Posted in Հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն․ Արևելյան դպրոց

Նախագծերը՝ Հունիսյան նախագծեր

Ամփոփում՝

Posted in Հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն

Նախագծերը՝ Հունիսյան նախագծեր

Ամփոփում՝

Posted in Հաշվետվություն, Հունիսյան ճամբար

Լեզվագործունեության ճամբարի ամփոփում

Նախագիծը՝ Հունիսյան փառատոնային ճամբար: Լեզվագործունեություն

Հունիսի 12-16-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախասիրությունների զարգացման ճամբարն էր մեկնարկել, որի ընթացքում Հյուսիսային և Արևելյան դպրոցների սովորողների մի խումբ ընտրել էր լեզվագործունեության ճամբարը։ Քանի որ ճամբարի ընթացքում համագործակցություններ շատ են լինում, մեր ճամբարականների խումբը այցելեց Արևմտյան դպրոցի ճամբարականներին, որի արդյունքում ունեցանք մայրենիի հունիսյան ֆլեշմոբի մասնակցություն ու քննարկում։ Ըստ ճամբարականների՝ ֆլեշմոբի ճամբարային կատարումն ու քննարկումն ավելի հավես ու արդյունավետ է ստացվում։ Շաբաթվա ընթացքում ունեցել ենք լեզվական հետաքրքիր խաղեր, քայլքեր, քաղցր ու համեղ ընդմիջումներ, և իհարկե՝ լող, ինչը ճամբարականների ամենասիրելի զբաղմունքն է։

Ամփոփումը՝ Քրիստինե Շահբազյանի պատրաստած «Հյուսիսափայլ TV»-ի 31-րդ հաղորդման եթերում։

Posted in Հաշվետվություն

2022-2023 ուս․ տարվա ամփոփում-հաշվետվություն

Ներկայացնում եմ 2022-2023 ուս․ տարվա իմ ամփոփում-հաշվետվությունը։

Հաշվետվությամբ ներկայացնում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի չորս ուսումնական շրջաններում իրականացրած նախագծերն իրենց արդյունքներով, ինչպես նաև՝ տարվա իմ ձեռքբերումները։

Continue reading “2022-2023 ուս․ տարվա ամփոփում-հաշվետվություն”
Posted in Հաշվետվություն, Մայրենիի ստուգատես 2023

4-րդ դասարանների մայրենիի «Ելք»ի ստուգատեսի ամփոփում

Հունիսի 8-ին 4-րդ դասարանների մայրենիի «Ելք»ի ստուգատեսն էր։ Սովորողները օրը սկսեցին առավոտյան ընդհանուր պարապունքով, հետո բարձրացան իրենց մաքուր, օդափոխված դասարանները, ևս մեկ անգամ ստուգեցին իրենց համակարգիչների անխափան աշխատանքը, իսկ ժամը 10-ին սկցեցին կատարել մայրենիի «Ելք» ստուգատեսի թեստային աշխատանքը։ Սովորողները վիճակահանությամբ ընտրեցին չորս թեստերից երկրորդը, որի վերնագիրն էր «Զեբրերը»։ 4-րդ դասարանների մայրենիի ստուգատեսի ավարտին, սովորողներին սպասում էր ուրախ լողափը։ Սովորողները մի լավ լողացին, ուրախացան և օրը ամփոփեցին։

Օրվա ամփոփումը՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Քրիստինե Շահբազյանի
Posted in Հաշվետվություն, Հունիսյան ճամբար

Հունիսյան ճամբարի ամփոփում․ Արևելյան դպրոց

Նախագիծը՝ Հունիսյան ստուգատեսային ճամբար

Մայիսի 29-ին սկսեցինք իրականացնել ճամբարային գործունեություն՝ միջավայրի խնամքով, այնուհետև ճամբարականները ներկայացան, խոսեցին մեր ճամբարի հետաքրքիր ու հիշարժան լինելու մասին։ Ճամբարի բաղկացուցիչ մասն էին կազմում լողը, ամառային ընթերցանությունը, բակային և ինտելեկտուալ խաղերը, տարբեր ուսուցողական ու հետաքրքրաշարժ ֆիլմերը։ Հունիսի 1-ին «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով Մայր դպրոցի բակում ունեցանք ընդհանուր պարապմունք, իսկ հետո կոմիտասյան հնչյունները տարածվեցին Հայաստանի ողջ տարածքով, բարձունքներով ու ճանապարհներով։ Հետո մեզ էին սպասում զովացուցիչ ու քաղցրահամ պաղպաղակները։ Իսկ հետո մեկնարկեց ճամբարային երկրորդ շաբաթը։ Երկրորդ շաբաթը ևս հետաքրքիր ու բազմաբովանդակ էր, բացի այդ հունիսի 8-ին 4-րդ դասարանների մայրենիի ստուգատեսն էր։ Ստուգատեսի ավարտից հետո ճամբարականները լողացին։ Ճամբարի ընթացքում ճամբարականները ունեցան նաև ճամփորդություններ։