Հոկտեմբերի 18
Անվանումը` «Հմուտ ձեռքեր»
Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ին դասարան
Նպատակը, խնդիրները` զարգացնել սովորողների պատկերացումները, երևակայությունը, ստեղծագործելու հմտությունները:
Ընթացքը՝ պատրաստում ենք զարդեր անցքերով մակարոնեղենից,ներկում ենք ջրաներկով` ավելի գեղեցիկ տեսք ստանալու նպատակով:
Անհրաժեշտ նյութեր՝ անցքերով մակարոնեղեն, թելեր` հաստ, ջրաներկ, և իհարկե
` բարձր տրամադրություն:
Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:
Հոկտեմբերի 19
Անվանումը` « Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»
Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ին դասարան
Նպատակը, խնդիրները` զարգացնել սովորողի պատմողական կարողությունները, ստեղծագործելու հմտությունները, ազատ հաղորդակցվելու կարողությունները:
Ընթացքը՝ սովորողները պատմում են աշնանային պատկերների մասին` ցույց տալով տերևաթափը, գույզգույն տերևները, աշնան եղանակային անկանխատեսելի փոփոխությունները (երկնքի սևանալը, արևի ամպի տակ անցնելն ու դուրս գալը):
Անհրաժեշտ նյութեր՝ ցանկություն, լավ տրամադրություն, աշնանային հիասքանչ եղանակ:
Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:
Հոկտեմբերի 20
Անվանումը` «Աշուն տատիկը»
Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ին դասարան
Նպատակը, խնդիրները` սովորողների վառ երևակայության դրսևորում, անհատական մոտեցմում պատկերներին, իրերին, ստեղծագործական աշխատանքների հանրայնացում, տարածում:
Ընթացքը ամուր կաղապարներից պատրաստում ենք ծառեր, որոնց վրա էլ կախելու ենք աշնանային բերք ու բարիք
(փոքրիկ մրգեր, կոնֆետներ` գունավոր թղթերից պատրաստված):
Անհրաժեշտ նյութեր` ամուր կաղապարներ` հյութի ձողիկներ, փայտիկներ, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, գունավոր մատիտներ:
Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:
Հոկտեմբերի 21
Անվանումը` « Անվանդ տառով անվանիր նշված մարդկանց, իրերը, երևույթները»
Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ին դասարան
Նպատակը, խնդիրները` տրամաբանության զարգացում, տառընկալում, հիշողույան բարելավում, նոր բառերի ուսանում
Ընթացքը` սովորողները իրենց անվան առաջին տառով փորձում են անվանել դպրոցի անունը, ուսուցչի անունը, մայրիկի անունը, հայրիկի անունը, մեկ կենդանի, մեկ միրգ, հեքիաթի հերոս, գույն, տեղանուն: Օրինակ` եթե սովորողի անունը սկսվում է Ա տառով.
դպրոցի անունը-Արևելյան դպրոց, ուսուցչի անունը-Աննա, մայրիկի անունը-Աստղիկ, հայրիկի անունը-Արմեն, մեկ կենդանի-առյուծ, մեկ միրգ-արքայախնձոր, հեքիաթի հերոս-աղվես, գույն-արծաթագույն, տեղանուն-Արարատ:
Անհրաժեշտ նյութեր` ուշադրություն, կենտրոնացում, լավ տրամադրություն:
Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում:
Հոկտեմբերի 22
Անվանումը` «Նկարի՛ր, ասեմ»
Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ին դասարան
Նպատակը, խնդիրները` պատկերակերտում, պատկերացումների ընդլայնում, տրամաբանության զարգացում:
Ընթացքը` սովորողները հերթով նկարում են գրատախտակին, իսկ նստածները սկսում են արդեն ընթացքից կռահել, թե ինչ է նկարում իրենց դասընկերը:
Անհրաժեշտ նյութեր` գրատախտակ, գրատախտակի մատիտ/մարկեռ, վառ երևակայություն, լավ տրամադրություն:
Ամփոփումը բլոգի ենթաբաժնում, ենթակայքում: