Posted in Նախագծեր, Uncategorized

Ուսումնական աշուն 2021

Հոկտեբերի 25-31

Նախագծի մասնակիցներ՝  4-5-րդ դասարաններ

  1. Աշնանային ընթերցանություն 

Առաջարկում եմ կարդալ «Հազարան հավք» հեքիաթը (Արթուր Շահնազարյանի մշակմամբ):

Եթե տանը ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ աշնանային արձակուրդների ընթացքում, կարող ես շարունակել կարդալ այն:

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

 2. Աշնանային տեսանյութի ստեղծում

Գունե՜ղ, գեղեցի՜կ, խո՜ր աշուն է… Ինչպես Սահյանն է ասում, «…ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»: Պատրաստի՛ր աշնանային ընտանեկան տեսանյութ՝ ներկայացնելով աշնանային բանաստեղծություններ (քո ընտրությամբ):Տեսանյութդ նկարելու համար ընտրի՛ր ձեր բակի կամ մոտակա այգու աշնանային ամենասիրուն հատվածը, տեսարանը: Նկարելուց հետո տեղադրի՛ր  youtube-ում, ապա հղումը տեղադրի՛ր բլոգումդ:

Արդյունքը`«Ուսումնական աշուն» նախագիծը սովորողների բլոգներում

Leave a comment