Posted in Նախագծեր, Երկարացված օրվա կազմակերպիչ

Երկարացված օրվա նախագիծ. հոկտեմբերի 18-22



Հոկտեմբերի 18

Անվանումը` «Հմուտ ձեռքեր»
Վայրը
՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` զարգացնել սովորողների պատկերացումները, երևակայությունը, ստեղծագործելու հմտությունները:

Ընթացքը՝ պատրաստում ենք զարդեր անցքերով մակարոնեղենից,ներկում ենք ջրաներկով` ավելի գեղեցիկ տեսք ստանալու նպատակով:

Անհրաժեշտ նյութեր՝  անցքերով մակարոնեղեն, թելեր` հաստ, ջրաներկ, և իհարկե` բարձր տրամադրություն:

Արդյունք`

Արեն Ղազարյան`

Մանուկյան Նարե`

Քոչարյան Արմեն`

Մնացականյան Սևակ`

Ջաղացպանյան Արտյոմ`

Ներսեսյան Արա`

Բաբաջանյան Հայկ`

Միսակյան Գայանե`

Հովակիմյան Դանիելա`

Չախալյան Լևոն`

Հոկտեմբերի 19

Անվանումը` « Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` զարգացնել սովորողի պատմողական կարողությունները, ստեղծագործելու հմտությունները, ազատ հաղորդակցվելու կարողությունները:

Ընթացքը՝ սովորողները պատմում են աշնանային պատկերների մասին` ցույց տալով տերևաթափը, գույզգույն տերևները, աշնան եղանակային անկանխատեսելի փոփոխությունները (երկնքի սևանալը, արևի ամպի տակ անցնելն ու դուրս գալը):

Անհրաժեշտ նյութեր՝ ցանկություն, լավ տրամադրություն, աշնանային հիասքանչ եղանակ:

Հոկտեմբերի 20

Անվանումը` «Աշուն տատիկը»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` սովորողների վառ երևակայության դրսևորում, անհատական մոտեցմում պատկերներին, իրերին, ստեղծագործական աշխատանքների հանրայնացում, տարածում:

Ընթացքը ամուր կաղապարներից պատրաստում ենք ծառեր, որոնց վրա էլ կախելու ենք աշնանային բերք ու բարիք (փոքրիկ մրգեր, կոնֆետներ` գունավոր թղթերից պատրաստված):

Անհրաժեշտ նյութեր` ամուր կաղապարներ` հյութի ձողիկներ, փայտիկներ, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, գունավոր մատիտներ:

Հոկտեմբերի 21

Անվանումը` « Անվանդ տառով անվանիր նշված մարդկանց, իրերը, երևույթները»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` տրամաբանության զարգացում, տառընկալում, հիշողույան բարելավում, նոր բառերի ուսանում

Ընթացքը` սովորողները իրենց անվան առաջին տառով փորձում են անվանել դպրոցի անունը, ուսուցչի անունը, մայրիկի անունը, հայրիկի անունը, մեկ կենդանի, մեկ միրգ, հեքիաթի հերոս, գույն, տեղանուն: Օրինակ` եթե սովորողի անունը սկսվում է Ա տառով.

դպրոցի անունը-Արևելյան դպրոց, ուսուցչի անունը-Աննա, մայրիկի անունը-Աստղիկ, հայրիկի անունը-Արմեն, մեկ կենդանի-առյուծ, մեկ միրգ-արքայախնձոր, հեքիաթի հերոս-աղվես, գույն-արծաթագույն, տեղանուն-Արարատ:

Անհրաժեշտ նյութեր` ուշադրություն, կենտրոնացում, լավ տրամադրություն:

Հոկտեմբերի 22

Անվանումը` «Նկարի՛ր, ասեմ»

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի  1-ին դասարան

Նպատակը, խնդիրները` պատկերակերտում, պատկերացումների ընդլայնում, տրամաբանության զարգացում:

Ընթացքը` սովորողները հերթով նկարում են գրատախտակին, իսկ նստածները սկսում են արդեն ընթացքից կռահել, թե ինչ է նկարում իրենց դասընկերը:

Անհրաժեշտ նյութեր` գրատախտակ, գրատախտակի մատիտ/մարկեռ, վառ երևակայություն, լավ տրամադրություն:

Leave a comment