Posted in Հաշվետվություն, Ճամփորդություն

Արատեսյան եռօրյա ճամբարի ամփոփում

Նախագիծը՝ Ընթերցում ենք Արատեսում՝ եռօրյա ճամփորդություն․ օգոստոսի 7-9

Օգոստոսի 7-ին մեկնարկեց դեպի Արատես եռօրյա ճամփորդությունը։ Էլ ի՞նչ ճամփորդություն, եթե չկա ուսումնական ժամերգություն։ Սուրբ Երրորդություն եկեղեցում առավոտյան ժամը 8:00- ին տեղի ունեցավ ուսումնական ժամերգությունը, իսկ ժամերգությունից հետո ճանապարհ ընկանք։ Հրաշալի խումբ էր հավաքվել, կարծես բոլորը նույն ընտանիքից լինեին, թեև այդպես էլ կա, մենք՝ բոլորս սեբաստացի ընտանիք ենք։Առաջին օրը նվաճեցինք Սմբատաբերդի բարձունքը, միասնական ընթերցումով տոնեցինք մեր հաղթանակը, մեղվապահի տնակի բարեկարգման աշխատանքներ կատարեցինք, խարույկի շուրջ զրուցեցինք, երգեցինք ու պարեցինք։ Մանրամասները՝ Հայրենագիտական-ընթերցողական եռօրյա ճամբարն Արատեսում. օր առաջին։

Օգոստոսի 8-ին, ճամբարի երկրորդ օրը ավելի ակտիվ ու բովանդակալից էր։ Օրը սկսեցինք նախավարժանքով, ուսումնական ժամերգությամբ, իսկ հետո վերջիններիս հաջորդեց արատեսյան ընթերցումն ու միջավայրի խնամքը, մանրամասները՝ Հայրենագիտական-ընթերցողական եռօրյա ճամբարն Արատեսում. օր երկրորդ։

Օգոստոսի 9-ին, արատեսյան ճամբարը մոտենում էր ավարտին, բայց այնքան բան էինք հասցրել անել, որ կարծես երեք օրվա փոխարեն տասն օր էինք Արատեսում, թեև ժամանակն այնքան արագ անցավ, որ չհասցրեցինք նկատել այդքան կատարված աշխատանքի բազմազանությունը, մանրամասները՝ Հայրենագիտական-ընթերցողական եռօրյա ճամբարն Արատեսում. օր երրորդ։

Ե՛վ մենք՝ դասավանդողներս, և՛ սովորողները, ունեցանք բազմաբովանդակ, հագեցած, նպատակային եռօրյա ճամփորդություն, որը լի էր անակնկալներով, բացահայտումներով, ճանաչողական ու ուսուցողական ակնթարթներով։