Posted in Աշխատակարգ

Մայիսի 2-6. մայրենիի աշխատակարգ

Նախագծեր՝

Կարդում ենք Ռոդարի

Կարդում ենք Էքզյուպերի

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծ

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվար-մայիս) ամփոփում են սովորողները

Երկուշաբթի․ մայիսի 2

 4-3 դասարանի սովորողներըԷքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» պատմվածքի  հատված 1-ի և հատված 2-ի վերաբերյալ երեքական հարց կմտածեն և կուղղեն դասընկերներին։ Ինչպես նաև կնկարեն Փոքրիկ իշխանի մոլորակը՝ ըստ իրենց պատկերացումների։

Երեքշաբթի․ մայիսի 3 

 4-3 դասարանի սովորողների հետ կընթերցենք Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» պատմվածքի հատված 3-ը։

Չորեքշաբթի․ մայիսի 4

  4-3 դասարանի սովորողների հետ «Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագծի շրջանակներում ընթերցում ենք արևմտահայերեն տեքստեր։

 4-3 դասարանի սովորողների հետ կկատարենք Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»  գրքիցի հատված 3-ի առաջադրանքները։

Հինգշաբթի․ մայիսի 5

 4-3 դասարանի սովորողների հետ կընթերցենք Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով» պատմվածքը՝ Ջաննի Ռոդարիի հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար շարքից։

Ուրբաթ․ մայիսի 6

Աշխատանք բլոգում․ սովորողների բլոգների խմբագրում, նախագծերի մշակում։

«Հյուսիսափայլ» ամսագրի ստեղծում, աշխատանքների մշակում, հրապարակում։

Leave a comment