Posted in Ընթերցարան

Ստ․ Զորյան․ Մի գիշեր անտառում

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

Continue reading “Ստ․ Զորյան․ Մի գիշեր անտառում”
Posted in Ընթերցարան

Համո Սահյան։ Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

  1. Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

Մշուշների շղարշի տակ…

          Ամպը լեզուն կուլ է տվել…

          Ցերեկն էլ է ցրտից կծկվել…

  1. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
  2. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում,

բ)  ի՞նչ ձայներ ես լսում:

5. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր։

6.Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր։