիտական աճի վրա․ հավատացած եղեք՝ մանկավարժը անգիր անելով ու թռչնակներ դնելով մասնագիտական աճ չի գրանցում, այլ հակառակը՝ քիչ-քիչ կորցնում է իր մասնագիտական, վերլուծական, անհատական, հեղինակային հմտությունները, որովհետև գիտի, որ թռչնակը իրեն օգնության է հասնելու։ Այս կերպ վիրավորում են և՛ ուսուցչին, և՛ բուհական համակարգն իր ողջ գործնեությամբ։ Լավ, ստուգեք ուսուցչի գիտելիքները, առաջադիմությունը, բայց այլ կերպ։ Ատեստավորումը պետք է նպաստի ուսուցչի ստեղծականությանը, նոր հմտությունների ձեռքբերմանը, մասնագիտական աճին, մեթոդների կիրառմանը տարբեր իրավիճակներում։

Posted in Հաշվետվություն

Գարնան մասին ստեղծագործում են 4-3 դասարանի սովորողները

Գարնան առաջին օրերի ջերմությունից ոգեշնչված՝ սովորողները ստեղծագործեցին գարնան թեմայով, վերնագրեցին ու նկարազարդեցին իրենց ստեղծագործությունները․

Ռաֆայել Այվազյան- Գարուն աղջիկ ու տղա

Բարսեղյան Աննա- Գարնան ծնունդը

Գալստյան Անրի- Գարուն

Դաղլյան Արամ-Գեղեցիկ գարուն

Եղիազարյան Մանե- Ծիծաղելի գարնանային աշխարհ

Խալաթյան Մարկ- Գարնանային ամպը

Հակոբյան Եվա- Գարնան ծնունդը

Հարությունյան Մաքսիմ- Գարնան օրերը

Հովեյան Մարկ- Գարուն

Մարտիրոսյան Լիա- Գարնանային ձնծաղիկ

Մելքոնյան Նիկոլ- Աղջիկն ու գարունը

Մկրտչյան Հայկ- Գարնան առաջին օրը

Մնացականյան Դավիթ- Ձմեռն ու գարունը

Ներսիսյան Արամ-Գարնան օրեր

Պետրոսյան Եգոր- Գարուն և անձրև

Սուքիասյան Մոնիկա- Գարուն

Վարդանյան Արմեն- Գարնան մասին

Տեր-Ստեփանյան Մարիա- Գոհարի գարնանային պատմությունը

Պետրոսյան Լուսիանա- Գարնան առաջին օրը

Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Երկարացված օրվա աշխատակարգ․ մարտի 14-18

Մարտի 14, երկուշաբթի

13:35 -13:45 —ճամբարականների դիմավորում, հաշվառում

13:50-14:20 ճաշ

14:25-15:15 — նախագծի իրականացում՝   «Խենթ մարտ ամիսը»

15:15-16:00ինքնակրթություն

16:00-16:30—միջավայրի խնամք, դասարանի հարդարում

16:30-17:00— տուն ճանապարհում

Երկարացված օրվա սովորողների լրացուցիչ կրթություն

Մարտի 15, երեքշաբթի

13:35 -13:45 —ճամբարականների դիմավորում, հաշվառում

13:50-14:20 ճաշ

14:25-15:15— նախագծի իրականացում՝  «Բառախաղ»

15:15- 16:00— ինքնակրթություն

16:00-16:30—միջավայրի խնամք, դասարանի հարդարում

16:30-17:00—  տուն ճանապարհում

Երկարացված օրվա սովորողների լրացուցիչ կրթություն

Մարտի 16, չորեքշաբթի

13:35 -13:45 —ճամբարականների դիմավորում, հաշվառում

13:50-14:20 ճաշ

14:25-16:00 — նախագծի իրականացում՝  «Ամենասիրելի ծաղիկը»

16:00-16:30—միջավայրի խնամք, դասարանի հարդարում

16:30-17:00—  տուն ճանապարհում

Երկարացված օրվա սովորողների լրացուցիչ կրթություն

Մարտի 17, հինգշաբթի

13:35 -13:45 —ճամբարականների դիմավորում, հաշվառում

13:50-14:20— ճաշ

14:25-15:15 ինքնակրթություն

15:15- 16:00—  «Ազգային խաղեր, մուկն ու կատու»

16:30-17:00— տուն ճանապարհում

Երկարացված օրվա սովորողների լրացուցիչ կրթություն

Մարտի 18, ուրբաթ

13:35 -13:45 —ճամբարականների դիմավորում, հաշվառում

13:50-14:20— ճաշ

14:25-16:00 — ինքնակրթություն

16:00-16:30—միջավայրի խնամք, դասարանի հարդարում

16:30-17:00—  տուն ճանապարհում

Երկարացված օրվա սովորողների լրացուցիչ կրթություն

Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Ազգային բակային խաղեր

Անվանումը՝ «Ազգային խաղեր, մուկն ու կատու»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` ծանոթացում ազգային խաղերին, ազգային մշակույթի, խաղերի յուրացում, համագործակցություն թիմի անդամների հետ։ 

Ընթացքը` Սովորողներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Սովորողները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Սովորողներն  օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Անհրաժեշտ նյութեր` համագործակցություն, ուշադրություն, լավ տրամադրություն։

Արդյունքը՝

Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Ամենասիրելի ծաղիկը

Անվանումը` «Ամենասիրելի ծաղիկը»
Վայրը
՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` պատկերել, նկարագրել, գովազդել, խոսել սիրելի ծաղիկների մասին, ցույց տալ ծաղիկների կարևորությունը մեր կյանքում։

Ընթացքը՝ սովորողները նախ պատմում են այն ծաղկի մասին, որն ամենաշատն են սիրում, ապա տարբեր կերպ՝ գունավոր թղթերից, պլաստիլինից, այլ կաղապարներից ստանում են այդ ծաղիկը, իսկ վերջում խոսում ենք ծաղիկների կարևորության մասին։

Անհրաժեշտ նյութեր` պլաստիլին, թղթեր, գունավոր մատիտներ, գծամատիտ, լավ ու բարձր տրամադրություն, անկաշկանդ և ազատ խոսելու հմտություններ։

Արդյունք՝

Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Բառախաղ

Անվանումը` «Բառախաղ»
Վայրը
՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարանի երկարացված օրվա սովորողներ

Նպատակը, խնդիրները` զարգացնել սովորողների երևակայությունը, ստեղծագործելու հմտությունները, հիշողությունը։

Ընթացքը՝ սովորողների ճակատին ինքնակպչուն ժապավեններով իրենց ծանոթ տառերն են փակցված, նրանցից մեկը բառ է ասում, իսկ մյուսները արագ դասավորվում են այնպես, որ ստանան ասված բառը։ Սովորողներից մեկը բառեր հնչեցնողն է, մեկը օգնում է, որ դասավորվեն, իսկ մյուսները տառեր կրողներն են։

Անհրաժեշտ նյութեր` ինքնակպչուն թղթեր, տառեր, բարձր տրամադրություն, արագ կողմնորոշվելու կարողություն։

Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Խենթ մարտ ամիսը

Անվանումը` «Խենթ մարտ ամիսը»
Վայրը
՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարանի երկարացված օրվա սովորողներ

Նպատակը, խնդիրները` զարգացնել սովորողների պատկերացումները, երևակայությունը, ստեղծագործելու հմտությունները:

Ընթացքը՝ սովորողներն իրեն պատկերացմամբ պատկերում եմ մարտ ամիսը՝ ցուց տալով եղանակային փոփոխությունները։

Անհրաժեշտ նյութեր` պլաստիլին, թղթեր, գունավոր մատիտներ, գծամատիտ, լավ ու բարձր տրամադրություն։

Արդյունքը՝